Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1321-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2020-23.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.04.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

03 ապրիլի 2020 թ.

Հ. 1321-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.31 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 30.03.2020թ. հ.12-26905 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի հ.31 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 120-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 Հավելված

 Երևանի քաղաքապետի

2020 թվականի ապրիլի 3-ի 

Հ. 1321-Ա որոշման

 

«Երևանի հ.31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

 

Դպրոցի մանկավարժական խորհրդի

ներկայացուցիչ

Դպրոցի ծնողական խորհրդի

ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ)

նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն

հայրանուն

Պաշտոն

Ազգանուն,անուն

հայրանուն

Պաշտոն

1

2

3

4

5

6

Գալստյան Նարինե Լենդրուշի

Իսախանյան Մարգարիտ Վանիկի

Մանուկյան

Գայանե

Սևանի

 

Արզումանյան Սիրանուշ Մարտինի

Աղաբեկյան

Գայանե

Հրայրի

 

Ավետիսյան Գոհար Գևորգի

 

Պետրոսյան Հայկազ Արմենակի

Երևանի քաղաքապե-տարանի աշխա-տակազմի քաղաքա-շինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ

 

«Երևանի Սարգիս Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, վոկալի դասատու

 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի,գովազդի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ

Մարտիրոսյան Աննա Մարտինի

Չի աշխատում

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար`

Վ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.07.2021, Հ. 2606-Ա 23.07.2021, Հ. 1321-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան