«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2006 թվականի N 56-Ն
ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության ընդունվելու տարիքը սահմանել`
ա) վարորդների հաստիք` մինչև 42 տարեկան` համապատասխան տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի առկայության դեպքում.
բ) բժշկի հաստիք` մինչև 45 տարեկան` օրդինատուրան ավարտելու դեպքում.
գ) մարզային ստորաբաժանումներում նյութատեխնիկական ապահովման գծով հաստիք` մինչև 40 տարեկան` տնտեսագիտական բարձրագույն կրթությամբ:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության զինվորական և քաղաքացիական անձնակազմին բոլոր մասնագիտությունների գծով` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածով նախատեսված առաջին ատեստավորման ժամանակ տարիքային սահմանափակում չի ներկայացվում:
(2-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.07.2020, N 1164-Ն | 15.07.2020, N 56-Ն | |
09.08.2012, N 1014-Ն | 01.09.2012, N 56-Ն | |
21.08.2008, N 1042-Ն | 02.10.2008, N 56-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|