ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1447-Ա
ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-19-ը ներառյալ:
2. Հակոբ Սիմիդյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |