Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (17.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.03/8(1188) Հոդ.57
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2016 թվականի N 33-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 16.02.23 N 185-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները հաստատելու մասին» N 2170-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 26

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 20-ի N 33-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

I. ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ գլխի ու «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրի դրույթների համաձայն:

(1-ին կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

2. Մաքսային արժեքի գնահատման առաջնային եղանակը սահմանված է օրենքի 27-րդ հոդվածում, և մաքսային սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը պետք է որոշվի համաձայն այդ հոդվածի դրույթների, երբ կատարված են դրանում նկարագրված պայմանները: Օրենքի 27-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո մաքսային մարմինները երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում կամ մերժում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` օրենքի 27-րդ հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը: Սույն կետով սահմանված ժամկետում մաքսային մարմինների կողմից՝ օրենքի 27-րդ հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի մերժման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է հայտարարատուին` նշելով մերժման հիմքերը: Սույն կետով սահմանված ժամկետում մաքսային մարմինների կողմից` օրենքի 27-րդ հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի մերժման վերաբերյալ համապատասխան որոշման չընդունման դեպքում հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքը համարվում է ընդունված:

(2-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

3. Եթե մաքսային արժեքը հնարավոր չէ որոշել օրենքի 27-րդ հոդվածի դրույթների համաձայն, ապա այն պետք է որոշվի հաջորդաբար՝ առաջ անցնելով օրենքի հերթական հոդվածներով մինչև այն առաջին հոդվածը, որի համաձայն կարող է որոշվել մաքսային արժեքը, բացառությամբ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, երբ հայտարարատուի պահանջով օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով նախատեսված կանոնների կիրառման հերթականությունը փոխվում է:

(3-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

4. Եթե հայտարարատուն չի պահանջում փոխել օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածների հերթականությունը, ապա պետք է կիրառել օրենքով սահմանված հերթականությունը:

(4-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

5. Երբ մաքսային արժեքը հնարավոր չէ որոշել օրենքի 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ հոդվածների դրույթների համաձայն, ապա այն պետք է որոշվի օրենքի 33-րդ հոդվածի դրույթների համաձայն (պահուստային մեթոդով):

(5-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

 

II. ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.02.23 N 185-Ն)

 

6․ Արտահանվող ապրանքների մաքսային արժեքն այդ ապրանքների գործարքի արժեքն է, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքներն արտահանելու նպատակով վաճառելիս՝ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների պահպանման դեպքում։

(6-րդ կետը խմբ. 16.02.23 N 185-Ն)

7. Արտահանվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինն այդ ապրանքների համար այն բոլոր վճարումների ընդհանուր գումարն է, որը գնորդի կողմից վճարվել կամ ենթակա է վճարման անմիջապես վաճառողին կամ հօգուտ վաճառողի։

8. Գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության փաստն ինքնին չպետք է հիմք ծառայի՝ ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով գործարքի արժեքն անընդունելի համարելու համար։ Այդ դեպքում պետք է վերլուծվեն վաճառքին զուգընթաց հանգամանքները։ Եթե նշված փոխկապակցվածությունը չի ազդել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով գործարքի արժեքը պետք է ընդունելի համարվի։

9. Այն դեպքում, երբ վաճառողը և գնորդը փոխկապակցված անձինք են, ընդ որում, հայտարարատուի կողմից ներկայացված կամ մաքսային մարմնի կողմից այլ եղանակով ստացված տեղեկատվության հիման վրա մաքսային մարմինը հայտնաբերում է նշաններ, որ վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածությունն ազդել է փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա, ապա մաքսային մարմինը դրա մասին գրավոր հայտնում է հայտարարատուին: Այդ դեպքում մաքսային մարմինն ընդունում է որոշում տեղեկատվության լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին, այդ թվում՝ վաճառքին զուգորդող հանգամանքները վերլուծելու նպատակով։ Հայտարարատուն իրավունք ունի ապացուցելու փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունը։

 

III. ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.02.23 N 185-Ն)

 

10. Այն դեպքում, երբ արտահանվող ապրանքների մաքսային արժեքը հնարավոր չէ որոշել օրենքի 27-րդ հոդվածի համաձայն, այդպիսի ապրանքների մաքսային արժեք է համարվում այն նույնական ապրանքների գործարքի արժեքը, որոնք վաճառվել են Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու համար՝ միևնույն կամ դրան համապատասխան այն ժամանակահատվածում, ինչ արտահանվող ապրանքների համար, բայց ոչ շուտ, քան արտահանվող ապրանքներն արտահանելուց 90 օրացուցային օր առաջ:

(10-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն) 

11. Արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար պետք է օգտագործվի այն նույնական ապրանքների գործարքի արժեքը, որոնք գնահատվող ապրանքների նման վաճառվել են միևնույն առևտրային մակարդակում և նույն քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն նույնական ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են միևնույն առևտրային մակարդակում, սակայն այլ քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն նույնական ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են այլ առևտրային մակարդակում, սակայն միևնույն քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն նույնական ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են այլ առևտրային մակարդակում և այլ քանակությամբ։ Սույն պարբերության մեջ նշված տեղեկությունները կիրառվում են արժեքի համապատասխան ճշգրտմամբ, որով հաշվի են առնվում վաճառքի առևտրային մակարդակի և (կամ) ապրանքների քանակի տարբերությունները։ Անկախ նման ճշգրտման՝ նույնական ապրանքների հետ գործարքի արժեքի աճին կամ նվազմանը հանգեցնելու հանգամանքից՝ այդ ճշգրտումը կատարվում է այնպիսի տվյալների հիման վրա, որոնք փաստաթղթերով հաստատում են ճշգրտման հիմնավորված և ստույգ լինելը։ Այդպիսի տվյալների բացակայության դեպքում նույնական ապրանքների հետ գործարքի արժեքի մեթոդը չի կիրառվում մաքսային արժեքի որոշման նպատակով։

12. Եթե հայտնաբերվել են միևնույն ապրանքների գործարքի մեկից ավելի արժեքներ, ապա արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար կիրառվում է դրանցից նվազագույնը։

 

IV. ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.02.23 N 185-Ն)

 

13. Այն դեպքում, երբ արտահանվող ապրանքների մաքսային արժեքը հնարավոր չէ որոշել օրենքի 27-րդ և 29-րդ հոդվածների համաձայն, այդպիսի ապրանքների մաքսային արժեք է համարվում այն համանման ապրանքների գործարքի արժեքը, որոնք վաճառվել են Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու համար՝ միևնույն կամ դրան համապատասխան այն ժամանակահատվածում, ինչ արտահանվող ապրանքների համար, բայց ոչ շուտ, քան արտահանվող ապրանքներն արտահանելուց 90 օրացուցային օր առաջ։

(13-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

14. Արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար պետք է օգտագործվի այն համանման ապրանքների գործարքի արժեքը, որոնք արտահանվող ապրանքների նման վաճառվել են միևնույն առևտրային մակարդակում և, ըստ էության, նույն քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն համանման ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են առևտրային միևնույն մակարդակում, բայց այլ քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն համանման ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են այլ առևտրային մակարդակում, բայց միևնույն քանակությամբ։ Եթե այդպիսի վաճառք չի հայտնաբերվել, ապա օգտագործվում է այն համանման ապրանքների հետ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են այլ առևտրային մակարդակում և այլ քանակությամբ։ Սույն պարբերության մեջ նշված տեղեկությունները կիրառվում են արժեքի համապատասխան ճշգրտմամբ, որով հաշվի են առնվում վաճառքի առևտրային մակարդակի և (կամ) ապրանքների քանակի տարբերությունները։ Անկախ այդպիսի ճշգրտման՝ համանման ապրանքների հետ գործարքի արժեքի աճին կամ նվազմանը հանգեցնելու հանգամանքից՝ այդ ճշգրտումը կատարվում է այնպիսի տվյալների հիման վրա, որոնք փաստաթղթերով հաստատում են ճշգրտման հիմնավորված և ստույգ լինելը։ Այդպիսի տվյալների բացակայության դեպքում համանման ապրանքների հետ գործարքի արժեքի մեթոդը չի կիրառվում մաքսային արժեքի որոշման նպատակով։

15. Եթե հայտնաբերվել են համանման ապրանքների գործարքի մեկից ավելի արժեքներ ապա արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար կիրառվում է դրանցից նվազագույնը։

 

V. ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.02.23 N 185-Ն)

 

16. Այն դեպքում, երբ արտահանվող ապրանքների մաքսային արժեքը հնարավոր չէ որոշել օրենքի 27-րդ, 29-րդ և 30-րդ հոդվածների համաձայն, դրանց մաքսային արժեքը որոշվում է օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարատուի դիմումի հիման վրա կիրառվում են օրենքի 32-րդ հոդվածի դրույթները:

(16-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

17. Եթե արտահանվող կամ դրանց հետ նույնական կամ համանման ապրանքները վաճառվում են Հայաստանի Հանրապետության տարածքում միևնույն վիճակում, որում դրանք արտահանվում են Հայաստանի Հանրապետության տարածքից, ապա արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում ապրանքի միավորի այն գինը, որով արտահանվող ապրանքները կամ դրանց հետ նույնական կամ դրանց համանման ապրանքներն ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են անձանց, որոնք փոխկապակցված չեն այն անձանց հետ, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում այդպիսի վաճառք են իրականացնում այդ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման համար վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գումարները միավորի գնից հանելու պայմանով:

18. Որպես դրա օրինակ՝ ապրանքները վաճառվում են մեծաքանակ գնումների համար նպաստավոր գներով.

Վաճառված
ապրանքների
քանակը

Միավորի
գինը

Վաճառքների
թիվը

Յուրաքանչյուր գնով վաճառված ապրանքների
ընդհանուր քանակը

1-10 միավոր

100

10 վաճառք՝ 5 միավորով
 5 վաճառք՝ 3 միավորով

65

       

11-25 միավոր

95

 5 վաճառք՝ 11 միավորով

55

       

25 միավորից
ավելի

90

 1 վաճառք՝ 30 միավորով
 1 վաճառք՝ 50 միավորով

80

Մի գնով վաճառված միավորների մեծագույն քանակը 80 է, հետևաբար՝ միավորի գինն ամենամեծ համախառն քանակի դեպքում՝ 90 է:

19. Որպես դրա մեկ այլ օրինակ՝ տեղի է ունենում երկու վաճառք: Առաջին վաճառքի ժամանակ վաճառվում է 500 միավոր՝ յուրաքանչյուրը 95 միավոր գնով: Երկրորդ վաճառքի ժամանակ վաճառվում է 400 միավոր՝ յուրաքանչյուրը 90 միավոր գնով: Այս օրինակում որոշակի գնով վաճառված միավորների մեծագույն քանակը 500 է, հետևաբար՝ միավորի գինն ամենամեծ համախառն քանակի դեպքում՝ 95 է:

20. Երրորդ օրինակը կլինի հետևյալ իրադրությունը, երբ տարբեր քանակներ վաճառվում են տարբեր գներով.

ա. վաճառքներ

 

Վաճառքի քանակը

Միավորի գինը

 

40 միավոր

100

30 միավոր

90

15 միավոր

100

50 միավոր

95

25 միավոր

105

35 միավոր

90

5 միավոր

100

բ. ընդամենը

 

Վաճառված ընդհանուր քանակը

Միավորի գինը

 

65

90

50

95

60

100

25

105

Այս օրինակում որոշակի գնով վաճառված միավորների մեծագույն քանակը 65 է, հետևաբար, միավորի գինն ամենամեծ համախառն քանակի դեպքում՝ 90 է:

21. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկերն ու այլ պարտադիր վճարները պետք է վերցվեն որպես ամբողջություն: Այդ հանման նպատակների համար թիվը պետք է որոշվի արտահանողի տրամադրած տեղեկությունների հիման վրա, եթե արտահանողի թվերն անհամատեղելի չեն նույն տեսակի ապրանքների վաճառքում ստացվող թվերի հետ: Եթե հայտարարատուի թվերն անհամատեղելի են այդ թվերի հետ, ապա շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը կարող է հիմնվել այլ համապատասխան տեղեկությունների վրա:

(21-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

 

VI. ՕՐԵՆՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.02.23 N 185-Ն)

 

22. Արտահանվող ապրանքի հաշվարկային արժեքը պետք է որոշվի արտադրողի կողմից կամ նրա անունից տրամադրված՝ գնահատվող ապրանքների արտադրությանը վերաբերող տեղեկությունների հիման վրա: Այն պետք է հիմնված լինի արտադրողի առևտրային հաշիվների վրա, եթե այդ հաշիվները համապատասխանում են ապրանքների արտադրության երկրում կիրառվող հաշվապահական ընդհանուր սկզբունքներին:

23. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը պետք է որոշվի արտադրողի կողմից կամ նրա անունից տրամադրված տեղեկությունների հիման վրա, եթե արտադրողի թվերը համապատասխանում են այն թվերին, որոնք սովորաբար արտացոլվում են գնահատվող ապրանքների համեմատ նույն տեսակի ապրանքների վաճառքի ժամանակ:

(23-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

24. Այս առումով պետք է նշել, որ շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը պետք է վերցվի որպես ամբողջություն: Եթե արտադրողի կողմից ներկայացված՝ շահույթի և ընդհանուր ծախսերի թվերը չեն համապատասխանում այն թվերին, որոնք սովորաբար արտացոլվում են գնահատվող ապրանքների համեմատ նույն տեսակի ապրանքների վաճառքի ժամանակ, ապա շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը կարող է հիմնված լինել այլ մարմինների կողմից տրամադրված այն տեղեկությունների վրա, որոնք տարբերվում են ապրանքներ արտադրողի կողմից կամ նրա անունից տրամադրված տեղեկություններից:

 

VII. ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.02.23 N 185-Ն)

 

25. Այն դեպքում, երբ արտահանվող ապրանքների մաքսային արժեքը հնարավոր չէ որոշել օրենքի 27-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ հոդվածների համաձայն, արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետությունում առկա տվյալների հիման վրա։

(25-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

26. Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն օգտագործվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդները՝ նույն մեթոդներն են, որոնք նախատեսված են օրենքի 27-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ հոդվածներով, սակայն, օրենքի 33-րդ հոդվածի համաձայն մաքսային արժեքը որոշելիս, թույլատրվում է այդ մեթոդների կիրառման ճկուն մոտեցում։ Մասնավորապես, նույնական կամ համանման ապրանքների գործարքի արժեքի հիման վրա՝ արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս, թույլատրվում է ողջամիտ շեղում կատարել օրենքի 29-րդ կամ 30-րդ հոդվածով սահմանված պահանջներից, որոնք նախատեսում են, որ նույնական կամ համանման ապրանքները պետք է վաճառվեն միևնույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում՝ արտահանվող ապրանքներն արտահանելուց ոչ շուտ, քան 90 օրացուցային օր առաջ:

(26-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

27. Օրենքի 33-րդ հոդվածի դրույթների համաձայն որոշված՝ արտահանվող ապրանքների մաքսային արժեքը պետք է հնարավոր առավելագույն չափով հիմնված լինի նախկինում որոշված մաքսային արժեքների վրա։

(27-րդ կետը փոփ. 16.02.23 N 185-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 16.02.23 N 185-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.02.2023, N 185-Ն 17.02.2023, N 33-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան