ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 դեկտեմբերի 2005 թվականի N 1357-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մեղրու Կ. Մեժլումյանի անվան հիվանդանոց» ՓԲԸ-ի, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լիցենզիաների վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 16-ի թիվ 864 որոշման «Մեղրու Կ. Մեժլումյանի անվան հիվանդանոց» ՓԲԸ-Ն, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի վերակազմակերպելու մասին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Մեղրու Կ. Մեժլումյանի անվան հիվանդանոց» ՓԲԸ-ին 26.11.03թ. տրամադրված
N Կ-XX-000401 լիցենզիան, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 30.09.03թ. տրամադրված N Կ-XX- 000288 լիցենզիան, «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 15.12.03թ. տրամադրված N Կ-XX-000421 լիցենզիան վերաձևակերպել «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:
2. ՀՀ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայում համապատասխան փոփոխությունների կատարումը և տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.
2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
