«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11705468
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 նոյեմբերի 2005 թ. |
N 224-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004թ. մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները՝
հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի.
1. 7.3 կետի առաջին նախադասության «մետաղական խողովակներից» բառերից հետո լրացնել «իսկ բնակարանի ներքին հատվածը՝ նաև ծալքավոր մետաղական ճկախողովակներից:» բառերը:
2. 7.3 կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Մետաղական ծալքավոր ճկախողովակների և կցամասերի որակը պետք է համապատասխանի ՀՍՏ ԻՍՕ 10380 և ՀՍՏ ԻՍՕ 10806 միջազգային ստանդարտների պահանջներին»:
3. 7.4 կետի երկրորդ նախադասությունը լրացնել հետևյալ բառերով՝
«ինչպես նաև մետաղական ծալքավոր ճկախողովակների օգտագործման դեպքում՝ գազատարերի ճյուղավորման և գազասարքավորումների միացման տեղերում:»
4. ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջների ապահովման նպատակով կիրառված ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ տողերով՝
«ՀՍՏ ԻՍՕ 10380-2005 |
Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր ճկախողովակներ և ճկախողովակային միացումներ |
ՀՍՏ ԻՍՕ10806 -2005 |
Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր ճկախողովակների կցամասեր»: |
Նախարար` |
Ա. Հարությունյան |