«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11406153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
4 մայիսի 2006 թ. |
N 46-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 229-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգող հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հոկտեմբերի 22-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու մասին» թիվ 229-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. հրամանի 1-ին կետի «Կ. Հարությունյան-«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործերի կառավարչության գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ)» բառերը փոխարինել «Ա. Գասպարյան-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ)» բառերով,
2. հրամանի 1-ին կետի «Ն. Ոսկանյան-«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կադրերի և ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի քարտուղար)» բառերը փոխարինել «Ա. Վարդազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի քարտուղար)» բառերով,
3. հրամանի 1-ին կետի «Մ. Կարապետյան-«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքագրման և գնահատման վարչության պետի տեղակալ (Հանձնաժողովի անդամ)» բառերը փոխարինել «Ռ. Բադալյան-«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի խորհրդական (Հանձնաժողովի անդամ)» բառերով,
4. հրամանի 1-ին կետի «Կ. Ամյան-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի մասնավորեցման պայմանագրերի վերահսկման բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ)» բառերը փոխարինել «Կ. Ամյան-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժնի պետ (Հանձնաժողովի անդամ)» բառերով,
5. հրամանի 5-րդ կետի «մասնավորեցման վարչությանը» և 6-րդ կետի «Մասնավորեցման վարչությանը» բառերը փոխարինել համապատասխանաբար «պետական գույքի կառավարման քաղաքականության վարչությանը» և «Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչությանը» բառերով:
Վարչության պետ` |
Կ. Կիրակոսյան |