ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2019 թվականի |
թիվ 128 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 360-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 210 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանության 9-րդ կետի «ա» ենթակետի վեցերորդ պարբերությունը լրացնել «(բացառությամբ այն ապրանքների, որոնց նկատմամբ ենթադրվում է տվյալ մաքսային ընթացակարգի գործողության եզրափակում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Կ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|