ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 763-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N Մ-1091-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) «Բետոնագործ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02225151) 2022 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված N 05-22-Մ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երկաթբետոնե կանգնակների մատակարարում՝ 4,600,020 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգոր- ծական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայրի կենդանիների փրկարար, բազմացման և վերականգնողական կենտրոն» ծրագրի մասին» N Մ-1091-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
26.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|