Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2021 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ԵՒ ԳԵՏԱՅԻՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 24-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ ու 7-րդ կետերին համապատասխան եւ ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ աշխարհի երկրների ծովային եւ գետային նավահանգիստների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք)։

2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտի ընդհանուր գործընթացներն իրականացնելիս, եթե ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերով նախատեսված է ծովային կամ գետային նավահանգստի ծածկագիրը նշելու անհրաժեշտությունը՝ տեղեկագրքին համապատասխան.

տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է էլեկտրոնային մաքսային փաստաթղթերը լրացնելիս, եթե այդ փաստաթղթերը լրացնելու կարգերով տեղեկագրքին համապատասխան նախատեսված է ծովային կամ գետային նավահանգստի ծածկագիրը նշելու անհրաժեշտությունը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 7 որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

 

աշխարհի երկրների ծովային եւ գետային նավահանգիստների

 

I. Տեղեկագրքի անձնագիրը

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

035

2

Տիպը

1՝ տեղեկագիրք

3

Անվանումը

աշխարհի երկրների ծովային եւ գետային նավահանգիստների տեղեկագիրք

4

Հապավումը

ԾԳՆՏ

5

Նշագիրը

ՄՏ 035-20 (խմբ. 1)

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 7 որոշում

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

22 ապրիլի 2021 թվականի

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

-

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

տեղեկագիրքը նախատեսված է աշխարհի երկրների ծովային եւ գետային նավահանգիստների մասին տեղեկությունները ծածկագրելու եւ համակարգելու համար

12

Անոտացիան (կիրառության ոլորտը)

տեղեկագրքից տեղեկություններն օգտագործվում են՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման ժամանակ ծովային եւ գետային նավահանգիստների մասին տեղեկությունները ներկայացնելու համար։

Տեղեկագրքից տեղեկությունները կապված են աշխարհի երկրների դասակարգչի տեղեկությունների հետ (Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման թիվ 22 հավելված)

13

Առանցքային բառերը

նավահանգիստ, ծովային նավահանգիստ, գետային նավահանգիստ, արտաքին առեւտուր

14

Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

մաքսային վարչարարություն

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը

1՝ տեղեկագիրքը ներդաշնակեցված է «United Nations Code for Trade and Transport Locations»-ի (այսուհետ՝ ՄԱԿ-ի LOCODE) հետ.

3՝ վստահված աղբյուրի մի մասի օգտագործման մեթոդ

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

2՝ տեղեկագիրքը չունի նմանօրինակներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

1՝ համակարգման հաջորդական մեթոդ

18

Վարման մեթոդիկան

1՝ վարման կենտրոնացված ընթացակարգ։ Տեղեկագրքի վարումն իրականացվում է աշխարհի երկրների ծովային եւ գետային նավահանգիստների տեղեկագրքի վարման եւ կիրառման կարգին համապատասխան՝ հավելվածի համաձայն

19

Կառուցվածքը

տեղեկագրքի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (տեղեկագրքի տողերի կազմը, դրանց արժեքների տիրույթները եւ ձեւավորման կանոնները) ներկայացված է սույն տեղեկագրքի II բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

տեղեկագրքի տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվության շարքին:

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

վստահված աղբյուրի (ՄԱԿ-ի LOCODE) թարմացման հաճախականությանը համապատասխան

22

Փոփոխությունները

-

23

Հղումը տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները հրապարակվում են Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակումը

 

II. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները եւ դրանց ձեւավորման կանոնները։

2. Տեղեկագրքի կառուցվածքը եւ վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որտեղ ձեւավորվում են հետեւյալ դաշտերը (վանդակները)՝

«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.

«վավերապայմանի արժեքի ձեւավորման կանոններ»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող եւ դրա ձեւավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը եւ հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետեւյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, եւ ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Տեղեկագրքի կառուցվածքը եւ վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձեւավորման կանոնները

Բազմ.

1. Արտաքին առեւտրին առնչվող ծովային եւ գետային նավահանգիստների մասին տեղեկությունները

որոշվում են ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձեւավորման կանոններով

1..*

1.1. Երկրի ծածկագիրը

պայմանանշանների տողը՝ հետեւյալ ձեւանմուշին համապատասխան՝

[A-Z]{2}

ձեւավորվում է ISO 3166-1 ստանդարտին համապատասխան (բացառությամբ XZ ծածկագրի (միջազգային ջրերում կամ միջազգային համագործակցության գոտիներում կետերը՝ «installations in international waters or international cooperation zones»))

1

1.2. Երկրի անվանումը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1։

Առավելագույն երկարությունը՝ 150

պարունակում է երկրի (տարածքի) անվանումն անգլերենով

1

1.3. Տեղեկություններ նավահանգստի մասին

որոշվում են ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձեւավորման կանոններով

1

1.3.1. Նավահանգստի ծածկագիրը

պայմանանշանների տողը՝ հետեւյալ ձեւանմուշին համապատասխան՝

[A-Z]{2}[A-Z,2-9]{3}

պարունակում է արտաքին առեւտրին առնչվող ծովային կամ գետային նավահանգստի այն ծածկագրային նշագիրը, որում առաջին 2 պայմանանշանները նշանակում են երկրի (տարածքի) ծածկագիրը՝ ISO 3166-1 ստանդարտին համապատասխան (բացառությամբ XZ ծածկագրի (միջազգային ջրերում կամ միջազգային համագործակցության գոտիներում կետերը՝ «installations in international waters or international cooperation zones»)).

3-ից 5-րդ պայմանանշանները՝ առաջին 2 պայմանանշաններով սահմանված երկրի (տարածքի) սահմաններում կետի նշագիրը

1

1.3.2. Նավահանգստի անվանումը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1։

Առավելագույն երկարությունը՝ 500

պարունակում է ծովային կամ գետային նավահանգստի անվանումը, որը գրված է լատինական այբուբենի տառերով

1

1.3.3. Նավահանգստի այլընտրանքային (հնացած) անվանումները

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1։

Առավելագույն երկարությունը՝ 500

պարունակում է ծովային կամ գետային նավահանգստի՝ հիմնականում այլընտրանք կամ հնացած համարվող անվանումները (նավահանգստի վերանվանման արդյունքում)

0..1

1.3.4. Նավահանգստի կարգավիճակը

պայմանանշանների տողը՝ հետեւյալ ձեւանմուշին համապատասխան՝

[A-Z]{2}

պարունակում է այն հիմքի ծածկագրային նշագիրը, որի հիման վրա ծովային կամ գետային նավահանգիստը ներառվել է ՄԱԿ-ի LOCODE-ի կազմում։ Կարող է ընդունել հետեւյալ արժեքները.

AA՝ հաստատվել է ազգային կառավարական իրավասու մարմնի կողմից.

AC՝ հաստատվել է մաքսային մարմնի կողմից.

AF՝ հաստատվել է առեւտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով ազգային մարմնի կողմից.

AI՝ միջազգային կազմակերպության (ՕՏՄԸ կամ ԼԱԿՏՀ) կողմից ընդունված ծածկագրային նշագիրը.

AM՝ հաստատվել է ՄԱԿ-ի LOCODE-ի վարման գործակալության կողմից. AS՝ հաստատվել է ստանդարտացման ազգային մարմնի կողմից.

AQ՝ նավահանգիստը հաստատվել է, գործառույթներն ստուգված չեն.

RL՝ ճանաչված նավահանգիստ (նավահանգստի առկայությունը եւ անվանումը ներկայացնելը հաստատված է ըստ պաշտոնապես ընտրված աշխարհագրական տեղեկագրքի կամ այլ աղբյուրի ստուգմամբ).

RN՝ հարցում՝ երկրի տարածքում նավահանգիստների առնչությամբ վստահելի ազգային աղբյուրներից.

RQ՝ հարցումը քննարկման փուլում է.

QQ՝ սկզբնական գրառումը՝ առանց հետագա ստուգման.

UR՝ նավահանգիստն ընդգրկվել է օգտվողների հարցման հիման վրա, պաշտոնապես հաստատված չէ.

XX՝ նավահանգիստը հանվելու է ՄԱԿ-ի LOCODE-ի հաջորդ թողարկումից

1

1.3.5. Նավահանգստի աշխարհագրական կոորդինատները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձեւավորման կանոններով

0..1

1.3.5.1. Աշխարհագրական լայնությունը

աշխարհագրական լայնության նշագիրը՝ հետեւյալ ձեւանմուշին համապատասխան՝

[0-9]{4}[NS]{1}

պարունակում է նավահանգստի աշխարհագրական կոորդինատների նշագիրը, որտեղ առաջին 2 թվանշանները՝ աստիճաններն են, երկրորդ 2 թվանշանները՝ րոպեները, N՝ հյուսիսային լայնությունը, S՝ հարավային լայնությունը

1

1.3.5.2. Աշխարհագրական երկայնությունը

աշխարհագրական երկայնության նշագիրը՝ հետեւյալ ձեւանմուշին համապատասխան՝

[0-9]{5}[EW]{1}

պարունակում է նավահանգստի աշխարհագրական կոորդինատների նշագիրը, որտեղ առաջին 3 թվանշանները՝ աստիճաններն են, երկրորդ 2 թվանշանները՝ րոպեները, Е՝ արեւելյան երկայնությունը, W՝ արեւմտյան երկայնությունը

1

1.3.6. Գրառման մեջ փոփոխությունների բնույթը

պայմանանշանների տողը։

Երկարությունը՝ 1

պարունակում է տեղեկագրքի գրառման մեջ պլանավորվող կամ կատարված փոփոխությունների բնույթը որոշող նշագիրը, ինչպես նաեւ տեղեկագրքի գրառման հատկանիշները։ Կարող է ընդունել հետեւյալ արժեքները՝

«X»՝ գրառումը հանվելու է ՄԱԿ-ի LOCODE-ի հաջորդ թողարկման մեջ.

«#»՝ փոփոխությունները նավահանգստի անվանման մեջ.

«¦»՝ փոփոխությունները գրառման մեջ՝ բացառությամբ նավահանգստի անվանման մեջ փոփոխությունների.

«+»՝ գրառումն ավելացվել է ՄԱԿ-ի LOCODE-ի ընթացիկ թողարկման մեջ. «!»՝ պահպանվում է ԱՄՆ-ի տարածքում նավահանգիստների որոշակի գրառումների համար («հսկվող կրկնօրինակում»)

0..1

1.4. Տեղեկագրքի գրառման մասին տեղեկությունները

որոշվում են ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձեւավորման կանոններով

1

1.4.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝

YYYY-MM-DD ձեւաչափով

համապատասխանում է տեղեկագրքի մեջ գրառումը ներառելու ամսաթվին

1

1.4.2. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձեւաչափով

համապատասխանում է գրառումը տեղեկագրքից հանելու ամսաթվին

0..1

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ ծովային եւ գետային նավահանգիստների տեղեկագրքի

 

 

ԿԱՐԳ

 

աշխարհի երկրների ծովային եւ գետային նավահանգիստների տեղեկագրքի վարման եւ կիրառման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող հետեւյալ ակտերին համապատասխան՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի եւ դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 121 որոշում:

 

II. Կիրառության ոլորտը

 

2. Սույն կարգով սահմանվում են աշխարհի երկրների ծովային եւ գետային նավահանգիստների տեղեկագրքի վարման եւ կիրառման կանոնները (այսուհետ համապատասխանաբար՝ ծովային եւ գետային նավահանգիստներ, տեղեկագիրք)։

3. Սույն կարգը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տեղեկագիրքը ձեւավորելու եւ վարելու ժամանակ, ինչպես նաեւ իրենց գործունեության մեջ ծովային եւ գետային նավահանգիստների մասին տեղեկությունները եւ ՄԱԿ-ի LOCODE-ի կազմից դրանց ծածկագրային նշագրերն օգտագործող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից։

 

III. Հիմնական հասկացությունները

 

4. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետեւյալ իմաստը՝

ՄԱԿ-ի LOCODE՝ Միավորված ազգերի կազմակերպության նավահանգիստների եւ այլ կետերի միջազգային դասակարգիչ.

տեղեկագրքից օգտվողներ՝ իրենց գործունեության մեջ ծովային եւ գետային նավահանգիստների մասին տեղեկությունները եւ ՄԱԿ-ի LOCODE-ից ծովային եւ գետային նավահանգիստների ծածկագրային նշագրերն օգտագործող՝ Միության անդամ պետությունների լիազորված մարմինները, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք։

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Միության մասին պայմանագրով եւ Միության մարմինների՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձեւավորման եւ զարգացման հարցերին առնչվող ակտերով սահմանված իմաստներով:

 

IV. Տեղեկագրքի ձեւավորման, վարման եւ կիրառման սկզբունքները

 

5. Տեղեկագրքի ձեւավորումն ու վարումն իրականացվում են աշխարհի երկրների ծովային եւ գետային նավահանգիստների մասին տեղեկությունները ծածկագրելու եւ համակարգելու նպատակով։

6. Տեղեկագիրքը կիրառվում է էլեկտրոնային փաստաթղթերում (էլեկտրոնային տեսքով փաստաթղթերում)՝ ձեւայնացված տեսքով ծովային եւ գետային նավահանգիստների մասին տեղեկությունները ձեւավորելու համար՝ դրանք այնպիսի էլեկտրոնային փաստաթղթի տեսքով (էլեկտրոնային տեսքով փաստաթղթի)՝ ավտոմատացված կերպով մշակելու հնարավորությունն ապահովելու նպատակով, այդ թվում՝ ջրային տրանսպորտով Միության մաքսային տարածք ներմուծման համար նախատեսած ապրանքների մասին նախնական տեղեկատվություն տրամադրելու շրջանակներում, որի կառուցվածքը հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի նոյեմբերի 28-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի եւ ձեւաչափի մասին» թիվ 191 որոշմամբ։

7. Համակարգման օբյեկտներն են ծովային եւ գետային նավահանգիստները։

8. Տեղեկագրքի օպերատորն է տեղեկագրքի ձեւավորումը եւ վարումն իրականացնող Հանձնաժողովը։

9. Տեղեկագրքի ձեւավորման համար որպես տեղեկությունների վստահված աղբյուր է օգտագործվում ՄԱԿ-ի LOCODE–ը, տեղեկագրքի ներդաշնակեցումն իրականացվում է ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացման հաճախականությանը համապատասխան։

10. Տեղեկագրքի համակարգման օբյեկտների ծածկագրման կառուցվածքը եւ համակարգը վստահված աղբյուրի նկատմամբ մնում են անփոփոխ։

11. Համակարգման օբյեկտների ծածկագրման նպատակների համար կիրառվում է 5-նիշ ծածկագիր, որը հետեւյալ կառուցվածքն ունի՝

XXYYY, որտեղ՝

XX-ը՝ երկրի տառային ծածկագիրն է՝ ԻՍՕ 3166-1 ստանդարտի համաձայն (բացառություն է կազմում XZ ծածկագիրը, որը ՄԱԿ-ի LOCODE-ում տրվում է միջազգային ջրերում կամ միջազգային համագործակցության գոտիներում տեղակայված կետերին՝ «installations in international waters or international cooperation zones»).

YYY-ը՝ երկրի սահմաններում նավահանգստի այն տառաթվային ծածկագիրն է, որը նշվում է լատինական այբուբենի մեծատառերով եւ արաբական թվերով։

 

V. Տեղեկագրքի վարումը

 

1..Տեղեկագրքի սկզբնական լրացումը

 

13. Տեղեկագրքի սկզբնական լրացման համար հիմք է Հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ՝ տեղեկագրքի հաստատումը։

14. Տեղեկագրքի սկզբնական լրացումը կատարվում է մեկ անգամ՝ մինչեւ տեղեկագիրքը հաստատող՝ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելը։

15. Տեղեկագրքի օպերատորը պատճենում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում

(http://www.unece.org/cefact/codesfortrade/codes_index.html) զետեղված ՄԱԿ-ի LOCODE-ից ծովային եւ գետային նավահանգիստների մասին տեղեկությունները եւ տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկություններով ֆայլ է ձեւավորում։ Ծովային եւ գետային նավահանգիստների մասին տեղեկությունների պատճենումը կատարվում է ըստ «1» հատկանիշի, որը նշված է ՄԱԿ-ի LOCODE-ի «Function» սյունակում։ Ձեւավորվող՝ տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկություններով ֆայլից հանվում են այն գրառումները, որոնք «Status» սյունակում ունեն «RR» արժեքը («հարցումը մերժվել է»), ինչպես նաեւ տարբերիչ նշանների օգտագործմամբ ձեւավորված՝ ծովային եւ գետային նավահանգիստների անվանումների ու ծովային եւ գետային նավահանգիստների տեղակայման վարչատարածքային բաժանման միավորների ծածկագրերի մասին տեղեկություններն ու դրանց ծանոթագրությունները պարունակող սյունակները։

16. Տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկություններով ֆայլը ձեւավորելիս «Տեղեկագրքի գրառման մասին տեղեկությունները» վավերապայմանի կազմում «Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանում դրվում է այն ամսաթիվը, որը նշված է ՄԱԿ-ի LOCODE-ի տեղեկություններում։

17. Տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկություններով ֆայլը պետք է պարունակի տեղեկագրքի ձեւավորման պահին ծովային եւ գետային նավահանգիստների մասին արդիական տեղեկությունները։

18. Հանձնաժողովն ապահովում է տեղեկագրքի հրապարակումը Միության տեղեկատվական պորտալում մինչեւ տեղեկագիրքը հաստատող՝ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելը։

 

2..Տեղեկագրքում փոփոխություններ կատարելը

 

19. Տեղեկագրքի օպերատորն ապահովում է տեղեկագրքից տեղեկություններում փոփոխությունների կատարումը՝ ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացման հաճախականությանը համապատասխան։

20. Տեղեկագրքից տեղեկություններում փոփոխություններ կատարելիս տեղեկագրքի օպերատորը՝ ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված եւ նախորդ խմբագրության օգտագործման հիման վրա սույն կարգի 15-16-րդ կետերում սահմանված կանոններին համապատասխան, ապահովում է տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններ պարունակող ֆայլի ձեւավորումը՝ հաշվի առնելով սույն կարգի 21-28-րդ կետերում սահմանված լրացուցիչ պահանջները եւ կանոնները։

21. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլը պետք է պարունակի տեղեկությունների հետեւյալ տեսակները (ՄԱԿ-ի LOCODE-ում դրանց առկայության դեպքում)՝

ա) ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ նոր ներառվող գրառումների մասին՝ ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ գրառման փոփոխությունների բնույթի մասին տեղեկություններ պարունակող «Change» սյունակում՝ «+» նշմամբ.

բ) ՄԱԿ-ի LOCODE-ում փոփոխված գրառումների մասին՝ ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ գրառման փոփոխությունների բնույթի մասին տեղեկություններ պարունակող «Change» սյունակում՝ «#», «¦» կամ «X» նշմամբ.

գ) տեղեկագրքից հանված գրառումների մասին՝ ՄԱԿ-ի LOCODE-ի նախորդ խմբագրության մեջ գրառման փոփոխությունների բնույթի մասին տեղեկություններ պարունակող «Change» սյունակում՝ «X» նշմամբ։

22. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլը կարող է պարունակել մի քանի գրառում՝ սույն կարգի 21-րդ կետում նշված՝ տարբեր տեսակի տեղեկությունների համար։

23. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլում վավերապայմանների կազմը, դրանց նշանակությունը եւ հաջորդման կարգը ձեւավորվում են տեղեկագրքի կառուցվածքի նկարագրության մեջ բերված՝ տեղեկագրքի կառուցվածքին եւ վավերապայմանների կազմին ներկայացվող պահանջներին ու վավերապայմանների արժեքների ձեւավորման կանոններին համապատասխան։

24. Տեղեկագրքում ներառելու համար տեղեկությունները ձեւավորելիս յուրաքանչյուր նոր ներառվող համակարգման օբյեկտի համար՝ տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլում ստեղծվում է մեկ գրառում։ Այդպիսի գրառման «Նավահանգստի ծածկագիրը» վավերապայմանի արժեքը պետք է լրացված լինի եւ չպետք է համընկնի տեղեկագրքում առկա գրառումների՝ «Նավահանգստի ծածկագիրը» արժեքի հետ։

25. Տեղեկագրքում նոր ներառվող գրառում ձեւավորելիս «Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանը պարտադիր լրացվում է եւ պարունակում է ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ նշված ամսաթիվը։

26. Համակարգման օբյեկտի մասին տեղեկատվությունը փոփոխելու համար տեղեկությունները ձեւավորելիս տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլում ներառվում են երկու գրառումներ։ Առաջին գրառումը պետք է պարունակի՝ տեղեկագրքում նախկինում ներառված գրառման մասին տեղեկություններ (այսուհետ՝ փոփոխվող գրառում), երկրորդ գրառումը պետք է պարունակի փոփոխված տեղեկություններ (այսուհետ՝ փոփոխված գրառում)։

27. Փոփոխվող գրառումը ձեւավորելիս պետք է պահպանվեն հետեւյալ կանոնները՝

ա) գրառման բոլոր վավերապայմանների (բացառությամբ «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանի) արժեքները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի LOCODE-ի նախորդ խմբագրության գրառման վավերապայմանների արժեքներին.

բ) «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանը պարտադիր լրացվում է եւ պարունակում է փոփոխված գրառման համար ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ նշված ամսաթիվը։

28. Փոփոխված գրառումը ձեւավորելիս պետք է պահպանվեն հետեւյալ կանոնները՝

ա) փոփոխված գրառման վավերապայմանների արժեքները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ գրառման վավերապայմանների արժեքներին։ Ընդ որում՝ փոփոխված գրառման մեջ նավահանգստի անվանման մեջ փոփոխությունների դեպքում պետք է լրացված լինի նավահանգստի հնացած անվանման մասին տեղեկություններ պարունակող վավերապայմանը.

բ) «Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանի արժեքը պետք է համապատասխանի փոփոխվող գրառման «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանի արժեքին եւ պարունակի՝ ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրությունից համակարգման օբյեկտի մասին փոփոխված տեղեկությունների կազմից ամսաթիվը։

29. Համակարգման օբյեկտը տեղեկագրքից հանելու մասին տեղեկությունները ձեւավորելիս տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլում արվում է մեկ գրառում, որի ձեւավորման ժամանակ պետք է պահպանվեն հետեւյալ կանոնները՝

ա) գրառման բոլոր վավերապայմանների (բացառությամբ «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանի) արժեքները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի LOCODE-ի նախորդ խմբագրության գրառման վավերապայմանների արժեքներին.

բ) «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանը պարտադիր լրացվում է եւ պարունակում է ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության հրապարակման ամսաթիվը։

30. Հանձնաժողովն ապահովում է տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլի մշակումը եւ տեղեկագրքում փոփոխված տեղեկությունների ներառումը, ինչպես նաեւ Միության տեղեկատվական պորտալում դրանց հրապարակումը ոչ ուշ, քան փոփոխությունների ձեւավորման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

31. Տեղեկագրքից օգտվողների՝ տեղեկագրքում կատարված փոփոխությունների մասին տեղեկացումն իրականացվում է Միության տեղեկատվական պորտալի միջոցների օգտագործմամբ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան