Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 124
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
23.12.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
23.12.2020
Дата вступления в силу
30.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 124

քաղ. Մինսկ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ՝ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում անցկացվող՝ տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգման և վերլուծական ապահովման կարգը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »     ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ՝ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում անցկացվող՝ տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգման և վերլուծական ապահովման՝ կից ներկայացվող կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20      թվականի

ի      թիվ որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում անցկացվող՝ տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգման և վերլուծական ապահովման

 

1. Սույն կարգը մշակված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան և սահմանում է տոհմային անասնաբուծության բնագավառում լիազորված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) պետական մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ), տոհմային անասնաբուծության բնագավառում գործունեություն իրականացնող գիտահետազոտական կազմակերպությունների, լաբորատորիաների, անդամ պետությունների տոհմային տնտեսությունների և տոհմային անասնաբուծության այլ սուբյեկտների փոխգործակցության կանոնները՝ անդամ պետություններում անցկացվող տոհմային անասնաբուծության բնագավառում կատարվող սելեկցիոն տոհմային աշխատանքի (այսուհետ՝ սելեկցիոն տոհմային աշխատանք) արդյունավետ համակարգման և վերլուծական ապահովման նպատակով:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրով սահմանված իմաստներով:

3. Սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգումն ու վերլուծական ապահովումն իրականացվում են Միությունում տոհմային անասնաբուծության զարգացման, տոհմային անասնաբուծության բնագավառում գործունեություն իրականացնող՝ անդամ պետությունների լիազորված մարմինների և գիտահետազոտական կազմակերպությունների համագործակցության հեռանկարային ուղղությունների սահմանման և իրագործման, ինչպես նաև անդամ պետությունների տոհմային անասնաբուծության մեջ նորարարական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ գենոմային սելեկցիա ներդնելու նպատակով:

4. Սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգման բնագավառում հիմնական խնդիրներն են՝

ա) տոհմային անասնաբուծության բնագավառում գործունեություն իրականացնող լիազորված մարմինների, գիտահետազոտական կազմակերպությունների, միավորումների (միությունների, ասոցիացիաների, պալատների, սելեկցիոն կենտրոնների), գենետիկական և այլ լաբորատորիաների, տվյալ բնագավառում տեղեկատվական համակարգերի տեխնիկական և կազմակերպչական գործունեությունն ապահովող կազմակերպությունների, անդամ պետությունների տոհմային տնտեսությունների և տոհմային անասնաբուծության այլ սուբյեկտների, սելեկցիոն տոհմային աշխատանքի իրագործման հարցերով անդամ պետությունների տոհմային տնտեսությունների և տոհմային անասնաբուծության այլ սուբյեկտների արդյունավետ փոխգործակցության հաստատումը, ինչպես նաև այդպիսի փոխգործակցության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը.

բ) աջակցությունն անդամ պետություններին տոհմային անասնաբուծության բնագավառում նորմատիվային իրավական բազայի կատարելագործման գործում:

5. Սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգումն իրականացվում է լիազորված մարմինների կողմից, հետևյալ ճանապարհով՝

ա) սելեկցիոն տոհմային աշխատանքի անցկացման առաջարկությունների մշակում և իրագործում.

բ) սելեկցիոն տոհմային աշխատանքի զարգացման ազգային ծրագրերի (նախագծերի) մշակման և իրագործման, ինչպես նաև տոհմային ռեսուրսների վերաբերյալ փոխադարձ տեղեկացում.

գ) սելեկցիոն տոհմային բնագավառում համատեղ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում և անցկացում.

դ) սելեկցիոն տոհմային աշխատանքի հարցերով գիտագործնական համաժողովների, խորհրդակցությունների, խորհրդատվությունների, սեմինարների և այլ միջոցառումների անցկացում.

ե) Եվրասիական տնտեսական միությունում տոհմային անասնաբուծության հարցերով համակարգող խորհրդակցությունների անցկացում (այսուհետ՝ համակարգող խորհրդակցություններ):

6. Սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովման բնագավառում հիմնական խնդիրներն են՝

ա) Միության շրջանակներում նորարարական տեխնոլոգիաների մշակում և ներդրում, այդ թվում՝ գենոմային սելեկցիայի հիման վրա.

բ) տոհմային կենդանիների վերաբերյալ տվյալների հավաքագրում ու վերլուծություն և դրանց տոհմային (գենետիկ) արժեքի հաշվարկում.

գ) անդամ պետությունների տոհմային կենդանիների ռեֆերենտային պոպուլյացիաների ստեղծում.

դ) սելեկցիոն տոհմային աշխատանքի, գյուղատնտեսական կենդանիների գենոտիպացման և դրանց տոհմային (գենետիկ) արժեքի գիտական և մեթոդաբանական ապահովում.

ե) տոհմային անասնաբուծության բնագավառում տեղեկատվական համակարգերի գործունեության ապահովում.

զ) տոհմային կենդանիների և տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն ձեռքբերումների մասին անդամ պետությունների տվյալների բազայի ստեղծում:

7. Սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովումն իրականացվում է անդամ պետությունների այն կազմակերպությունների կողմից, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը տոհմային անասնաբուծության բնագավառում հետևյալ ճանապարհով՝

ա) անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի ինտեգրման ապահովում տեղեկատվության հավաքագրման, փոխանակման և մշակման արձանագրությունների միասնականացման միջոցով, այդ թվում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ.

բ) գյուղատնտեսական կենդանիների բիոմետրիկ մոդելների մշակում դրանց տոհմային (գենետիկ) արժեքի գնահատման համար, ինչպես նաև տոհմային (գենետիկ) արժեքի ինդեքսների կառուցվածքի մշակում՝ հաշվի առնելով ընտրվող հատկանիշների քաշային գործակիցները՝ կախված դրանց տնտեսական կարևորությունից.

գ) տեղեկատվության փոխանակում, որն անհրաժեշտ է գյուղատնտեսական կենդանիների տոհմային (գենետիկ) արժեքի հաշվարկման համար (գենոտիպավորման, ծագման, մթերատվության քանակական և որակական ցուցանիշների մասին և այլն) էլեկտրոնային տեսքով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ.

դ) գյուղատնտեսական կենդանիների տոհմային (գենետիկ) արժեքի մասնավոր և համալիր ինդեքսների հաշվարկ անդամ պետությունների կողմից տրամադրված տվյալների հիման վրա.

ե) անդամ պետությունների տոհմային կենդանիների վարկանիշների (ռեյտինգների) կազմում տոհմային (գենետիկ) արժեքի մասնավոր և համալիր ինդեքսների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա.

զ) անդամ պետությունների տոհմային կենդանիների ռեֆերենտ պոպուլյացիայի մասին տվյալների բազայի ստեղծում՝ գենոմային գնահատում անցկացնելու համար.

է) իրենց իրավասության շրջանակներում փաստաթղթերի նախագծերի նախապատրաստում՝ սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովման հետ կապված հարցերով, և համակարգող խորհրդակցությունների ընթացքում դրանք քննարկման համար ներկայացնելը.

ը) անդամ պետություններում սելեկցիոն տոհմային աշխատանքի արդյունքների վերաբերյալ ամենամյա հաշվետվությունների պատրաստում և համակարգող խորհրդակցությունների ընթացքում դրանք քննարկման համար ներկայացնելը:

8. Սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովումն իրականացվում է անդամ պետությունների հաստատությունների (կազմակերպությունների) բազայի հիման վրա՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի:

Միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով նշված հաստատությունների (կազմակերպությունների) բազայի հիման վրա սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովման ժամանակ կարող են ստեղծվել վերլուծական կենտրոններ:

9. Սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգումը և վերլուծական ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ:

Լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցությունը, սույն Կարգին համապատասխան, իրականացվում է նամակների փոխանակման միջոցով, (այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով)՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության

անդամ պետություններում անցկացվող՝

տոհմային անասնաբուծության բնագավառում

սելեկցիոն տոհմային աշխատանքի

համակարգման և վերլուծական ապահովման կարգի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների այն հաստատությունների (կազմակերպությունների), որոնց բազայի հիման վրա իրականացվում է անդամ պետություններում անցկացվող՝ տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովումը

 

I. Հայաստանի Հանրապետություն

 

«Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

II. Բելառուսի Հանրապետություն

 

«Բելպլեմժիվօբյեդինենիե» տոհմային անասնաբուծության բելառուսական պետական միավորում

«ԳԻՎՑ Մինսելխոզպրոդա» հանրապետական տեղեկատվական-հաշվողական ունիտար ձեռնարկություն

«Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի անասնաբուծության գիտագործնական կենտրոն»

 

III. Ղազախստանի Հանրապետություն

 

«Գյուղատնտեսության Արևելա-Ղազախստանյան գիտահետազոտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն

«Անասնաբուծության և կերարտադրության ղազախստանյան գիտահետազոտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն

«Անասնաբուծության և բուսաբուծության հարավ-արևմտյան գիտահետազոտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն

 

IV. Ղրղզստանի Հանրապետություն

 

Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենսատեխնոլոգիաների ինստիտուտ

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մելիորացիայի նախարարության անասնաբուծության և արոտավայրերի Ղրղզստանի գիտահետազոտական ինստիտուտ

Ղրղզստանի Կ.Ի. Սկրյաբինի անվան ազգային ագրարային համալսարան

 

V. Ռուսաստանի Դաշնություն

 

«Տոհմային գործի համառուսական գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային գիտական հաստատություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան