ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 ապրիլի 2005 թվականի N 356-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Վաչո և Սերո» ՍՊԸ լիցենզիայում գործունեություն իրականացվող վայրի փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Վաչո և Սերո» ՍՊԸ-ին 2002 թվականի դեկտեմբերի 20-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000125 լիցենզիայում կատարել գործունեություն իրականացվող վայրի փոփոխություն՝ վերաձևակերպել ք. Չարենցավան 25 շենքի 1-ին հարկից բացվածք հասցեով:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայում գործունեություն իրականացվող վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում:
2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |