ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 39-Ա
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝
1. Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
Երևան |
|
14.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 39-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ա. Թումանյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար) |
| Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
| Ն. Տերյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Վ. Գևորգյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության |
| Կ. Դաղբաշյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների |
| Մ. Նալբանդյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության |
| Ա. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ |
| Լ. Ազիզյան |
- «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) |
| Գ. Ղազարյան |
- «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ (համաձայնությամբ) |
| Հ. Թոքմաջյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության |
| Վ. Սահակյան |
- «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի հիդրոտեխնիկական կառուցվածքների բաժնի վարիչ (համաձայնությամբ) |
| Մ. Տոնոյան |
- Տարածքային զարգացման հիմնադրամի վերահսկող ինժեներ (համաձայնությամբ) |
| Վ. Մկրտչյան |
- Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի համակարգող (համաձայնությամբ) |
| Բ. Զաքարյան |
- անկախ փորձագետ, հիդրոլոգ (համաձայնությամբ) |
| Կ. Ալեյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության |
| Ա. Սահակյան |
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային |
| Ս. Բաղդասարյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ավագ մասնագետ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
14.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |