ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 182 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 74 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորման փորձնական նախագիծը 2018-2019 թվականներին իրագործելուն ուղղված միջոցառումների ծրագրի 1-ին կետը կատարելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորման փորձնական նախագծի իրագործման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության ժամանակավոր կարգը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 182 որոշմամբ |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորման փորձնական նախագծի իրագործման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության
1. Սույն ժամանակավոր կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 74 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորման փորձնական նախագիծը 2018-2019 թվականներին իրագործելուն ուղղված միջոցառումների ծրագրի 1-ին կետը կատարելու նպատակով և սահմանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորման փորձնական նախագիծը (այսուհետ՝ փորձնական նախագիծ) իրագործելու շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ միմյանց միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ փոխգործակցության կանոնները։
2. Սույն ժամանակավոր կարգը չի տարածվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանափակ տարածում (հասանելիություն) ունեցող տեղեկությունների շարքին դասվող տեղեկություններ պարունակող տեղեկատվության փոխանակման վրա։
3. Սույն ժամանակավոր կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) ստեղծման և զարգացման հարցերով Միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով:
4. Փորձնական նախագծի իրագործման շրջանակներում փոխգործակցության մասնակիցներն են՝
ա) Հանձնաժողովը.
բ) «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011), «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011), «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011), «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011), «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013), «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար լիազորված՝ անդամ պետությունների պետական մարմինները (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգեր, լիազորված մարմիններ)։
5. Լիազորված մարմինների մասին տեղեկատվությունը տեղադրվում է Միության պաշտոնական կայքում։
6. Անդամ պետության տարածքում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինները ձեռնարկում են անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցները և համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տեսքով ծանուցում ուղարկելու միջոցով այդ մասին տեղեկացնում են մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին։
7. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելու և միջոցներ ձեռնարկելու մասին ծանուցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը սահմանվում է հավելվածի համաձայն։
Ծանուցմանը կից ներկայացվում են անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները (այդ թվում՝ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունների պատճենները), ինչպես նաև այլ փաստաթղթերի պատճենները, որոնք հիմք են հանդիսացել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու համար։
8. Այն դեպքում, երբ լիազորված մարմինը, որի տարածքում հայտնաբերվել է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք, լրացուցիչ տեղեկատվություն է ստացել արտադրանքի քանակի, այն իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց մասին (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր), որոնց այդ արտադրանքն ուղարկվել է մյուս անդամ պետությունների տարածքներում իրացման համար, ծանուցման մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ։
9. Փորձնական նախագծի իրագործման շրջանակներում Հանձնաժողովն իրականացնում է՝
ա) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) արդյունքների մասին (այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ ձեռնարկված միջոցների մասին) տեղեկություններ պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրսի (այսուհետ՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրս) ձևավորում և վարում.
բ) Միության տեղեկատվական պորտալում լիազորված մարմիններից ստացված հետևյալ տեղեկությունների հրապարակում՝
տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերած լիազորված մարմնի մասին տեղեկություններ (այդ թվում՝ լրիվ անվանումը).
տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման ամսաթիվը.
տեղեկություններ այն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին, որի մոտ հայտնաբերվել է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք (այդ թվում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբերվում են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբերվում են)՝ անհատ ձեռնարկատիրոջ համար, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման ժամանակ տրվող գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը).
տեղեկություններ ապրանքաուղեկից այն փաստաթղթերի (մատակարարման պայմանագրերի, ապրանքային բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և արտադրանքի մասին տեղեկատվություն պարունակող այլ փաստթղթերի) մասին, որոնք թույլ են տալիս որոշել արտադրանքի մատակարարներին և ձեռքբերողներին.
արտադրանքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող տեղեկություններ (այդ թվում՝ արտադրանքի անվանումը և նշագիրը, անունը (առկայության դեպքում) և արտադրանքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող այլ տեղեկություններ), ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների՝ հայտնաբերված խախտումների մասին տեղեկություններ (տեխնիկական կանոնակարգ, ենթակետ, կետ, մաս, հոդված).
պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) մասին տեղեկություններ, այդ թվում՝ լրիվ անվանումը, որը նշված է արտադրանքի դրոշմվածքում և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերում, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբերվում են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբեր են)՝ անհատ ձեռնարկատիրոջ համար.
տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի գրանցման համարը և գործողության ժամկետը.
լիազորված մարմնի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ ձեռնարկված միջոցները.
գ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսում պարունակվող տեղեկությունների թարմացում՝ սույն ժամանակավոր կարգի 8-րդ և 10-րդ կետերին համապատասխան.
դ) Միության տեղեկատվական պորտալում հրապարակվող տեղեկությունների հասանելիության կազմակերպում։
10. Ընդհանուր տեղեկատվական ռեսուրսից տեղեկություններ հանելու անհրաժեշտության դեպքում լիազորված մարմինն այդ մասին էլեկտրոնային տեսքով տեղեկացնում է Հանձնաժողովին։
11. Միության տեղեկատվական պորտալում ապահովվում է հետևյալ էլեկտրոնային ծառայությունների իրագործումը՝
ա) տեղեկությունների որոնում և ներկայացում՝ ըստ հետևյալ պարամետրերի՝
անդամ պետությունը, որի տարածքում հայտնաբերվել է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը.
տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի անվանումը.
պետությունը, որտեղ պատրաստվել է արտադրանքը.
անդամ պետությունը, որտեղ իրացվում է արտադրանքը.
պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) անվանումը.
համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը.
բ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսում պարունակվող տեղեկությունների թարմացման համար բաժանորդագրման ձևակերպում.
գ) որոշակի ժամանակահատվածում անդամ պետությունների մասով ընդհանուր տեղեկատվական ռեսուրսից հանված տեղեկությունների ցանկի ներկայացում.
դ) ավտոմատացված մշակման համար ընդհանուր տեղեկատվական ռեսուրսում պարունակվող տեղեկությունների ներկայացում՝ շահագրգիռ անձանց տեղեկատվական համակարգերի հարցման հիման վրա.
ե) սահմանված ձևաչափով ընդհանուր տեղեկատվական ռեսուրսում պարունակվող տեղեղեկությունների արտաբեռնման ապահովում։
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության |
ԿԱԶՄ
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելու և միջոցներ ձեռնարկելու մասին ծանուցման մեջ պարունակվող տեղեկությունների
1. Սույն փաստաթղթով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելու և միջոցներ ձեռնարկելու մասին ծանուցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը։
2. Տեղեկությունները, որոնց կազմը ներկայացված է աղյուսակում, փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորման փորձնական նախագծի իրագործման շրջանակներում։
Փոխանցվող տեղեկությունների բազմաքանակությունը, լրացման պարտադիր լինելը և հնարավոր կրկնությունների քանակը նշելու համար աղյուսակի «Բազմաքանակությունը» («Բազմ.») սյունակում օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ տեղեկությունները պարտադիր են, կրկնություններ չեն թույլատրվում.
1..*՝ տեղեկությունները պարտադիր են, կարող են կրկնվել առանց սահմանափակումների.
0..1՝ տեղեկությունները կամընտրական են, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ տեղեկությունները կամընտրական են, կարող են կրկնվել առանց սահմանափակումների։
Աղյուսակ
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելու և միջոցներ ձեռնարկելու մասին ծանուցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
1. Ծանուցման համարը |
անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված՝ ծանուցման գրանցման համարը |
1 | |
2. Կապակցված ծանուցման համարը |
մյուս անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված՝ ծանուցման գրանցման համարը |
լրացվում է ծանուցում ստանալու կապակցությամբ կատարված ստուգումների արդյունքում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելու դեպքում |
0..1 |
3. Անդամ պետության լիազորված մարմինը |
տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերած՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմնի մասին տեղեկություններ |
նշվում են՝ երկրի ծածկագիրը (անդամ պետության ծածկագիրը նշելու համար օգտագործվում է երկրի երկնիշ տառային ծածկագիրը՝ ISO 3166-1 միջազգային ստանդարտին համապատասխան). անդամ պետության լիազորված մարմնի նույնականացուցիչը. անդամ պետության լիազորված մարմնի լրիվ անվանումը
|
1 |
4. Ամսաթիվը |
տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման ամսաթիվը |
այստեղև այսուհետ ամսաթվի ու ժամի նշագիրը բերվում է ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան |
1 |
5. Մատակարարման շղթայի մասնակիցը |
տեղեկություններ այն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին, որի մոտ հայտնաբերվել է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք |
նշվում են՝ պետական գրանցման ժամանակ տրվող նույնականացուցիչը. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում). իրավաբանական անձի գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն)և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբերվում են) կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրըև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբերվում են). մատակարարման շղթայի մասնակցի տեսակի ծածկագրային նշագիրը՝ մատակարարման շղթայի մասնակիցների տեսակների տեղեկագրքից |
1 |
6. Արտադրանքը |
տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկատվություն |
նշվում են՝ արտադրանքի նշագիրըև (կամ) պատրաստողի կողմից տրված այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում). պատրաստողի կողմից տրված՝ արտադրանքի անվանումը. արտադրանքի անունը (առկայության դեպքում). արտադրանքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող լրացուցիչ տեղեկությունները (առկայության դեպքում). արտադրանքի միավորի կամ արտադրանքի միևնույն միավորների խմբի մասին տեղեկատվությունը՝ արտադրանքի քանակիև չափման միավորի նշմամբ (առկայության դեպքում). դրոշմվածքում նշված՝ արտադրանքը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) մասին տեղեկություններ (նկարագրությունը բերված է սույն աղյուսակի 5-րդ կետում), ապրանքի ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան։ Կից ներկայացվում է արտադրանքի պատկերը (լուսանկարը) (առկայության դեպքում) |
1 |
7. Ապրանքաուղեկից փաստաթուղթը |
ապրանքաուղեկից փաստաթղթի (մատակարարման պայմանագիր, ապրանքային բեռնագիր, հաշիվ-ապրանքագիրև արտադրանքի մասին տեղեկատվություն պարունակող այլ փաստաթուղթ) մասին տեղեկությունները |
նշվում են՝ ապրանքաուղեկից փաստաթղթի անվանումը. ապրանքաուղեկից փաստաթղթի ամսաթիվն ու համարը. ապրանքաուղեկից փաստաթղթում պարունակվող՝ արտադրանքի մասին տեղեկատվությունը (նկարագրությունը բերված է սույն աղյուսակի 6-րդ կետում). տեղեկատվությունն այն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին, որի մասին տեղեկությունները պարունակվում են ապրանքաուղեկից փաստաթղթում (նկարագրությունը բերված է սույն աղյուսակի 5-րդ կետում) |
1..* |
8. Տեխնիկական կանոնակարգի խախտման մասին տեղեկատվություն |
տեխնիկական կանոնակարգերի պահանջների՝ հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն |
— |
1..* |
8.1. Տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը |
տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրի մասին տեղեկատվություն |
նշվում են՝ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգի համարը. |
1..* |
8.2. Խախտման տեսակը |
տեխնիկական կանոնակարգի՝ հայտնաբերված խախտման տեսակը |
նշվում է ծածկագրային նշագիրը՝ տեխնիկական կանոնակարգի՝ հայտնաբերված խախտումների տեսակների տեղեկագրքից |
0..1 |
8.3. Նկարագրությունը |
տեխնիկական կանոնակարգի՝ հայտնաբերված խախտման նկարագրությունը |
— |
0..1 |
8.4. Փաստաթղթային հաստատումը |
պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների շրջանակներում նախապատրաստված նյութեր, որոնցով հաստատվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման փաստը |
նշվում են՝ փաստաթղթի տեսակը. փաստաթղթի անվանումը. փաստաթղթի սերիան, համարը, ամսաթիվը. փաստաթղթի գործողության ժամկետըև գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը (առկայության դեպքում). փաստաթուղթը տրամադրած՝ լիազորված մարմնի նույնականացուցիչըև անվանումը. փաստաթղթի նկարագրությունը (առկայության դեպքում)։ Կից ներկայացվում է բինարային ձևաչափով փաստաթուղթը (առկայության դեպքում) |
0..* |
9. Համապատասխանության |
տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները |
նշվում են՝ փաստաթղթի տեսակի ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 108 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան. փաստաթուղթը տրամադրած (գրանցած) կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը. փաստաթղթի համարը, գործողության ժամկետը. տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթում նշված՝ արտադրանքը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) վերաբերյալ տեղեկությունները (նկարագրությունը բերված է սույն աղյուսակի 5-րդ կետում) |
0..1 |
10. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ միջոցը |
խախտումների փաստերի հայտնաբերման հետ կապված՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից արտադրանքի նկատմամբ ձեռնարկված միջոցի վերաբերյալ տեղեկատվություն |
նշվում են՝ արտադրանքի նկատմամբ ձեռնարկվող միջոցի ծածկագրային նշագիրը. արտադրանքի նկատմամբ ձեռնարկվող միջոցի նկարագրությունը (առկայության դեպքում). արտադրանքի նկատմամբ միջոց ձեռնարկելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (նկարագրությունը բերված է սույն աղյուսակի 8.4-րդ կետում) |
1..* |
11. Ծանոթագրություն |
լրացուցիչ տեղեկատվություն |
— |
0..1 |
12. Ընդհանուր ռեսուրսի գրառման տեխնոլոգիական բնութագրերը |
ընդհանուր ռեսուրսի գրառման վերաբերյալ տեխնոլոգիական տեղեկությունների ամբողջություն |
նշվում են գրառման գործողության ժամկետի մեկնարկիև ավարտի ամսաթվերը |
0..1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝
22 հունիսի 2022 թվական: