ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2023 թվականի |
թիվ 96 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն հաստատությունների (կազմակերպությունների) ցանկում փոփոխություն կատարելու մասին, որոնց հիման վրա իրականացվում է անդամ պետություններում տոհմային անասնաբուծության ոլորտում անցկացվող սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովումը» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն հաստատությունների (կազմակերպությունների) ցանկում փոփոխություն կատարելու մասին, որոնց հիման վրա իրականացվում է անդամ պետություններում տոհմային անասնաբուծության ոլորտում անցկացվող սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովումը
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 4-րդ հոդվածի իրագործման նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Լրացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն հաստատությունների (կազմակերպությունների) ցանկի III բաժինը, որոնց հիման վրա իրականացվում է անդամ պետություններում տոհմային անասնաբուծության ոլորտում անցկացվող սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովումը (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տոհմային անասնաբուծության ոլորտում անցկացվող սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգման և վերլուծական ապահովման կարգ»-ի հավելված), հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ագրոարդյունաբերական համալիրում տնտեսական քաղաքականության վերլուծական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|