«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406028
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
30 հունվարի 2006 թ. |
N 1-05/01-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 616 որոշմամբ հաստատված «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման» կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի՝
Հրամայում եմ՝
Հաստատել «Ռեզիդենտների կողմից իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին» տեղեկությունների ձևը՝ համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Ֆ. Ցոլակյան |
Հավելված |
· [1] տողում նշվում է ռեզիդենտ կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը · [2] և [4] տողերում նշվում է ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը · [3] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն · [5] տողում նշվում է հաշվետու տարին, որի համար ներկայացվում են տեղեկությունները · [6] տողում նշվում է հարկային մարմին տեղեկությունների ներկայացման ամսաթիվը
Հայտնում եմ, որ հաշվետու տարվա _____________ հազ. դրամ հարկային վնասից ______________ հազ. դրամ հարկային վնասը առաջացել է ռեզիդենտի կողմից 20__-20__ թվականների ընթացքում կատարված ներդրումներից (ծախսումներից):
· Աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա հարկային վնասի վրա ազդող` հաշվապահական (ֆինանսական) ծախսումները, որոնք կատարվել են ռեզիդենտի կողմից հաշվետու և դրան նախորդող 3 տարիների ընթացքում (ներդրումների բացակայության դեպքում համապատասխան սյունակում լրացվում է «X»)
Կ.Տ.
Տեղեկությունները լրացվում են 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է ռեզիդենտ կազմակերպությանը: |