«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
12 սեպտեմբերի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10205363
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 սեպտեմբերի 2005 թ. |
թիվ ՔՀ-44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վկայականի նմուշը» (հավելվածներ 1 և 1/1) կցվում են:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Դ. Հարությունյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԸ
1. Սույն ակտով հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց (այսուհետ` տեխնիկական սպասարկում իրականացնող անձ) վկայականի նմուշը:
2. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձի վկայականը (այսուհետ` վկայական) տեխնիկական աշխատանքներ կատարելու նպատակով քրեակատարողական հիմնարկներ, դրանց վարչական տարածքներ կամ շենքեր և համապատասխան այլ վայրեր մուտք գործելու նրա իրավունքը հավաստող, 6 x 17,5 սմ չափեր ունեցող փաստաթուղթ է (հավելված 1/1), որը, անհրաժեշտությունից ելնելով, կարող է ներկայացվել տեխնիկական սպասարկում իրականացնող անձի կողմից իր լիազորությունները հավաստելու և անձը հաստատելու համար:
3. Առանց համապատասխան ձևակերպման, ջնջումներով և ուղղումներով վկայականը համարվում է անվավեր:
4. Վկայականը երկկողմանի է, որի առջևի մասը լրացված է, իսկ հետին մասը` ոչ: Վկայականը լամինացված է: Վկայականը կրելու նպատակով կարող է ունենալ ամրակցման տարբեր հնարավորություններ:
5. Վկայականի առջևի մասի հետին պլանում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 5 սմ բարձրությամբ (հավելված 1/1):
6. Վկայականի առջևի մասի վերին միջնամասում հայերեն մեծատառերով երեք տողով տպագրվում են «Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարություն քրեակատարողական ծառայություն» բառերը, որոնք մնացած մասից անջատվում են հորիզոնական գծով: Հորիզոնական գծից ներքև հայերեն մեծատառերով տպագրվում է «վկայական N ...» բառերը` բազմակետի փոխարեն լրացնելով տվյալ վկայականի հերթական համարը:
Վկայականի առջևի մասի ներքևի ձախ եզրային մասում, հորիզոնական գծի եզրին կից փակցվում է տեխնիկական սպասարկում իրականացնող անձի 3,5 x 4,5 սմ չափերի գունավոր, դիմահայաց լուսանկարը:
Տեխնիկական սպասարկում իրականացնող անձի լուսանկարից աջ տպագրվում է տեխնիկական սպասարկում իրականացնող անձի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնի անվանումը:
Այնուհետ, առանձին տողով տպագրվում են «Ուժի մեջ է մինչև ...» բառերը` բազմակետի փոխարեն լրացնելով համապատասխան ամսաթիվը և տարեթիվը: Այդ տողից ներքև հայերեն մեծատառերով տպագրվում է «վարչության պետ`» բառերը, որի կողքին դրվում է վարչության պետի ստորագրությունը, կամ համապատասխանաբար` վկայականը ստորագրելու իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը և ստորագրությունը:
Վկայականի առջևի մասը կնքվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան կնիքով: Կնիքը դրվում է այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի ստորին մասում, իսկ մյուս մասը` վկայականի վրա:
Հավելված 1/1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ուժի մեջ է մինչև ... ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ...... |