120.0240.29.11.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
29.11.1999 թ. |
N 240 |
«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ ԹԻՎ 6-ՏՑ (ՀԻԴՐՈ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Հիդրոէլեկտրոկայանի գործունեության մասին»` ձև թիվ 6-ՏՑ (հիդրո) պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը:
Նախարար |
Ս. Մնացականյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (Ձեվ թիվ 6-ՏՑ (հիդրո) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի համաձայն:
Ընդհանուր դրույթներ
● Հրահանգը սահմանում է «Հիդրոէլեկտրակայանների գործունեության մասին» Ձև 6-ՏՑ (հիդրո), տարեկան վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
● 6-ՏՑ (հիդրո), վիճակագրական հաշվետվությունը ներկայացնում են 500 կՎտ և ավելի հզորություն ունեցող հիդրոէլեկտրակայանները և ՀՀ Էներգետիկայի նախարարության հիդրոէլեկտրակայանները` անկախ հզորությունից:
Այդ հիդրոէլեկտրակայանները, որոնց շինարարությունը չի ավարտված և որոնց հիդրոէներգետիկ սարքավորումները ընդունված են շահագործման, պարտավոր են ներկայացնել հաշվետվություն 6-ՏՑ (հիդրո)-տարեկան հաշվետվական ձևով:
____
1 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:
● Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ1: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:
● 6 ՏՑ (հիդրո) վիճակագրական հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:
● Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:
● 6-ՏՑ (հիդրո) հաշվետվությունում տվյալները բերվում են ձևում նշված չափի միավորներով:
● Ձևի ձախ անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:
● Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
● Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:
1-ԻՆ ԲԱԺԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1. Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը տարեվերջին որոշվում է հիդոէլեկտրակայանում տեղակայված բոլոր էլեկտրագեներատորների նոմինալ ակտիվ հզորության հանրագումարով:
Այն դեպքում, երբ տուրբինի հզորությունը փոքր է հիդրոգեներատորի նոմինալ հզորությունից, հիդրոագրեգատի տեղակայացված հզորությունը հաշվարկվում է տուրբինի նոմինալ հզորությամբ, ճշտված, նոմինալ ռեժիմով աշխատող գեներատորի օգտակար գործողության գործակցով: Հիդրոէլեկտրակայանների տեղակայված հզորությունը կարող է փոխվել միայն համապատասխան փաստաթղթերով ձևակերպված, նոր տուրբինների կամ գեներատորների տեղակայման, հների ապամոնտաժման կամ գործող գեներատորների կամ տուրբինների վերագնահատման դեպքում:
1.2. Հիդրոէլեկտրակայանի առկա հզորությունը տարեվերջին որոշվում է որպես ագրեգատների տեղակայացված հզորության և այդ հզորության օգտագործումը արգելակող գոյություն ունեցող սահմանափակումների տարբերությամբ:
1.3. Հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը որոշվում է միջին տարեկան տեղակայված հզորության փոքրացումով, սարքավորումների պլանային և արտապլանային (ներառյալ վթարային) նորոգման, կոնսերվացման և տեխնիկական վերազինման հետևանքով սարքավորումների շարքից դուրս գալու, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցող հզորության սահմանափակումների հետևանքով, հզորության միջին տարեկան նվազման մեծությամբ`
Pմիջ |
= |
Pմիջ |
- |
Pմիջ |
- |
Pմիջ |
- |
Pմիջ- |
- |
Pմիջ |
- |
Pմիջ |
աշխ. | տեղ. | պլ.նոր. | արտ. պլ.նոր. |
կոնս. | տեխ. վերազ. |
սահմ. |
Պլանային նորոգման պատճառով հիդրոագրեգատների հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
|
|
n ∑P yi x T պլ. նոր. 1 |
________________________ | ||
365 |
որտեղ` Pyi -նորոգման ենթակա հիդրոագրեգատների տեղակայված հզորությունն է
Tպլ.նորոգ. - հիդրոագրեգատների պլանային նորոգման տևողությունը (փաստացի), օրերով
365 (366) - տարվա տևողությունը, օրերով
Նույն ձևով է հաշվարկվում արտապլանային նորոգումների, կոնսերվացման և տեխնիկական վերազինման և վերակառուցման պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունները:
Հզորության սահմանափակումների պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
P միջ.սահմ. |
= |
P սահմ. x T սահմ. |
365 |
որտեղ` Pսահմ. - հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության սահմանափակման մեծությունն է
Tսահմ. - սահմանափակ հզորությամբ գործելու ժամանակը, օրերով
1.4. Հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
P միջ.տեղ. |
= |
P1 x t1 + P2 x t2 +...+ Pi x ti |
365 |
որտեղ` P1, P2... Pi - ՀԵԿ-ի հզորությունն է (կՎտ) համապատասխանաբար t1 , t 2 ... t i (օրեր) ժամանակահատվածներում, ընդ որում t1+ t2+...+ ti գումարը = 365 օրվա (կամ 366):
Եթե տարվա ընթացքում հիդրոէլեկտրակայանում չեն տեղակայվել նոր հիդրոագրեգատներ և չեն ապամոնտաժվել հները, ապա հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորության մեծությունը հաշվետու տարում համընկնում է հաշվետու տարվա վերջին հիդրոէլեկտրակայանի տեղեկայված հզորության ցուցանիշի հետ:
1.5. Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`
|
|
է |
P միջ.տեղակ. |
որտեղ` է - հաշվետու տարում բոլոր հիդրոագրեգատների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է (բաժ.2, տող 32):
2-րդ բաժին
Տվյալներ շահագործման վերաբերյալ
2.1. Առավելագույն ծանրաբեռնվածությունը` դա հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի կողմից կրած ակտիվ ծանրաբեռնվածության ամենամեծ մեծությունն է, որը արձանագրվել է օրական ամփոփագրում համապատասխան սարքերով:
2.2.Թողարկված է էլեկտրաէներգիա` դա հիդրոէլեկտրակայնների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակն է, որը որոշվում է հիդրոագրեգատների հաշվիչների ցուցմունքներով, հաշվետու տարվա վերջին և սկզբի դրությամբ:
2.3. Հոսանքաձողերի բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է թողարկված էլեկտրաէներգիայի քանակի և սեփական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի տարբերությամբ:
2.4. Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը` դա հիդրոէլեկտրակայանի աշխատանքը ապահովող, առանձին օժանդակ տեղակայանքների կողմից սպառած էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է:
2.5. Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) որոշվում է սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսի մեծության (տող 34) և թողարկված էլեկտրաէներգիայի քանակի (տող 32) հարաբերությամբ և արդյունքը բազմապատկելով 100:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ծածկագրերն ըստ` |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականցման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման | ||||||||||||||||||
ՁԿԴ-ի (Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ) |
ՊԿՄՆՀ-ի (Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ) |
ՏԳԸԴ-ի (Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչ) | |||||||||||||||||
Ում է ներկայացվում (անվանումը) ____________________________________________ |
Ձև թիվ 6-ՏՑ
Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999 թ. նոյեմբերի 29-ի թիվ 240 հրամանով
Ներկայացվում է`
1. ՀՀ վիճնախարարություն 2. Վիճակագրության տեղական բաժանմունք
Ներկայացնում են`
ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները
Հաշվետվության ներկայացման
ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը: |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 Թ.
1. Ընդհանուր տեղեկություններ
Ցուցանիշները |
Տողի |
Հիդրոէլեկտրակայանի |
Հիդրոէլեկտրակայանի |
Հիդրոէլեկտրակայանի |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
|
11 |
|
|
Ցուցանիշները |
Տողի |
Հիդրոգեներատորային |
Հաշվետու տարում |
Հիդրոէլեկտրակայանի |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
|
11 |
|
|
2. Տվյալներ շահագործման վերաբերյալ
Ցուցանիշներ |
Տողի |
Չափի միավորը |
Փաստացի |
Ա |
Բ |
Գ |
1 |
Առավելագույն ծանրաբեռնվածությունը | 31 | հազ.կՎտ | |
Թողարկված է էլեկտրաէներգիա | 32 | հազ.կՎտ ժամ | |
Հոսանքաձողերի բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակությունը (տ32-34) | 33 | -»- | |
Ծախսվել է էլեկտրաէներգիա սեփական կարիքների համար | 34 | -»- | |
Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) | 35 | % |
___ ________________ 2000 թ. _______________________ կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
Ղեկավար`_____________ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻց
15 մայիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000040