ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170.7-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «աշխատավարձի» բառից հետո լրացնել «քսանապատիկի» բառով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, «հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերը` «վեցհարյուրապատիկի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 170.8-րդ հոդվածի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, «հարյուրապատիկից մինչև» բառերը հանել:
Հոդված 3. Օրենսգրքի 170.9-րդ հոդվածում «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերը` «հինգհարյուրապատիկի» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 170.12-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «հարյուր» բառը փոխարինել «հիսուն» բառով, «100-ապատիկից մինչև 300-ապատիկի» բառերը` «վեցհարյուրապատիկի» բառով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-12-Ն |