Գլխավոր տեղեկություն
Համար
N 1162-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2024 թվականի N 1162-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան քաղաք, Աշոտաբերդ թաղամաս 13/1 հասցեում գտնվող՝ 0.0612 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15122018-06-0028) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը, և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամաս 13 դպրոց հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 2․0 հեկտար մակերեսով հողամասի վրա կառուցված 3 940․19 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12072024-06-0009) ընդլայնման նպատակով։

2. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով վեցամսյա ժամկետում միավորել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամաս 13 դպրոց հասցեում գտնվող 2․0 հեկտար մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 3 940․19 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունները՝ գրանցելով որպես մեկ գույքային միավոր.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով որպես մեկ միավոր գրանցված գույքի սեփականության իրավունքի վկայականի տվյալները, «Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել 2018 թվականի փետրվարի 2-ին կնքված անհատույց օգտագործման թիվ 11/0018 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի կնքման և իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան