ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 129 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՏԵՔՍՏՈՒՐԱՎՈՐՎԱԾ ՊՈԼԻՊՐՈՊԻԼԵՆԱՅԻՆ ԹԵԼԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.28 կետով՝
«7.1.28. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 5402 34 000 0 ծածկագրով դասակարգվող տեքստուրավորված պոլիպրոպիլենային թելեր՝ գորգերի և գորգային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված և 2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետության տարածք 4 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող` պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի Բելառուսի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը նաև տեղեկություններ է պարունակում ապրանքի քանակի և այդպիսի ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին»:
2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի վճարումից ազատման կիրառման կարգի 15-րդ կետում «7.1.27» թվերը փոխարինել «7.1.28» թվերով:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: