ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1029-Ա
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ և 226-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերությանը կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումներ կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցներ չհատկացնելու դեպքի կապակցությամբ նշանակել ծառայողական քննություն:
2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը.
1) «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերությանը կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումներ կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցներ չհատկացնելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.
2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:
3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.
Արթուր Հովսեփյան - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
Համլետ Բատիկյան - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար.
Արմենակ Խաչատրյան - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ.
Նաիրա Ճնգրյան - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ.
Նորայր Նազարյան - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
17.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |