ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2020 թվականի |
թիվ 67 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 18-րդ կետի 14-րդ ենթակետն առաջին պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ռուսաստանի Դաշնությունում ի լրումն 1-ին համարի ներքո նշված տեղեկությունների, ապրանքն արտադրողի (պատրաստողի) մասին տեղեկությունների առկայության դեպքում նշվում են ապրանքն արտադրողի (պատրաստողի) հարկային համարը (սույն կարգի 141 կետին համապատասխան) և ծածկագիրը՝ Վարչատարածքային բաժանման օբյեկտների համառուսաստանյան դասակարգչին համապատասխան (ՎՏԲՕՀՌԴ): Եթե որպես ապրանքն արտադրող (պատրաստող) ներկայանում է օտարերկրյա անձը, ինչպես նաև Միության ոչ այն անդամ պետությունում գրանցված անձը, որի մաքսային մարմին ներկայացվում է ԱՀ, ապա հարկային համարը և Վարչատարածքային բաժանման օբյեկտների համառուսաստանյան դասակարգչին համապատասխան (ՎՏԲՕՀՌԴ) ծածկագիրը չեն նշվում:».
բ) X4 բաժնի 4120 կետում՝
13-րդ ենթակետը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ժամանակավոր ԱՀ-ում ապրանքներն արտադրողի (պատրաստողի) մասին տեղեկություններ չեն նշվում:».
14-րդ ենթակետից «1.1 համարի ներքո» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: