«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
23 հունիսի 2006 թ. |
N 1-05/10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38 հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանը:
ՀՀ կառավարությանն առընթեր |
Ֆ. Ցոլակյան |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Հավելված |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով՝ սույն հրահանգը նպատակ ունի կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով (այսուհետ՝ հուշագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:
1. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:
2. Հուշագրով սահմանված արտոնություններից օգտվում են.
2.1 Հուշագրի շրջանակներում ծրագրեր (այսուհետ՝ ծրագրեր) իրականացնողները՝ Լինսի հիմնադրամը, նրա լիազոր(ներ)ը (այդ թվում` նրա աշխատակից(ներ)ը, խորհրդատուն(երը), կապալառուն(երը) և այլն), նշանակված(ներ)ը և (կամ) ծրագրի կառավարիչը, որոնք ՀՀ քաղաքացի(ներ) չեն (կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված չեն) և աշխատում են ծրագրերից որևէ մեկի վրա:
2.2 Հուշագրի շրջանակներում ծրագրեր իրականացնող գրասենյակները, ինչպես նաև Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող (այդ թվում՝ շնորհների տեսքով)՝ ծրագրեր իրականացնող անձինք:
2.3 Սույն հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ ենթակետերում նշված անձանց ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող (ձեռնարկատիրական գործունեություն վարող օրենքով սահմանված կարգով գրանցված) անձինք՝ ծրագրի շրջանակներում մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մասով:
3. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտքը ազատված է ճանապարհային և բնապահպանական վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը՝ ընդունման և սպասարկման վճարներից:
4. Սույն հրահանգի համաձայն արտոնությունները նշանակում են.
4.1 Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, հրահանգի 2.1-րդ ենթակետում նշված անձանց կողմից՝
ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետություններից ապրանքներ արտահանողը, մաքսատուրքից, մաքսավճարից և պարտադիր այլ վճարներից,
բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:
4.2 Հրահանգի 2.1-րդ ենթակետում նշված անձինք ազատվում են՝
ա) շահութահարկից,
բ) եկամտահարկից,
գ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից՝ աղբյուրի մոտ պահվող հարկը (շահութահարկը, եկամտահարկը) պահելու պարտավորությունից:
5. Հրահանգի 2.2-րդ ենթակետում նշված անձանց կողմից ծրագրերի շրջանակներում՝
ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից և մաքսավճարից,
բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:
6. Հրահանգի 2.3-րդ ենթակետում նշված անձինք ազատվում են ծրագրի շրջանակներում հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ ենթակետերում նշված անձանց մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) գծով ավելացված արժեքի հարկից:
6.1 Հրահանգի 2.3-րդ ենթակետում նշված անձանց կողմից` ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքների մի մասը` հրահանգի 2.1-րդ կամ 2.2-րդ ենթակետերում նշված անձանց հետ համաձայնեցված` գրավոր պայմանագրի հիման վրա այլ անձանց (ենթակապալառուներին) վերահանձնարարելու դեպքում, այդ աշխատանքները ևս ազատվում են ԱԱՀ-ից: Սույն ենթակետում նշված արտոնությունը գործում է մինչև 2008 թվականի սեպտեմբերի 1-ը կատարված աշխատանքների մասով:
(6.1 ենթակետը լրաց. 25.09.06 N 1-05/12-Ն)
6.2 Հուշագրի «Դպրոցաշինություն», Ճանապարհաշինություն» և «Երևանի փողոցներ» ծրագրերի շրջանակներում հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի իրականացման նպատակով կապալառու և մատակարար կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը ազատվում է մաքսատուրքից, մաքսավճարից և ավելացված արժեքի հարկից, եթե ներմուծվող ապրանքների քանակը և տեսականին նախօրոք համաձայնեցվել է հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց հետ:
(6.2 ենթակետը լրաց. 25.09.06 N 1-05/12-Ն)
7. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև սույն հավելվածի Ձև N 1, Ձև N 2 կամ Ձև N 3 տեղեկանքները:
Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների մասով արտոնությունների կիրառման համար սույն հավելվածի Ձև N 1, Ձև N 2 կամ Ձև N 3 տեղեկանքների առկայությունը պարտադիր է: Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող հավելվածի Ձև N 1, Ձև N 2 և
Ձև N 3 տեղեկանքները տրվում են ծրագիր իրականացնող գրասենյակների կողմից:
8. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, սույն հրահանգի 2.1-րդ ենթակետերում նշված անձանց, ինչպես նաև ծրագրեր իրականացնող գրասենյակների համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում հավելվածի Ձև N 2 տեղեկանքը հաստատում է համապատասխանաբար՝ Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը կամ ծրագրեր իրականացնող գրասենյակը:
Ծրագրեր իրականացնող գրասենյակները Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման, ինչպես նաև վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու դեպքերում հավելվածների Ձև N 1 և Ձև N 3 տեղեկանքները հաստատում են ինքնուրույնաբար:
Ներմուծվող ապրանքների արժեքի որոշման համար հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնաառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը չներկայացվելու կամ սահմանված կարգով չհիմնավորվելու դեպքում հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:
Սույն կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է տեղեկանքը հաստատող անձանց մոտ:
Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:
Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները (ապրանքների ներմուծման դեպքում՝ հարկից ազատված ներմուծող անձանց կողմից տեղեկանքի երկու պատճենները) յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում են իրենց հաշվառման համապատասխան հարկային տեսչություն: Հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքների մեկ պատճենը ուղարկում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները սահմանված կարգով լրացվել և ներկայացվել են համապատասխան հարկային տեսչություն:
9. Հուշագրի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք (այդ թվում՝ ծրագրեր իրականացնողները և ծրագրեր իրականացնողներին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք) այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Այդ անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում՝ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով:
10. Ծրագիր իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
11. Սույն հավելվածի Ձև N 1 և Ձև N 2 տեղեկանքների առկայությունը պարտադիր է հրահանգի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների գծով:
Ձև N 1
Տեղեկանք N……...........................
…............. ……...........………… 200 թ.
Սույնով հաստատվում է, որ
___________________________________________________________________
(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև փոխըմբռնման երկրորդ հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում
___________________________________________________________________
(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը) |
___________________________________________________________________
(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը) |
գրանցված_____________________________________________________________
(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ) |
___________________________________________________________________
(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, |
ձեռք է բերում (ներմուծում է)________________________________________________
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը) |
___________________________________________________________________
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը) |
Այդ աշխատանքների մի մասը կատարվում է՝
1.__________________________________________________________________
(նշել ենթակապալառու կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ, աշխատանքների արժեքը կապալառու կազմակերպության կողմից ենթակապալառուին վերահանձնարարված աշխատանքների պատվիրման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը), |
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
2.__________________________________________________________________
(մի քանի ենթակապալառուների առկայության դեպքում նշել յուրաքանչյուրի տվյալները՝ 1 կետում նշված հերթականությամբ) |
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
3.__________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:
Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի պատասխանատու անձ |
_________________________ |
|
Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության պատասխանատու անձ |
_________________________ |
|
(Հավելվածը խմբ. 25.09.06 N 1-05/12-Ն)
Ձև N 2
Տեղեկանք N……
«…»……………… 200 թ.
Սույնով հաստատվում է, որ
……………………………................................................................................................................................................
(Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը,
գտնվելու վայրը և ՀՎՀՀ)
ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գրասենյակի պահպանման ծախսերի շրջանակներում՝
.....................................................................................................................................................................................
(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)
.....................................................................................................................................................................................
(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ)
.................................................................................................................................................................................................................................................
(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)
ձեռք է բերում (ներմուծում է)
.....................................................................................................................................................................................
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)
………………………........................................................................................................................................................
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:
Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի պատասխանատու անձ |
........................................................ |
Կ. Տ. (դրոշմակնիք) |
.
Ձև N 3
Տեղեկանք N……
«…»……………… 200 թ.
Սույնով
……………………………..................................................................................................................................................
(Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը,
գտնվելու վայրը և ՀՎՀՀ)
հաստատում է, որ տրանսպորտային միջոցով ապրանքները տեղափոխվում են
.......................................................................................................................................................................................
(տրանսպորտային միջոցի մակնիշը, գրանցման երկիրը և պետական համարանիշը)
ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով իրականացվող ծրագրերի շրջանակներում՝
.......................................................................................................................................................................................
(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:
Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի պատասխանատու անձ |
........................................................ |
Կ. Տ. (դրոշմակնիք) |