Գլխավոր տեղեկություն
Номер
N 05-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2022
Принят
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Дата принятия
29.07.2022
Подписан
Հանձնաժողովի նախագահ
Дата подписания
29.07.2022
Дата вступления в силу
30.07.2022

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հուլիսի 2022 թ․

N 05-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12- ի «Հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու կարգը, ինչպես նաև հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 04-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման հավելված 1-ի՝

ա. 1-ին կետում «հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում այդ մարմնի անդամի (այսուհետ՝ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձ)» բառերը,

բ. 2-րդ կետում «հայտարարատու պաշտոնատար անձին և ընտանիքի յուրաքանչյուր չափահաս գործունակ անդամին» բառերը փոխարինել «հայտարարատու պաշտոնատար անձին, նրա ընտանիքի յուրաքանչյուր չափահաս գործունակ անդամին, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձին» բառերով,

գ. 3-րդ կետում «https://file-online.cpcarmenia.am/signin կայքի միջոցով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) պաշտոնական www.cpcarmenia.am կայքէջի միջոցով» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) պաշտոնական www.cpcarmenia.am կայքէջի միջոցով, կամ հայտարարատու պաշտոնատար անձի, հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի դեպքում https://file-online.cpcarmenia.am/signin կայքի, իսկ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի դեպքում https://file-online.pp.cpcarmenia.am կայքի միջոցով» բառերով,

դ. 9-րդ կետում «նրա ընտանիքի անդամը» բառերից հետո լրացնել «կամ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձը» բառերը,

ե. 10-րդ կետում «կամ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի» բառերից հետո լրացնել «կամ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի» բառերը, «տվյալ անձի և ընտանիքի անդամների հայտարարագրերը» բառերը փոխարինել «հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրերը» բառերով, ինչպես նաև «կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի» բառերից հետո լրացնել «կամ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի» բառերը:

2) որոշման հավելված 2-ի՝

ա. 1-ին կետում «հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում այդ մարմնի անդամի (այսուհետ՝ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձ)» բառերը,

բ. 3-րդ կետում «հայտարարատու պաշտոնատար անձը», «երբ հայտարարատու պաշտոնատար անձը» բառերից հետո լրացնել «կամ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձը» բառերը,

գ. 4-րդ կետում «Պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի» բառերը, «հայտարարատու պաշտոնատար անձը» բառերից հետո լրացնել «կամ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձը» բառերը,

դ. 5-րդ կետում «Ընտանիքի չափահաս անդամի» բառերը փոխարինել «Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամի» բառերը,

ե. 13-րդ կետում «լրացնում է պաշտոնավարող հայտարարատու անձի և հաշվետու տարվա ընթացքում նրա ընտանիքի անդամը հանդիսացած անձանց կողմից» բառերը փոխարինել «լրացվում է հայտարարատու պաշտոնատար անձի և հաշվետու տարվա ընթացքում նրա ընտանիքի անդամը հանդիսացած անձանց, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի կողմից» բառերով,

զ. 15-րդ կետում «և ընտանիքի չափահաս անձանց (այսուհետ՝ միասին հայտարարատու անձ)»ուղղ. բառերը փոխարինել «, նրա ընտանիքի չափահաս անձանց և կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի» բառերով,

է. 17-րդ կետում «հայտարարատու անձը» բառերը փոխարինել «հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամները, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձը» բառերով,

ը. 18-րդ կետում «ինչպես նաև ընտանիքի անդամների՝ առանձին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «, նրա ընտանիքի անդամների՝ առանձին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձը» բառերով,

թ. 19-րդ կետում «բոլոր պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների համար» բառերը փոխարինել «բոլոր հայտարարատու պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների և կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձանց համար» բառերով,

ժ. 20-րդ և 21-րդ կետերում «և նրա ընտանիքի անդամներին» բառերը փոխարինել «, նրա ընտանիքի անդամներին, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձին» բառերով,

ժա. 20-րդ և 21-րդ կետերում «ութ միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը» բառերը փոխարինել «չորս միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող ցանկացած գույքը (թանկարժեք գույք)» բառերով,

ժբ. 28-րդ և 29-րդ կետերում «և նրա ընտանիքի» բառերը փոխարինել «, նրա ընտանիքի անդամների, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի» բառերով:

ժգ. 33-րդ կետում «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի» բառերը փոխարինել «Օրենքի» բառով,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանձնաժողովի նախագահ`

Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան