ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2014 թվականի N 249-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 423-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 12-ի N 80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 423-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու բաժնի վարիչի պարտականությունները կատարող Մհեր Մկրտումյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|