ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին
«1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Մինչև 2005 թվականի հունիսի 30-ը բնակարան ստացած փախստականներն այդ բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել մինչև 2006 թվականի հունիսի 30-ը:
2005 թվականի հուլիսի 1-ից հետո բնակարան ստացած փախստականները բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել բնակարանը ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:
Սահմանված ժամկետներում դիմում չներկայացրած փախստականների բնակարանները համարվում են պետական բնակարանային ֆոնդի բնակարաններ, և դրանք տնօրինում է փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմինը:»:
Հոդված 2.
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
