ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2022 թվականի N 1457-Ա
«ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՆԱԽՕՐՈՔ ՀԱՅՏՆԻ ԳՆՈՐԴԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» մասը, 14-րդ հոդվածի «դ» մասը, 18-րդ հոդվածը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածով հաստատված ցանկի 44-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը՝ համաձայն N 1 հավելվածի անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել կոմիտեի և ընկերության միջև անշարժ գույքի անհատույց օտարման պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ՝ ընկերության և «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերության միջև 2006 թվականի նոյեմբերի 8-ին կնքված ընկերության անշարժ գույքի վարձակալության պայմանագրի լուծման աշխատանքները.
2) սահմանել, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կիրականացվեն ընկերության միջոցների հաշվին։
3. Թույլատրել կոմիտեին, իր ենթակայության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2022 թվականի մայիսի 25-ի (գնահատման պահ) դրությամբ 3,057,894.0 հազ. դրամ (ներառյալ՝ 2,301,462.679 հազ. դրամ հողի կադաստրային արժեքը) գնահատված ակտիվներ ունեցող ընկերության (իրավաբանական հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր), 100 տոկոս պետական բաժնետոմսերը (այսուհետ՝ բաժնետոմս) (կանոնադրական կապիտալը կազմում է 19,380.0 հազ. դրամ՝ 646 հատ հասարակ անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը 30.0 հազ. դրամ անվանական արժեքով) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ՝ «Ծաղկաձորի սպորտային համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, ԳՄՀ, գրանցման վկայական՝ N 85.110.1021247):
4. Սահմանել, որ՝
1) բաժնետոմսերի գնահատված շուկայական արժեքը կազմել է 732,171.321 հազ. դրամ (առանց 2,301,462.679 հազ. դրամ հողի կադաստրային արժեքի).
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 732,171.321 հազ. դրամ։
5. Սահմանել, որ հետագայում հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, իրավաբանական անձի բաժնետոմսի դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման դեպքում, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:
6. Ընկերության գնահատված պարտավորությունները 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ (հաշվետու ժամանակահատված) կազմել են 24,260.0 հազ. դրամ, այդ թվում՝
1) ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 7,640.0 հազ. դրամ.
2) այլ կրեդիտորական պարտքեր՝ 16,620.0 հազ. դրամ։
7. Ընկերության 2017-2021 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման գծով պարտավորություններ չկան։
8. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 5-օրյա ժամկետում գրավոր առաջարկ տրամադրել գնորդին՝ բաժնետոմսերի ձեռքբերման համար գումարի վճարման ժամկետ սահմանելով 2 ամիս.
2) գնորդի կողմից բաժնետոմսերի գնի, շուկայական արժեքի որոշման դիմաց գանձվող՝ 2,275,928.0 դրամի վճարումից հետո մեկշաբաթյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,
բ. մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում,
գ. բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարելուց հետո 2 տարվա ընթացքում կատարել 400,000.0 հազ. դրամի ներդրումներ՝ համաձայն N 2 հավելվածի,
դ. գնորդի կողմից ստանձնած ներդրումները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,
ե. գնորդի կողմից ստանձնած ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով։
9. Սահմանել, որ գնորդը բաժնետոմսերի վաճառքի գումարը վճարում է Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ ընկերության գույքի գտնվելու վայրի։
10. Սահմանել, որ մասնավորեցումը չի կարող հանգեցնել ընկերության հան- րային նշանակության փոփոխությանը, իսկ գնորդը պարտավորվում է պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։
11. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում, N 1 հավելվածի 1-ին կետում նշված անշարժ գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ, վարձակալությամբ տրամադրել գնորդին տվյալ պահին գործող շուկայական արժեքին համապատասխան՝ վարձակալության ժամկետ սահմանելով 2056 թվականի նոյեմբերի 8-ը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
22.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականիսեպտեմբերի 22-ի N 1457-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գտնվելու վայրը |
Անշարժ գույքի մակերեսը (քառ. մետր) |
Հատկացված հողամասը (հա) |
Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը (հազ. դրամ) |
Հողամասի կադաստրային արժեքը (հազ. դրամ) |
Իրավունքի պետական գրանցման վկայականը |
1. |
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օլիմպիական փողոց 18 |
441.82 պահեստ և 135.1 ինքնակամ շինություն |
37.26247 |
6,027,801.0 |
6,027,800.723 |
23062022-07-0049 |
2. |
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օլիմպիական փողոց 18/3 |
- |
0.40042 |
82,458.0 |
64,774.342 |
22062022-07-0189 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականիսեպտեմբերի 22-ի N 1457-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ԾԱՂԿԱՁՈՐԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ 2 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 400,000.0 ՀԱԶ. ԴՐԱՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Տարեթիվը |
Ներդրումների նկարագիրը |
Ներդրումների չափը |
1. |
2022-2023 թ. 1-ին տարի |
Լողավազանի և թենիսի կենտրոնի վերանորոգման և կառուցման աշխատանքներ |
առնվազն 200,000.0 հազ. դրամ |
2. |
2023-2024 թ. 2-րդ տարի |
Լողավազանի և թենիսի կենտրոնի վերանորոգման և կառուցման աշխատանքներ |
Նախատեսված և կատարված ներդրումների տարբերությունը |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2023, N 1592-Ա | 16.09.2023, N 1457-Ա | |
21.04.2023, N 555-Ա | 22.04.2023, N 1457-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|