Գլխավոր տեղեկություն
Համար
N 928-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2022-20.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 928-Ա

 

ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Դիանա Քարազյանին 2022 թվականի սեպտեմբերի 19-23-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի Միջպետական վեճերի հետ կապված գործերի արդյունավետ մշակման և լուծման աշխատանքային խմբի (DH-SYSC-IV) հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

12.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.09.2022, N 1077-Ա 20.09.2022, N 928-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան