«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007180
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 ապրիլի 2007 թ. |
N 231-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ 2007 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007 թվականի ընդունելությունը կազմակերպված անցկացնելու նպատակով
Հրամայում եմ՝
1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2007 թ. ընդունելության առարկայական ծրագրերը և գիտելիքների գնահատման չափանիշները:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով 2007 թ. ընդունելության առարկայական ծրագրերը և գիտելիքների գնահատման չափանիշները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար՝ |
Լ. Մկրտչյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2007 Թ. ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ