«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11506279
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 օգոստոսի 2006 թ. |
N 146-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ՄԱՐԶԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հունիսի 16-ի «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 431 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 984-Ն որոշման 2-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) գործազուրկի, հաշմանդամի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի տնօրենի միջև կնքվող ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
բ) գործազուրկին, հաշմանդամին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ տարածքային կենտրոնի տնօրենի որոշման ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.
գ) ֆինանսավորման հայտ-պահանջագրի օրինակելի ձևերը` համաձայն N 3 հավելվածի և N 4 հավելվածի:
2. Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Վ. Սիմոնյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Ա. Վարդանյան |
Հավելված N 1 |
Ձև
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին
ք. ______________ |
_____ ________ 2006թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային)
կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն) ___________________________ (տարածքային կենտրոնի անվանումը) |
ի դեմս տնօրեն __________________________________________ -ի մի (ազգանունը, անունը, հայրանունը) |
կողմից, որպես անհատ ձեռնարկատեր գրանցվող կամ առևտրային կազմակերպություն գրանցող գործազուրկ, հաշմանդամ (այսուհետ` անձ) _________________________________ |
մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
I. Պայմանագրի առարկան
1. Պայմանագրի առարկան` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու կամ առևտրային կազմակերպության պետական գրանցման համար անձին տրամադրվող ֆինանսական աջակցությունն է:
II. Կողմերի պարտականությունները
2. Անձը պարտավոր է.
ա) Տարածքային կենտրոնի տնօրենից համապատասխան վճարումների փոխանցագրերը ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում, իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ և գրանցման վկայականի պատճենը եռօրյա ժամկետում ներկայացնել տարածքային կենտրոն.
բ) ձեռնարկատիրական գործունեությունն սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում տարածքային կենտրոնի տնօրենի պահանջով ներկայացնել տեղեկանք ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքի վերաբերյալ.
գ) անհատ ձեռնարկատերի կամ առևտրային կազմակերպության պետական գրանցման համար ստացված ֆինանսական միջոցներն օգտագործել ըստ տրամադրման նպատակի,
դ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու կամ առևտրային կազմակերպության պետական գրանցման համար ստացված ֆինանսական միջոցները նպատակային չօգտագործելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել ստացած ֆինանսական միջոցները` դրանք փոխանցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին,
ե) առևտրային կազմակերպություն հիմնադրելու համար ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում լինել իր կողմից հիմնադրված առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):
3. Տարածքային կենտրոնի տնօրենը պարտավոր է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետում նշված ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը ստացվելուց հետո, այն գործազուրկի, հաշմանդամի անունով փոխանցել.
ա) պետական բյուջե` պետական տուրքերի վճարման համար,
բ) կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության հաշվին` կնիք ձեռք բերելու համար:
Կատարված վճարման փոխանցումների մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է գործազուրկին, հաշմանդամին` հանձնելով նրանց համապատասխան վճարումների փոխանցագրերը:
4. Տարածքային կենտրոնի տնօրենն իրավունք ունի.
ա) անձի կողմից սույն պայմանագրում նշված պարտավորությունների չկատարման դեպքում լուծել սույն պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել վերադարձնել ստացված ֆինանսական միջոցները,
բ) ըստ անհրաժեշտության` ձեռնարկատիրական գործունեությունն սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում, անձից պահանջել տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքի մասին:
III. Եզրափակիչ դրույթներ
5. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի փոխհամաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Սույն պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից և պահվում է կնքող կողմերի մոտ:
7. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:
Անձ ______________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
_________________ |
___________________________________________________________________ |
Տարածքային կենտրոնը _________________________________________ (անվանումը, գտնվելու վայրը) |
Տնօրեն _____________________________ (անունը, ազգանունը) |
_________________ |
___ ______________ 2006 թ.
Կ. Տ.
Հավելված N 2 |
Ձև
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
գործազուրկին, հաշմանդամին` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ
Հիմք ընդունելով ______________________________________________-ի (գործազուրկի, հաշմանդամի ազգանունը, անունը, հայրանունը) |
___________________________________________________ գործարար (ծրագրի անվանումը) |
ծրագիրը և գործարար ծրագրի վերաբերյալ տարածքային համաձայնեցման կոմիտեի կողմից ____ __________ 200__ թվականին տրված թիվ __ դրական եզրակացությունը
ո ր ո շ ու մ ե մ
________________________________________________ տրամադրել ֆինանսական |
աջակցություն`________________________________________________ դրամ: (գումարը նշել թվերով և տառերով) |
_______________________________________տարածքային (մարզային) կենտրոնի տնօրեն (տարածքային (մարզային) կենտրոնի անվանումը) |
__________________________ |
___________________________________ |
____ ______________ 200 թ.
Կ. Տ.
Հավելված N 3 |
Ձև
«Զբաղվածության պետական ծառայություն»
գործակալության պետ _______________ ին
Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
«Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին ԵՎ հաշմանդամներին ֆինանսական աջակցության տրամադրման» ծրագրի ֆինանսավորման
Ֆինանսավորման ենթակա գումարը (դրամ)
Հ/հ
Անուն, ազգանուն,
հայրանունԳրանցվում է որպես
անհատ ձեռնարկատեր/
առևտրային
կազմակերպու-
թյունԿարգավիճակը
(գործազուրկ,
հաշմանդամ)
/հաշվառման
քարտի համարը
պետական տուրք`
անհատ ձեռնարկա-
տիրոջ կամ կազմա-
կերպության
գրանցման համարպետական տուրք`
ֆիրմային
անվանումը
գրանցելու
համարկնիք ձեռք
բերելու
համարընդամենը
1.
2.
3.
Ընդամենը
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության
___________________ զբաղվածության տարածքային (մարզային) կենտրոնի (անվանումը) |
տնօրեն ________________ (անունը, ազգանունը) |
______________________ |
Կ. Տ. |
|
Կատարող ________________ (անունը, ազգանունը) |
|
_______ ______________ 200 թ.
Հավելված N 4 |
Ձև
ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության պետական
հիմնադրամի նախագահ __________________ -ին
Հ Ա Յ Տ - Պ Ա ՀԱ Ն Ջ Ա Գ Ի Ր
«Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին ԵՎ հաշմանդամներին ֆինանսական աջակցության տրամադրման» ծրագրի ֆինանսավորման
Հ/հ | Զբաղվածության տարածքային (մարզային) կենտրոնի անվանումը |
Ֆինանսավորվող ծրագրերի թիվը, այդ թվում` |
Պահանջվող գումարը (հազ. դրամ) | |
գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր |
գրանցում է |
|||
1. | ||||
2. | ||||
«Զբաղվածության պետական ծառայություն»
գործակալության պետ ____________________ (անունը, ազգանունը) |
______________________ |
Կ. Տ.
Տնտեսագիտական բաժնի պետ ____________________(անունը, ազգանունը) |
______________________ |
______ _______________ 200 թ.