«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2007 թվականի N 543-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. «Փրոջեքթ Հարմոնի» հասարակական կազմակերպության միջոցով Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման և համակարգչային սարքավորումների պահպանման աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2007 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 123466.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` նշված հատկացումները դրամաշնորհի տեսքով, որպես նվիրաբերություն, տրամադրելով «Փրոջեքթ Հարմոնի» հասարակական կազմակերպությանը` առանց մրցույթի անցկացման, այդ կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ս. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
| 
 Խումբը  | 
 Ենթա-խումբը  | 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի,  | 
 Ցուցանիշների փոփոխությունը  | ||
| 
 առաջին  | 
 ինն  | 
 տարի  | |||
| 
 
  | 
 
  | 
 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 04  | 
 
  | 
 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ  | 
 (123466.1)  | 
 (123466.1)  | 
 (123466.1)  | 
| 
 04  | 
 03  | 
 04. Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում «Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկում և համակարգչային սարքավորումների պահպանում» ծրագրի իրականացման համար պետական աջակցություն «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին  | 
 (123466.1)  | 
 (123466.1)  | 
 (123466.1)  | 
| 
 
  | 
 
  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն  | 
 (123466.1)  | 
 (123466.1)  | 
 (123466.1)  | 
| 
 
  | 
 
  | 
 Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ  | 
 (123466.1)  | 
 (123466.1)  | 
 (123466.1)  | 
| 
 14  | 
 
  | 
 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ  | 
 123466.1  | 
 123466.1  | 
 123466.1  | 
| 
 
  | 
 06  | 
 Այլ ծրագրեր  | 
 123466.1  | 
 123466.1  | 
 123466.1  | 
| 
 
  | 
 
  | 
 այդ թվում`  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 123466.1  | 
 123466.1  | 
 123466.1  | 
| 
 
  | 
 
  | 
 ՀՀ կառավարություն  | 
 123466.1  | 
 123466.1  | 
 123466.1  | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան |