«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11203391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
10 դեկտեմբերի 2003 թ. |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» թիվ 111-Ն որոշման 2-րդ կետի:
Հրամայում եմ`
1. Հաստատել «Ոստիկանության ծառայողի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և օտարերկրյա ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման ծախսերի փոխհատուցման չափը»` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Սահմանել որ, ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկները իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`
2.1 Օտարերկրյա պետությունում սովորողների և վերապատրաստում (որակավորում) անցնող ծառայողներինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչությունում` փաստացի ծախսերի մասին ֆինանսատնտեսագիտական վարչության և տնտեսական վարչության տեղեկանքների հիման վրա:
2.2 Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում (որակավորում) անցնող ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` ուսումնական հաստատությունում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչություն:
2.3 Ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների և վերապատրաստման (որակավորման) և ոստիկանությունում պաշտոնի նշանակման թեկնածուների ուսումնական փորձաշրջանի ծախսերի հաշվառումը` թեկնածուին կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ստորաբաժանման կադրային ապարատում:
2.4, 2.2 և 2.3 կետերում նշված` ուսուցում վերապատրաստում (որակավորում) անցնող ծառայողների ծախսերի հաշվառումն իրականացվում է ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա:
3. Հաշվառումն իրականացվում է սույն հրամանի թիվ 2 հավելվածի համաձայն և կցվում է ծառայողի անձնական գործին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի, ֆինանսատնտեսագիտական, տնտեսական վարչությունների, ակադեմիայի և ուսումնական կենտրոնի պետերին`
- ապահովել ՀՀ կառավարության 16.11.2003 թ. թիվ 111-Ն որոշմամբ հաստատված կարգի և սույն հրամանի պահանջների կատարումը:
- հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Մահտեսյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Ոստիկանության |
Հ. Հարությունյան |
Համաձայնեցված է |
Հավելված 1 |
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ), ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություններում մեկ սովորողի կամ վերապատրաստում (որակավորում) անցնող ծառայողի ուսման ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափերն են`
1.1 մեկ օրվա համար
ա) զորանոցային պայմաններում` 1.7 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
բ) ոչ զորանոցային պայմաններում` 0.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
1.2,1.1 կետում նշված ծախսերին ավելացվում են`
ա) հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը, ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի համաձայն գործուղվել է վերապատրաստման, 16 հոդվածի 1-ին մասի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման, 55 հոդվածի 5-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ուսուցում, 63 հոդվածի 2-րդ մասի համաձայն անցնում է երկամյա պարտադիր ուսուցում.
բ) վճարված կրթաթոշակի (նպաստի), դրամական բավարարման ծախսերը.
գ) գործուղման ծախսերը.
2. Օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսման, վերապատրաստման (որակավորման) գործուղվող ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա են ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրային գինը` և 1.2. կետով սահմանված ծախսերը` փաստացի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) ժամանակահատվածի մեկ օրվա հաշվարկով:
Օտարերկրյա պետությունում կազմակերպված հեռակա կարգով ուսման կամ վերապատրաստման (որակավորման) գործուղված ոստիկանության ծառայողը հատկացված հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում:
3. Ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստում կամ ուսումնական փորձաշրջան անցնող թեկնածուները պետության կատարած ծախսերը փոխհատուցում են 1-ին կետով սահմանված չափերով:
Հավելված թիվ 2 |
Հ ա շ վ ա ռ ու մ
Ոստիկանության ծառայողի եվ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար ծախսերի փոխհատուցման ենթակա չափի.
Սկսված է __ ______ 200__ թ. ավարտված է __ ______ 200__ թ.
N |
Տարին |
Ուսման ձևը |
Ազգանուն, անուն, |
Ոստիկա-նության |
Ուսման սկիզբ, |
Ուսման ավարտ, |
Փաստացի ուսումնա- |
Գումարը ըստ |
Հատկացված հանդերձանքի |
Վճարված կրթաթոշակը |
Գործուղման ծախսերը |
Ընդամենը փոխհա- | |
ամիս |
օր | ||||||||||||
1 |
|
2 |
3 |
|
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
| ||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ղեկավար` ________________________ Պատասխանատու` ___________________ |
Կ.Տ |
1. Հաշվառման տվյալների մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո, վերապատրաստում (որակավորում), փորձաշրջան անցնողները դրանց համար սահմանված ժամկետների ավարտից հետո:
2. Մեկ տարուց ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների: