ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը, բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը հիմնական արդյունահանվող օգտակար հանածո չէ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 8-րդ կետը «տարածքներում» բառից հետո լրացնել «, կամ օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետը «տարածքներում» բառից հետո լրացնել «, կամ օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. ապրիլի 12 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: