ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ժա) օրենքով սահմանված կարգով պահելու և օգտագործելու ծառայողական զենք, ռազմամթերք, ձեռնաշղթա և կրելու համազգեստ.»։
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում ««Զենքի մասին»» բառերը փոխարինել ««Զենքի շրջանառության կարգավորման մասին»» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-375-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: