Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 60
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.06.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
01.06.2021
Дата вступления в силу
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2021 թվականի

թիվ 60

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 164 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի «Ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջների պահպանումը, և «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի մասին» թիվ 164 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

       կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի հունիսի 1-ի

թիվ 60 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 164 որոշման մեջ կատարվող

1. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջների պահպանումը՝

ա) 7-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

7

ԳՕՍՏ Ռ 54316-2011 5.1.9. ենթակետ

Ջրեր հանքային բնական խմելու: Ընդհանուր տեխնիկական պայմաններ

կիրառվում է մինչև 31.12.2021 թ.

»,

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 71 դիրքով՝

«

71

ԳՕՍՏ Ռ 54316-2020 5.1.8. ենթակետ

Ջրեր հանքային բնական խմելու: Ընդհանուր տեխնիկական պայմաններ

»,

գ) 8-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

8

VI բաժնի 27-րդ կետի «ա» - «զ» ենթակետեր

ԳՕՍՏ Ռ 54316-2011 5.1.2. ենթակետ

Ջրեր հանքային բնական խմելու: Ընդհանուր տեխնիկական պայմաններ

կիրառվում է մինչև 31.12.2021 թ.

»,

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 81 դիրքով՝

«

81

VI բաժնի 27-րդ կետի «ա» - «է» ենթակետեր

ԳՕՍՏ Ռ 54316-2020 5.1.3. ենթակետ

Ջրեր հանքային բնական խմելու: Ընդհանուր տեխնիկական պայմաններ

»,

ե) 13-րդ և 19-րդ դիրքերը հանել.

զ) 20-րդ դիրքում «ՀՍՏ 191-2000» բառերը փոխարինել «ՀՍՏ 191-2019» բառերով.

է) 26-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

26

ԳՕՍՏ Ռ 54316-2011 5.1.6. ենթակետ

Ջրեր հանքային բնական խմելու: Ընդհանուր տեխնիկական պայմաններ

կիրառվում է մինչև 31.12.2021 թ.

»,

ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ 261 դիրքով՝

«

261

ԳՕՍՏ Ռ 54316-2020 5.1.7. ենթակետ

Ջրեր հանքային բնական խմելու: Ընդհանուր տեխնիկական պայմաններ

»,

թ) 27-րդ և 32-րդ դիրքերում «ՀՍՏ 191-2000» բառերը փոխարինել «ՀՍՏ 191-2019» բառերով:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկում՝

ա) 31-րդ, 91-րդ և 108-րդ դիրքերը հանել.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2861դիրքով՝

«

2861

թիվ 2 հավելված, աղյուսակ 2, ցուցանիշ՝ «ՄԸԹ 22 °С ջերմաստիճանում»

ԳՕՍՏ ISO 6222-2018

Ջրի որակ։ Մշակովի միկրոօրգանիզմների հաշվարկ: Գաղութների հաշվարկ` սնուցող ագարացված միջավայրում ցանքի ժամանակ

»,

գ) 303-րդ դիրքում «ՍՏ ՂՀ ԻՍՕ 9697-2006» բառերը փոխարինել «ՍՏ ՂՀ ԻՍՕ 9697-2017» բառերով.

դ) 380-րդ, 397-րդ և 641-րդ դիրքերը հանել.

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6791 դիրքով՝

«

6791

ԲՆՓ Դ 14.2:4.209-05

Խմելու և բնական ջրերի փորձանմուշներում ամոնիում իոնների զանգվածային կոնցենտրացիայի չափումների մեթոդիկա՝ լուսաչափական մեթոդով՝ ինդոֆենոլային կապույտի տեսքով
(2017 թվականի հունիսի 30-ի վկայագրման մասին վկայական թիվ 88-16207-021-RА.RU.310657-2017, ռեեստրում համարը՝ ՖՌ.
1.31.2017.28625)

կիրառվում է մինչև համապատասխան միջպետական ստանդարտի մշակումը և դրա ներառումը սույն ցանկում

»,

զ) 686–րդ, 687–րդ և 734–րդ դիրքերը հանել.

է) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7351 դիրքով՝

«

7351

թիվ 3 հավելված, աղյուսակ 2, ցուցանիշ՝ «ՄԸԹ 22 °С ջերմաստիճանում»

ԳՕՍՏ ISO 6222-2018

Ջրի որակ։ Մշակովի միկրոօրգանիզմների հաշվարկ: Գաղութների հաշվարկ` սնուցող ագարացված միջավայրում ցանքի ժամանակ

»,

ը) 748-րդ դիրքը 2-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «թիվ 3 հավելված, աղյուսակ 2, «կրիպտոսպորիդների օօցիստներ», «լյամբլիաների ցիստեր» և «հելմինտների ձվեր» ցուցանիշներ.

թ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7481 - 7483 դիրքերով՝

«

7481

ՍՏ ՂՀ 2782-2015

Ջուր։ Սանիտարամակաբուծաբանական անալիզի մեթոդներ

7482

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության 2008 թվականի հունվարի 21-ի թիվ 108-1207 կիրառման հրահանգ

Կրիպտոսպորիդների օօցիստների, լյամբլիաների ցիստերի և հելմինտների ձվերի առկայության մասով ջրի հետազոտություն՝ ադսորբման հիման վրա

կիրառվում է մինչև համապատասխան միջպետական ստանդարտի մշակումը և դրա ներառումը սույն ցանկում

7483

ՄՑ 4.2.2314-08

Ջրի սանիտարամակաբուծաբանական անալիզի մեթոդներ

կիրառվում է մինչև համապատասխան միջպետական ստանդարտի մշակումը և դրա ներառումը սույն ցանկում

»,

ժ) 754-րդ դիրքում «ՍՏ ՂՀ ԻՍՕ 9697-2006» բառերը փոխարինել «ՍՏ ՂՀ ԻՍՕ 9697-2017» բառերով.

ժա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7661 դիրքով՝

«

7661

ՉԿՄ.ՉՎ 1181-2011

ՄԿՍ-ԱՏ 1315 տիպի գամմա-բետա-սպեկտրաչափի վրա 90Sr-ի, 137Cs-ի և 40К-ի ծավալային և տեսակարար ակտիվության, EL 1309 (ՄԿԳ-1309) տիպի գամմա-սպեկտրաչափի վրա I37Cs-ի և 40К -ի գամմա-ճառագայթող ռադիոնուկլիդների ծավալային և տեսակարար ակտիվության չափումների կատարման մեթոդիկա՝ սննդամթերքի, խմելու ջրի, հողի, գյուղատնտեսական հումքի և կերերի, անտառային տնտեսության արտադրանքի, շրջակա միջավայրի այլ օբյեկտների մեջ (2015 թվականի սեպտեմբերի 14-ի վկայագրման մասին վկայական թիվ 896-1/2015)

կիրառվում է մինչև համապատասխան միջպետական ստանդարտի մշակումը և դրա ներառումը սույն ցանկում

»,

ժբ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7681 դիրքով՝

«

7681

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան