«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10604176
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 մայիսի 2004 թ. ք. Երևան |
N 95-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 12 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի 2004 թ. մայիսի 6-ի նիստում ընդունված եզրակացությունը
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 198-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկի»`
- «Ադոնիս» տողից առաջ լրացնել`
«Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)»
«Ալսիստին տրիֆլումուրոն»
«Նոմոլտ տեֆլուբենզուրոն» տողերը:
- «Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժնում լրացնել`
«Կուրզատ ցիմօքսանիլ+պղնձի քլորօքսիդ»
«Տատտու մանկոցեբ+պրոպամոկարբ հիդրոքլորիդ» տողերը:
2. Բուսաբուծության վարչության պետ` Գ. Պետրոսյանին` 5-օրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկ»-ում կատարված լրացումները, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:
Նախարար` |
Դ. Լոքյան |