ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է`
1) ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-ից 17.500 դրամ.
2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 1.500-ից 17.500 դրամ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մայիսի 5 Երևան ՀՕ-29-Ն |