ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2015 թվականի N 350-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 143-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.02.23 N 147-Ն)
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.02.23 N 147-Ն)
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) (ենթակետն ուժը կորցրել է 09.02.23 N 147-Ն)
3) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 09.02.23 N 147-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի «Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» N 143-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 09.02.23 N 147-Ն)
I. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ
1. Գլխի, դեմքի, ողնաշարի և խողովակավոր ոսկրերի, կրծքավանդակի մկանակմախքային ձևախեղումներ՝ բացառությամբ աննշան ձևախեղումների՝ առանց ֆունկցիոնալ խանգարումների
2. Վերին կամ ստորին զույգ վերջույթների բացակայություն
3. Ստամոքս-աղիքային տրակտի, միզուղիների, շնչուղիների արհեստական բացվածքի առկայություն
II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Կուրություն
2. Խառը երկկողմանի կոնդուկտիվ և սենսոնևրալ ծանրալսություն` երրորդ, լսողական սարքի անարդյունավետության դեպքում, և ավելի բարձր աստիճանի ծանրալսությամբ
3. Արտահայտչական և ընկալման խոսքի արտահայտված խանգարումներ, համրություն
4. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ
5. Ոչ փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով՝ արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով
6. Մտավոր հետամնացություն, թուլամտություն
7. Թմրամոլություն, թունամոլություն
8. Ալկոհոլամոլություն
9. Նյարդային համակարգի հիվանդություններ` պրոգրեսիվող օրգանական և(կամ) դեգեներատիվ փոփոխություններով
10. Միոպաթիա և միասթենիա` չափավոր և ծանր աստիճանի
11. Գլխուղեղի անոթների հիվանդություններ, այդ թվում՝ դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա՝ բացառությամբ առաջին աստիճանի՝ առանց ֆունկցիոնալ խանգարումների և ինսուլտ` կայուն մնացորդային երևույթներով
12. Էպիլեպսիա (ընկնավորություն)
13. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ` վեստիբուլոպատիաներ՝ հավասարակշռության խանգարումով կամ Մենյերի հիվանդություն՝ հաճախակի նոպաներով
14. Պալարախտ՝ ակտիվ շրջանում
(հավելվածը փոփ. 09.02.23 N 147-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ձև
________________________________________________________________
(առողջության առաջնային պահպանման բուժհաստատության անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(հավելվածն ուժը կորցրել է 09.02.23 N 147-Ն)
Հավելված N 3 |
Ձև
________________________________________________________________
(առողջության առաջնային պահպանման բուժհաստատության անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.02.23 N 147-Ն)
1. Տրվում է քաղաքացի________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը) |
3. Բնակության վայրը_________________________________________________
4. Կատարված հետազոտությունները (թվարկել) և դրանց արդյունքները___________
__________________________________________________________________
__________________________________________________________________
5. Տվյալ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատի կամ
հիվանդության առկայության կամ բացակայության վերաբերյալ բժշկական
եզրակացությունը ____________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
Բժիշկ _______________________ _____________________________________
(ստորագրությունը)
(անունը, ազգանունը, հայրանունը)
Բուժհաստատության
տնօրեն ___________________ ________________________________________
(ստորագրությունը)
(անունը, ազգանունը, հայրանունը)
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 09.02.23 N 147-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.02.2023, N 147-Ն | 11.02.2023, N 350-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|