«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32006016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
9 հունվարի 2006 թ. |
N 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ համար մրցույթ անցկացնելու և մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորումն անցկացնելու և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |
| |
|
Հավելված N 1 |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈԻԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության /այսուհետ` Վարչության/ ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների /այսուհետ` կազմակերպություն/ գործադիր մարմինների /այսուհետ՝ գործադիր մարմիններ/ ընտրության /նշանակման/ համար մրցույթ անցկացնելու և մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը:
2. Գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է Վարչության պետը: Մրցույթի մասին հայտարարությունը տրվում է ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելու օրվանից 45 օր առաջ, մասնակիցների փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելու օրվանից մեկ ամիս առաջ, ժամը 18.00-ն:
3. Գործադիր մարմինների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է վարչության աշխատակազմի քարտուղարությունը:
4. Գործադիր մարմինների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է Վարչության պետի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի /այսուհետ` հանձնաժողով/ կողմից: ործադիր մարմինների յուրաքանչյուր ընտրության /նշանակման/ համար մրցույթից 24 ժամ առաջ Վարչության պետի հրամանով հաստատվում է հանձնաժողովի նոր կազմը: Նույն հրամանով նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
5. Գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացնող հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Վարչության պետը, Վարչության պետի տեղակալները, Վարչության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նրանց տեղակալները:
Հանձնաժողովը կազմված է 5 անդամից:
6. Վարչության աշխատակազմի քարտուղարությունը հանձնաժողովի կազմում ընդգրկված թեկնածուներին տեղյակ է պահում հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին, ոչ ուշ, քան մրցույթի սկզբից 6 /վեց/ ժամ առաջ:
7. Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են, համապատասխանաբար, հանձնաժողովի նախագահ և քարտուղար և հանձնաժողովի կազմը, Վարչության պետի հրամանով, համալրվում է նոր անդամով, որի մասին վերջինս տեղեկացվում է անհապաղ:
8. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Վարչության պետի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:
9. Հանձնաժողովը`
ա/ Վարչության աշխատակազմի քարտուղարությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին»
N 224-Ն որոշմամբ սահմանված կարգով դիմած քաղաքացիների փաստաթղթերը, քննության առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
բ/ մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,
գ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում,
դ/ ամփոփում է մրցույթի արդյունքները.
ե/ հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ վարչության պետին տալիս է եզրակացություն:
10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
12. Մրցույթն անցկացվում է բանավոր հարցազրույցի միջոցով` մասնակիցներից յուրաքանչյուրի հետ առանձին:
13. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում.
ա/ մասնակցի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացութուն /այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ավիացիայի մասին», «Իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք և այլ իրավական ակտեր/,
բ/ կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն,
դ/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
ե/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
զ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
է/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,
ը/ ենթակաների հետ վարվելու էթիկայի անհրաժեշտ կանոնների իմացություն,
թ/ օտար լեզվի իմացություն:
14. Հարցազրույցն անցկացնելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
15. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:
16. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության ընթացքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
17. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:
18. Եթե մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա անցկացվում է կրկնակի
մրցույթ: Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով մրցույթն անցկացնելուց մեկ ամիս հետո:
19. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:
20. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ հանձնաժողովը Վարչության պետին տալիս է եզրակացություն:
21. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփելուց և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչած մասնակիցների վերաբերյալ վարչության պետին եզրակացություն տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
Հավելված N 2 |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության /այսուհետ` Վարչություն/ ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների /այսուհետ` կազմակերպություն/ գործադիր մարմինների /այսուհետ՝ գործադիր մարմիններ/ ատեստավորումն անցկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Գործադիր մարմինների ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն
իրականացնում է Վարչության աշխատակազմի քարտուղարությունը:
3. Ատեստավորման ենթակա գործադիր մարմինները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
4. Ատեստավորման ենթակա գործադիր մարմինները ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն 15 օր առաջ ներկայացնում են գրավոր հաշվետվություն` իրենց ղեկավարած կազմակերպության վերջին երկու տարվա գործունեության մասին:
5. Գործադիր մարմինների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովը /այսուհետ՝ հանձնաժողով/ ձևավորվում է Վարչության պետի հրամանով: Գործադիր մարմինների յուրաքանչյուր ատեստավորումն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատվում է վարչության պետի հրամանով ատեստավորումից 24 ժամ առաջ: Նույն հրամանով նշանակվում է հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
6. ործադիր մարմինների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Վարչության պետը, Վարչության պետի տեղակալները, Վարչության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նրանց տեղակալները/: Հանձնաժողովը կազմված է 5 անդամից:
7. Վարչության աշխատակազմի քարտուղարությունը հանձնաժողովի կազմում ընդգրկված թեկնածուներին տեղյակ է պահում հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին, ոչ ուշ, քան ատեստավորման սկզբից 6 /վեց/ ժամ առաջ:
8. Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են, համապատասխանաբար, հանձնաժողովի նախագահ և քարտուղար, և հանձնաժողովի կազմը, Վարչության պետի հրամանով, համալրվում է նոր անդամով, որի մասին վերջինս տեղեկացվում է անհապաղ:
9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Վարչության պետի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:
10. Հանձնաժողովը`
ա/ Վարչության աշխատակազմի քարտուղարությունից ստանում է ատեստավորման մասնակցի հաշվետվությունը և կայացնում որոշում ատեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալու մասին.
բ/ անց է կացնում հարցազրույց ատեստավորման մասնակցի հետ.
գ/ քվեարկության արդյունքում մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի մասին անմիջապես հայտնում է ատեստավորման մասնակցին.
դ/ ամփոփում է ատեստավորման արդյունքները.
ե/ ատեստավորման արդյունքների վերաբերյալ Վարչության պետին տալիս է եզրակացություն:
11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:
12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Գործադիր մարմինների ատեստավորումն անցկացվում է ատեստավորման ենթակա անձի անմիջական մասնակցությամբ` հաշվետվության հիման վրա` հարցազրույցի միջոցով:
14. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում՝
ա/ իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացութուն /այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ավիացիայի մասին», «Իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք և այլ իրավական ակտեր/,
բ/ կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն,
դ/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
ե/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
զ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
է/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,
ը/ ենթակաների հետ վարվելու էթիկայի անհրաժեշտ կանոնների իմացություն,
թ/ օտար լեզվի իմացություն:
15. Հարցազրույցն անցկացնելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակիցի համար անցկացնում է քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
16. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:
17. Ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա/ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
բ/ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
18. Հանձնաժողովը ատեստավորման ավարտից անմիջապես հետո գործադիր մարմինների մասին ընդունած որոշումը ներկայացնում է վարչության պետին: