«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
25 հունվարի 2006 թ. |
N 46-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Պարբերական մրցույթներով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 1167-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանով հաստատված «Պարբերական մրցույթներով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների» ցանկը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ`
«2.21 Գործազուրկների և հաշմանդամների մասնագիտական ուսուցման ծառայություններ»:
Նախարար |
Վ. Խաչատրյան |