ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետում «հազարապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով:
Հոդված 2. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ուժով կատարողական վարույթը վերսկսվում է 14-օրյա ժամկետում, եթե այն կասեցվել է մինչև սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելը` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով` պարտապանի գույքի` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով անբավարարության պատճառով, և պարտատերը կամ պարտապանը «Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դեռևս չի ներկայացրել սնանկության դիմում, կամ ներկայացված դիմումը վերադարձվել է:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 1 Երևան ՀՕ-446-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: