«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11405223
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
27 մայիսի 2005 թ. |
N 78-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱԶԴԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի N 278 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 313-Ն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով.
Հրամայում եմ`
1. Հաստատել ընկերությունների մասնավորեցվող բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագիրը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի նոյեմբերի 10-ի «Մասնավորեցվող ընկերությունների բաժնետոմսերի թողարկման ազդագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 144-Հ հրամանը:
|
Կ. Կիրակոսյան |
ՀՀ կառավարությանն առընթեր |
Ա Զ Դ Ա Գ Ի Ր
«_______________________________________________»
(ընկերության անվանում)
ընկերության մասնավորեցվող
պետական բաժնետոմսերի թողարկման
Սույն ազդագրով ՀՀ կառավարության 200____թ. _____ «___»-ի N___ որոշմամբ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման է ներկայացվում «_________________» բաց բաժնետիրական ընկերության սովորական (անվանական) բաժնետոմսերը:
1. Ընդհանուր տեղեկություններ
1.1 |
Մասնավորեցվող օբյեկտի գտնվելու վայրը |
| |
1.2 |
Գրանցման ամսաթիվը, գրանցող մարմնի անվանումը |
| |
1.3 |
Զբաղեցրած հողային տարածքը (հա) |
| |
|
տեղեկություններ հողահատկացման հիմքերի մասին |
Անշարժ գույքի սեփականության | |
1.4 |
Ընկերության շենքերի մակերեսը (ք/մ), որից՝ |
| |
1.4.1 |
արտադրական (ք/մ) |
| |
1.4.2 |
ոչ արտադրական (ք/մ) |
| |
1.5 |
Աշխատողների թվաքանակը |
| |
1.6 |
Գնահատված ակտիվները |
| |
1.7 |
Մեկնարկային գինը |
|
|
|
Մասնավորեցման ենթակա |
|
|
1.8 |
գաղտնի |
2. Ընկերության հաշվեկշռի ցուցանիշներ ( ____ ________200___թ. դրությամբ)
(հազ. դրամ)
Հ/Հ |
Ցուցանիշի անվանումը |
Հաշվեկշռային |
Գնահատված |
2.1. |
Ոչ ընթացիկ ակտիվներ, այդ թվում |
|
|
2.1.1. |
Հիմնական միջոցներ, այդ թվում՝ |
|
|
|
շենքեր (- հատ), |
|
|
|
տրանսպորտային միջոցներ (-հատ) |
|
|
|
կառուցվածքներ և փոխանցող հարմարանքներ (-հատ) |
|
|
|
մեքենաներ և սարքավորումներ (- հատ) |
|
|
2.1.2. |
Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ |
|
|
2.1.3. |
Ոչ նյութական ակտիվներ |
|
|
2.1.4. |
Այլ ոչ ընթացիկ ակտիվներ |
|
|
2.2. |
Ընթացիկ ակտիվներ |
|
|
2.3. |
Ոչ ընթացիկ պարտավորություններ |
|
|
2.4. |
Ընթացիկ պարտավորություններ, այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3. Ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գինը
3.1. Ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է ------ հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի ___ հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը ____ դրամ անվանական արժեքով:
Ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է ___ հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի ___ հատ մեկնարկային քանակի յուրաքանչյուրը ___դրամ անվանական արժեքով:
3.2. Բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է կայացած, եթե բաժանորդագրության արդյունքներով հաշվարկված փաստացի բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակից հանած աշխատավորական կոլեկտիվի կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը գերազանցում է բաժանորդագրությամբ վաճառքի ենթակա բաժնետոմսերի նախնական քանակի և կոլեկտիվի կողմից փաստացի բաժանորդագրված բաժնետոմսերի քանակի տարբերության ___ տոկոսը:
3.3. ՀՀ կառավարության 200_թ._____ի N__ որոշմամբ ընկերության պարտավորությունները 200__թ. ___ ___ դրությամբ կազմում են` _____հազ. դրամ, այդ թվում`
4. Տեղեկություններ բաժանորդագրության մասին
Բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է գրանցված ազդագրի մամուլում հրապարակման տասներորդ օրվանից սկսած և ավարտվում է երեսունհինգ օրվա ընթացքում, այդ թվում` աշխատավորական կոլեկտիվի անդամների փակ բաժանորդագրությունը` մեկ ամսվա ընթացքում:
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության ______թ. ___ ___-ի N___ որոշմամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով բաժնետոմսերում ներդրումներ կատարողների նկատմամբ սահմանափակումները չեն սահմանված:
Բաժանորդագրության վճարումները կատարվում են դրամով` Հայխնայբանկի մասնաճյուղերում ____հաշվի համարով: Հաշիվները սպասարկող բանկերի կողմից բաժնետոմսերի բաժանորդագրության համար վճարվող գումարները ընդունվում, հաշվառվում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում վերադարձվում են գործող կարգի համաձայն:
Ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրության (տեղաբաշխման) հայտերի ընդունումը կատարվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` գործունեության իրականացման հետևյալ վայրում __________________(բաժանորդագրության ավարտի օրը` մուտքը մինչև ժամը ___):
Բաժնետոմսերի տեղաբաշխումից` մասնավորեցումից ստացված միջոցները «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի համաձայն փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Այլ տեղեկություններ բաժանորդագրության մասին
Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է փակ բաժանորդագրությամբ` աշխատավորական կոլեկտիվի անդամների համար և բաց բաժանորդագրությամբ այլ անձանց համար, ընդ որում` կոլեկտիվի անդամները բաց բաժանորդագրությանը կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով:
Բաժնետոմսերի տեղաբաշխումն ավարտվելուց հետո Ընկերությունը պարտավոր է ապահովել ռեեստրի վարումը և պահպանումն Ընկերության պետական գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Բաժնետոմսերի բաժանորդագրությանը կարող են մասնակցել` իրավաբանական և ֆիզիկական անձինք, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` մասնավորեցվող ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներ համարվող անձինք, համայնքները, (այսուհետև` մասնակիցներ):
Մեկ մասնակցի կողմից բաժանորդագրվող բաժնետոմսերի քանակը չի սահմանափակվում, բացառությամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Ընդ որում, մասնակիցը կարող է բաժանորդագրվել բաժանորդագրության ենթակա բաժնետոմսերի նախնական քանակից ավելի բաժնետոմսեր:
Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն իրականացվում է բաժանորդագրման հայտերի (այսուհետև` հայտեր) ընդունման միջոցով: Մասնակիցների կամ նրանց լիազորած անձանց կողմից հայտերը ներկայացվում են ընկերության սույն ազդագրում նշված գտնվելու վայր(եր)ով` հայտում նշված գումարի մուծման մասին անդորրագրի և դրա պատճենի հետ միասին: Մեկ մասնակիցը, տվյալ բաժանորդագրությանը մասնակցելու համար, բաժանորդագրության յուրաքանչյուր օր կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
Հայտի ներկայացման ժամկետ է համարվում այն ընդունողի կողմից հայտի ստացման օրը: Մասնավորեցվող ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին փակ բաժանորդագրության համար վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն իրականացնելու համար պետական կառավարման համապատասխան վերադաս մարմինը կամ ընկերության ղեկավար մարմինը հրավիրում է աշխատավորական կոլեկտիվի ժողով կամ համաժողով (այսուհետև` ժողով):
Ժողովը համարվում է կայացած, եթե նրան մասնակցում են կոլեկտիվի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը: Կոլեկտիվի անդամներն ունեն փակ բաժանորդագրության ենթակա բաժնետոմսերի ձեռք բերման հավասար իրավունքներ: Կոլեկտիվի անդամի` իրեն հասանելիք բաժնեմասի բաժանորդագրությունից հրաժարվելու դեպքում այդ բաժնեմասը բաշխվում է ժողովի որոշմամբ` կոլեկտիվի մնացած անդամների միջև:
Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի որոշմամբ աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահվում է պետական բաժնեմասի որոշակի մասը, բայց 20 տոկոսից ոչ ավելի, ընդ որում, միայն այն դեպքում, երբ աշխատավորական կոլեկտիվի անդամների ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել և բաժանորդագրվել է ընկերության պետական բաժնեմասի մինչև 20 տոկոսին:
Եթե փակ բաժանորդագրության համար նախատեսված ժամկետում փակ բաժանորդագրությանը մասնակցել ցանկացողների թվաքանակը չի գերազանցում աշխատավորական կոլեկտիվի անդամների 50 տոկոսը, ապա փակ բաժանորդագրությունը չի իրականացվում և կոլեկտիվին փակ բաժանորդագրության համար վերապահված բաժնետոմսերը ենթակա են վաճառքի բաց բաժանորդագրության միջոցով:
Հայտ ներկայացրած անձանց գրավոր պահանջով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը տալիս է քաղվածք հայտերի գրանցամատյանից պահանջ ներկայացրած անձի վերաբերյալ, որտեղ նշվում է.
անունը, ազգանունը (իրավաբանական անձանց համար` անվանումը),
անձնագրի սերիան և համարը (իրավաբանական անձանց համար` գրանցման համարը),
բաժանորդագրման նպատակով մուծված գումարը (թվերով, տառերով),
տրման ամսաթիվը:
Հայտի մերժման դեպքում հայտատուին, հայտի ներկայացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գրավոր տեղյակ է պահում մերժման մասին` նշելով մերժման պատճառները:
Բաժանորդագրության արդյունքների մասին տեղեկությունները հրապարակվում են արդյունքների ամփոփումից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է չկայացած, եթե բաժանորդագրության արդյունքներով հաշվարկված փաստացի բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակից հանած աշխատավորական կոլեկտիվի կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը չի գերազանցում բաժանորդագրությամբ վաճառքի ենթակա բաժնետոմսերի նախնական քանակի և կոլեկտիվի կողմից փաստացի բաժանորդագրված բաժնետոմսերի քանակի տարբերության __ տոկոսը:
Բաժանորդագրության արդյունքում յուրաքանչյուր մասնակցին, բացառությամբ կոլեկտիվի անդամների, հասանելիք բաժնետոմսերի քանակը հավասար է նրանց կողմից ներկայացված և հայտերում նշված (չմերժված) բաժնետոմսերի քանակին:
Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում ձևավորված ընկերության կանոնադրական կապիտալը հաշվարկվում է ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 8-ի թիվ 278 որոշմամբ հաստատված կարգով:
Մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքի փոխանցումը վավերացվում է պետական գույքի մասնավորեցման գործարքով, որը գրավոր կնքում են լիազորված պետական մարմինը և գնորդը` ՀՀ կառավարության սահմանած կարգով: Բաժնետոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվելու պահից:
6. Բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով
Բաժնետոմսերի բաժանորդագրության ավարտից հետո ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը բաժանորդագրության արդյունքներն ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում հրավիրում է ընկերության բաժնետերերի ժողովը (այսուհետև` ժողով) այդ մասին հրապարակելով տեղեկություն մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներում:
Ընկերության բաժնետերերի ժողովը համարվում է իրավազոր, եթե նրա աշխատանքներին մասնակցում են բաժնետերեր (կամ նրանց լիազոր ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնեմասերի 2/3-ից ոչ պակաս մասին:
Ընկերության բաժնետերերի ժողովը`
ա) լսում է տեղեկատվություն բաժանորդագրության արդյունքների վերաբերյալ,
բ) հաստատում է ընկերության բաժնետերերի բաժնեմասերի ամբողջականացումը (կլորացումը),
գ) ընդունում է ընկերության կանոնադրությունը:
Ընկերության բաժնետերերի ժողովի որոշումները ընդունվում են ժողովին մասնակցող բաժնետերերի ձայների պարզ մեծամասնությամբ, ընդ որում, բաժնետերերի ձայները հաշվարկվում են ընկերության մեկ ձայնի իրավունք տվող բաժնետոմս, մեկ ձայն սկզբունքով:
Ընկերության բաժնետերերի ժողովում հաստատված ընկերության բաժնետերերի ցուցակը հանձնվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա:
Բաժնետերերի ժողովի քվորումի բացակայության դեպքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ընկերության բաժնետերերի չկայացած ժողովի ամսաթվից հաշված մեկ ամսվա ընթացքում հրավիրվում է նոր ժողով, որը համարվում է իրավազոր, եթե նրա աշխատանքներին մասնակցում են ընկերության բաժնետերերը (նրանց կողմից լիազորված անձինք), որոնք համատեղ տիրապետում են ընկերության ընդհանուր բաժնեմասերի 50-ից ավելի տոկոսին: Եթե այս պայմանները չեն կատարվում և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում տվյալ ընկերության մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման նոր նախագիծ:
Ներդրողը, ծանոթանալով սույն ազդագրին, պետք է ինքնուրույն գնահատի տվյալ արժեթղթերում սեփական ներդրման ռիսկը` մինչև ձեռքբերման որոշման ընդունումը: