Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-3-Ն-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.01.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.01.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-3-Ն-3

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 46-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ջավախյան Աշոտ Լևոնի» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Երևան քաղաքի վարչական տարածք» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քաղաքացիական» բառով,

2) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 47-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հովհաննիսյան Աշոտ Արթուրի» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Երևան քաղաքի վարչական տարածք» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քաղաքացիական» բառով,

3) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արտաշատ» բառը փոխարինել «Եղեգնաձոր» բառով, «Դատավոր» սյունակը լրացնել «Գրիգորյան Միքայել Միշայի» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակից հանել «Արտաշատի,» բառը,

4) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Եղեգնաձոր» բառը փոխարինել «Արտաշատ» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Եղեգնաձորի, Վայքի և Վեդու» բառերը փոխարինել «Վեդու, Արտաշատի և Մասիսի» բառերով,

5) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վայք» բառը փոխարինել «Եղեգնաձոր» բառով, «Դատավոր» սյունակը լրացնել «Կոստանյան Գոհար Սամվելի» բառերով,

6) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մանասյան Էդգար Սարգսի» բառերով,

7) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակից հանել «, /Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/՝ Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Քյուրքչյան Ալլա Արսենի» բառերով,

8) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Անիի,» բառը փոխարինել «Մարալիկի և» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Երիջանյան Անի Մարատի» բառերով,

9) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ջավախյան Աշոտ Լևոնի» բառերը փոխարինել «Անանյան Նարինե Վալերիկի» բառերով,

10) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մարտունի» բառը փոխարինել «Գավառ» բառով,

11) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Գավառ» բառը փոխարինել «Մարտունի» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Գեղարքունիքի մարզի» բառերը փոխարինել «Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Նազարյան Ժենյա Էդիկի» բառերով,

12) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գավառի և Մարտունու» բառերը փոխարինել «Գավառի, Մարտունու և Վարդենիսի» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Պողոսյան Սյուզաննա Ստյոպայի» բառերով,

13) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Գավառ» բառը փոխարինել «Մարտունի» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Մարտունու» բառից առաջ լրացնել «Գավառի,» բառը, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Գրիգորյան Գոհար Վարդանի» բառերով,

14) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ճամբարակի» բառից հետո լրացնել «, Գավառի, Մարտունու և Վարդենիսի» բառերը,

15) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Սևանի և Գավառի» բառերը փոխարինել «Ճամբարակի և Սևանի» բառերով,

16) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Հովհաննիսյան Աշոտ Արթուրի» բառերը փոխարինել «Քոթանջյան Գուրգեն Լևոնի» բառերով,

17) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հարությունյան Արտուր Հաբեթի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. հունվարի 16

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան