«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005491
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 սեպտեմբերի 2005 թ. |
N 842-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ» ՍՆ N 2.2.4-001-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ արտադրական սենքերի միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերը (կցվում է):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերի կատարման նկատմամբ:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հաստատված է |
Սանիտարական նորմեր Արտադրական սենքերի միկրոկլիմայի
ՍՆ N 2.2.4 - 001-05
1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ
1.1. Սույն սանիտարական նորմերը (այսուհետ՝ Նորմեր) նախատեսված են արտադրական սենքերի աշխատատեղերում մարդու ինքնազգացողության, ֆունկցիոնալ վիճակի, աշխատունակության և առողջության վրա միկրոկլիմայի անբարենպաստ ազդեցության կանխարգելման համար:
1.2. Սույն Նորմերում բերված` էներգածախսի ինտենսիվությամբ պայմանավորված, աշխատանքի կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 15.08.2005թ. թիվ 756 -Ն հրամանով հաստատված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 16.09.2005թ. թիվ 10009372 պետական գրանցում ստացած «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններով և նորմերով:
1.3. Սույն Նորմերը տարածվում են բոլոր արտադրական սենքերի վրա և պարտադիր են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, անկախ սեփականության ձևից:
1.4. Սույն Նորմերի կատարման հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:
2. Տերմիններ և սահմանումներ
2.1. Արտադրական սենք - հատուկ նշանակության շենքերի և շինությունների փակ տարածություններ, որոնցում մշտական (հերթափոխով) կամ պարբերաբար (աշխատանքային օրվա ընթացքում) իրականացվում է մարդկանց աշխատանքային գործունեությունը:
2.2. Աշխատատեղ - սենքի տեղամաս, որում աշխատանքային հերթափոխի ընթացքում կամ նրա մի ժամանակահատվածում իրականացվում է աշխատանքային գործունեություն:
2.3. Տարվա սառը եղանակ - տարվա եղանակ, որը բնութագրվում է դրսի օդի միջին օրական ջերմաստիճանով, հավասար +100C և ցածր:
2.4. Տարվա տաք եղանակ - տարվա եղանակ, որը բնութագրվում է դրսի օդի միջին օրական ջերմաստիճանով, հավասար +100C և բարձր:
2.5. Դրսի օդի միջին օրական ջերմաստիճան - դրսի օդի ջերմաստիճանի միջին մեծությունն է՝ չափված օրվա որոշակի ժամերին, ժամանակի հավասար ընդմիջումներով: Այն որոշվում է օդերևութաբանական ծառայության տվյալների հիման վրա:
2.6. Աշխատանքի կարգ - սահմանվում է օրգանիզմի ընդհանուր էներգածախսի ինտենսիվությամբ կկալ/ժ-ով (Վտ):
2.7. Միջավայրի ջերմային ծանրաբեռնվածություն (ՄՋԾ) -աշխատողի վրա միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցված ազդեցություն, արտահայտված միաթիվ ցուցիչով ըստ 0C-ի:
3. Միկրոկլիմայի ցուցանիշներ
3.1. Սույն Նորմերը սահմանում են արտադրական սենքերի աշխատատեղերի միկրոկլիմայի ցուցանիշների հիգիենիկ պահանջները` հաշվի առնելով աշխատողների էներգածախսի ինտենսիվությունը, աշխատանքի կատարման տևողությունը և ներառում են պահանջներ միկրոկլիմայական պայմանների հսկողության և չափման մեթոդների վերաբերյալ:
3.2. Միկրոկլիմայի ցուցանիշները պետք է ապահովեն մարդու և շրջակա միջավայրի միջև ջերմային հաշվեկշիռը և օրգանիզմի օպտիմալ կամ թույլատրելի ջերմային վիճակը:
3.3. Արտադրական սենքի միկրոկլիման բնութագրող ցուցանիշներն են.
3.3.1 օդի ջերմաստիճան,
3.3.2 մակերեսների ջերմաստիճան,
3.3.3 օդի հարաբերական խոնավություն,
3.3.4 օդի շարժման արագություն,
3.3.5 ջերմային ճառագայթման ինտենսիվություն:
4. Միկրոկլիմայի օպտիմալ պայմաններ
4.1. Միկրոկլիմայի օպտիմալ պայմանները սահմանում են աշխատանքային հերթափոխի ընթացքում մարդու օրգանիզմի համար ջերմային և ֆունկցիոնալ վիճակի օպտիմալ չափանիշները, որոնք ջերմակարգավորման մեխանիզմի նվազագույն լարվածության դեպքում ապահովում են ընդհանուր և տեղային ջերմային հարմարավետության զգացողություն, չեն առաջացնում առողջական վիճակի շեղումներ, ստեղծում են աշխատունակության բարձր մակարդակի նախադրյալներ և նախընտրելի են համարվում աշխատատեղերում:
4.2. Արտադրական սենքերի աշխատատեղերում, որտեղ իրականացվում են նյարդահուզական լարվածության հետ կապված գործաղեկավարման բնույթի աշխատանքներ (խցիկում, տեխնոլոգիական գործընթացների ղեկավարման կետերում, հաշվողական տեխնիկայի սրահներում և այլն), պետք է ապահովվեն միկրոկլիմայի ցուցանիշների օպտիմալ մեծությունները՝ աղյուսակ 1-ին համապատասխան:
4.3. Տարվա տաք և սառը եղանակներին աշխատատեղերում միկրոկլիմայի օպտիմալ չափորոշիչները սահմանվում են աշխատանքի տարբեր կարգերին համապատասխան` ըստ աղյուսակ 1-ի:
4.4. Աշխատատեղերում, միկրոկլիմայի օպտիմալ պայմաններում, օդի ջերմաստիճանի տատանումները ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով, ինչպես նաև օդի ջերմաստիճանի փոփոխությունները հերթափոխի ընթացքում, չպետք է գերազանցեն 20C-ը:
Աղյուսակ 1
Արտադրական սենքերի աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների օպտիմալ մեծություններ Տարվա եղանակ Աշխատանքի կարգերը ըստ էներգածախսի մակարդակի, Վտ Օդի ջերմաս-տիճան, 0C Մակերեսնե- Օդի հարաբերա- Օդի շարժման արագություն, մ/վրկ Սառը I ա (մինչև 139) 22-24 21-25 60-40 0.1 Տաք I ա (մինչև 139) 23-25 22-26 60-40 0.1
րի ջերմաստի-ճան, 0C
կան խոնավու-թյուն, %
I բ (140-174)
II ա (175-232)
II բ (233-290)
III (290-ից ավել)
21-23
19-21
17-19
16-18
20-24
18-22
16-20
15-19
60-40
60-40
60-40
60-40
0.1
0.2
0.2
0.3
I բ (140-174)
II ա (175-232)
II բ (233-290)
III (290-ից ավել)
22-24
20-22
19-21
18-20
21-25
19-23
18-22
17-21
60-40
60-40
60-40
60-40
0.1
0.2
0.2
0.3
5. Միկրոկլիմայի թույլատրելի պայմանները
5.1. Միկրոկլիմայի թույլատրելի պայմանները սահմանում են աշխատանքային հերթափոխի ընթացքում մարդու ջերմային և ֆունկցիոնալ վիճակի թույլատրելի չափանիշները, չեն առաջացնում մարդու առողջական վիճակի վատթարացում և/կամ վնասվածքներ, չեն կարող առաջացնել ընդհանուր և տեղային անհարմարավետություն, ջերմակարգավորման մեխանիզմի լարվածություն և աշխատունակության անկում:
5.2. Միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները սահմանվում են այն դեպքերում, երբ տեխնիկական, տեխնոլոգիական և/կամ տնտեսական հիմնավորված պատճառներով չեն կարող ապահովել օպտիմալ պայմաններ:
5.3. Աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները պետք սահմանվեն աղյուսակ 2-ին համապատասխան:
5.4. Աշխատատեղերում միկրոկլիմայի թույլատրելի մեծությունների ապահովման դեպքում.
5.4.1 օդի ուղղահայաց շարժման ժամանակ ջերմաստիճանի տատանումը չպետք է գերազանցի 30C-ը,
5.4.2 հերթափոխի ընթացքում օդի հորիզոնական շարժման ժամանակ ջերմաստիճանի տատանումը, ինչպես նաև նրա փոփոխությունը չպետք է գերազանցի՝
5.4.2.1 աշխատանքի I ա և I բ կարգերի դեպքում՝ 40C-ը,
5.4.2.2 աշխատանքի II ա և II բ կարգերի դեպքում՝ 50C-ը,
5.4.2.3 աշխատանքի III կարգի դեպքում՝ 60C-ը,
պայմանով, որ օդի ջերմաստիճանի բացարձակ արժեքները` աշխատանքի առանձին կարգերի համար, չպետք է գերազանցեն աղյուսակ 2-ում սահմանված մեծությունները:
5.5. Աշխատատեղում օդի ջերմաստիճանի 250C և բարձրի դեպքում օդի հարաբերական խոնավության առավելագույն մեծությունները չպետք է գերազանցեն հետևյալ ցուցանիշները.
5.5.1 օդի 250C ջերմաստիճանի դեպքում - 70%,
5.5.2 օդի 260C ջերմաստիճանի դեպքում - 65%,
5.5.3 օդի 270C ջերմաստիճանի դեպքում - 60%,
5.5.4 օդի 280C ջերմաստիճանի դեպքում -55%:
5.6. Տարվա տաք եղանակի համար, օդի ջերմաստիճանի 26-280C դեպքում աշխատատեղում օդի շարժման արագությունը պետք է համապատսախանի հետևյալ միջակայքին` աղյուսակ 2-ին համապատասխան.
5.6.1 0,1-0,2 մ/վ աշխատանքի I ա կարգի դեպքում,
5.6.2 0,1-0,3 մ/վ աշխատանքի I բ կարգի դեպքում,
5.6.3 0,2-0,4 մ/վ աշխատանքի II ա կարգի դեպքում,
5.6.4 0,2-0,5 մ/վ աշխատանքի II բ և III կարգերի դեպքում:
Աղյուսակ 2
Արտադրական սենքերի աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծություններ
Տար-վա եղա-նակը |
Աշխատանքի կարգերը ըստ էներգածախսի մակարդակի, |
Օդի ջերմաստիճան, 0C |
Մակերևույթի ջերմաս-տիճան, |
Օդի հարա-բերական խոնա-վություն, % |
Օդի շարժման արագություն, մ/վ | ||
օպտիմալ մեծությու-նից ցածր միջակայք |
օպտիմալ մեծությու-նից բարձր միջակայք |
օպտիմալ մեծ-ից ցածր օդի ջերմ-ճանի միջակայքի համար, ոչ ավելի |
օպտիմալ մեծ-ից բարձր օդի ջերմ-ճանի միջակայքի համար, ոչ ավելի | ||||
Սառը |
I ա (մինչև 139) |
20.0-21.9 |
24.1-25.0 |
19.0-26.0 |
15-75* |
0.1 |
0.1 |
Տաք |
I ա (մինչև 139) |
21.0-22.9 |
25.1-28.0 |
20.0-29.0 |
15-75* |
0.1 |
0.2 |
* Օդի ջերմաստիճանի 250C և նրանից բարձրի դեպքում, օդի հարաբերական խոնավության առավելագույն մեծությունը որոշելու համար, պետք է ղեկավարվել սույն Նորմերի կետ 5.5-ի պահանջներով:
5.7. Աշխատատեղերում աշխատողների վրա մինչև մուգ լուսարձակումը տաքացված արտադրական աղբյուրներից (նյութերից, արտադրանքից և այլն) ջերմային ճառագայթման ինտենսիվության թույլատրելի մեծությունները պետք է համապատասխանեն աղյուսակ 3-ում բերված ցուցանիշներին:
Աղյուսակ 3
Արտադրական աղբյուրներից աշխատողների վրա ջերմային ճառագայթահարման ինտենսիվության թույլատրելի մեծություններ
Մարմնի ճառագայթվող մակերես, |
Ջերմային ճառագայթման ինտենսիվություն, Վտ/մ2 , ոչ ավելի |
50 և ավելի |
35 |
25-50 |
70 |
25-ից ոչ ավելի |
100 |
5.8. Մինչև սպիտակ և կարմիր լուսարձակումը տաքացված ճառագայթման աղբյուրներից (շիկացված կամ հալված մետաղ, ապակի, բոց և այլն) աշխատողների ջերմային ճառագայթահարման ինտենսիվության թույլատրելի մեծությունները չպետք է գերազանցեն 140 Վտ/մ2, պայմանով որ ճառագայթահարման չպետք է ենթարկվի մարմնի մակերեսի 25%-ից ավելին, և պարտադիր է դեմքի ու աչքերի անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը:
5.9. Աշխատատեղերում, աշխատողների ջերմային ճառագայթահարման առկայության դեպքում, օդի ջերմաստիճանը` կախված աշխատանքի կարգից, չպետք է գերազանցի հետևյալ մեծությունները.
5.9.1 աշխատանքի I ա կարգի դեպքում - 250C-ը,
5.9.2 աշխատանքի I բ կարգի դեպքում - 240C-ը,
5.9.3 աշխատանքի II ա կարգի դեպքում - 220C-ը,
5.9.4 աշխատանքի II բ կարգի դեպքում - 210C-ը,
5.9.5 աշխատանքի III կարգի դեպքում - 210C-ը:
5.10. Արտադրական սենքերում, որտեղ արտադրական գործընթացի տեխնիկական, տեխնոլոգիական և/կամ տնտեսական պատճառներով հնարավոր չէ պահպանել միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները, աշխատողներն ապահովվում են անհատական և/կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներով:
5.11. Միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցված ազդեցության գնահատման համար, հնարավոր գերտաքացումից աշխատողների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով կիրառվում է միջավայրի ջերմային ծանրաբեռնվածության (ՄՋԾ) ինտեգրալ ցուցանիշը, որը սահմանվում է «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններով և նորմերով:
5.12. Հերթափոխի ընթացքում, աշխատատեղում օդի ջերմաստիճանի թույլատրելի մեծություններից բարձրի կամ ցածրի պայմաններում աշխատաժամի տևողությունը սահմանվում է աղյուսակներ 4-ին և 5-ին համապատասխան:
Աղյուսակ 4
Աշխատատեղում աշխատանքի տևողությունը օդի ջերմաստիճանի թույլատրելի մեծությունից բարձր լինելու դեպքում
Աշխատատեղում օդի ջերմաստիճանը, 0C |
Աշխատանքի կարգերի դեպքում աշխատատեղում գտնվելու ժամանակը, ոչ ավելի, ժամ | ||
Iա -Iբ |
IIա-IIբ |
III | |
32.5 |
1 |
- |
- |
32.0 |
2 |
- |
- |
31.5 |
2.5 |
1 |
- |
31.0 |
3 |
2 |
- |
30.5 |
4 |
2.5 |
1 |
30.0 |
5 |
3 |
2 |
29.5 |
5.5 |
4 |
2.5 |
29.0 |
6 |
5 |
3 |
28.5 |
7 |
5.5 |
4 |
28.0 |
8 |
6 |
5 |
27.5 |
- |
7 |
5.5 |
27.0 |
- |
8 |
6 |
26.5 |
- |
- |
7 |
26.0 |
- |
- |
8 |
Աղյուսակ 5
Աշխատատեղում աշխատանքի տևողությունը օդի ջերմաստիճանի թույլատրելի մեծությունից ցածր լինելու դեպքում
Աշխատատեղում օդի ջերմաստիճանը, 0C |
Աշխատանքի կարգերի դեպքում աշխատատեղում գտնվելու ժամանակը, ոչ ավելի, ժամ | ||||
Iա |
Iբ |
IIա |
IIբ |
III | |
6 |
- |
- |
- |
- |
1 |
7 |
- |
- |
- |
- |
2 |
8 |
- |
- |
- |
1 |
3 |
9 |
- |
- |
- |
2 |
4 |
10 |
- |
- |
1 |
3 |
5 |
11 |
- |
- |
2 |
4 |
6 |
12 |
- |
1 |
3 |
5 |
7 |
13 |
1 |
2 |
4 |
6 |
8 |
14 |
2 |
3 |
5 |
7 |
- |
15 |
3 |
4 |
6 |
8 |
- |
16 |
4 |
5 |
7 |
- |
- |
17 |
5 |
6 |
8 |
- |
- |
18 |
6 |
7 |
- |
- |
- |
19 |
7 |
8 |
- |
- |
- |
20 |
8 |
- |
- |
- |
- |
5.13. Օդի միջին հերթափոխային ջերմաստիճանը, որի պայմաններում աշխատողները գտնվում են աշխատատեղերում և հանգստի տեղերում, չպետք է գերազանցի սույն Նորմերի աղյուսակ 2-ով սահմանված թույլատրելի մեծությունները:
6. Միկրոկլիմայի հսկողության կազմակերպմանը և չափման մեթոդներին ներկայացվող պահանջներ
6.1. Հիգիենիկ հսկողության նպատակով` միկրոկլիմայի ցուցանիշների չափումները կատարվում են տարվա ցուրտ եղանակին, երբ դրսի օդի ջերմաստիճանը տարբերվում է ձմռան առավել ցուրտ ամսվա միջին ջերմաստիճանից ոչ ավելի, քան 50C-ով, իսկ տարվա տաք եղանակին, երբ դրսի օդի ջերմաստիճանը տարբերվում է առավել տաք ամսվա միջին առավելագույն ջերմաստիճանից ոչ ավելի, քան 50C-ով օդերևութաբանական ծառայությունից մինչև չափման օրը ստացված տվյալների հիման վրա: Չափումների հաճախականությունը տարվա երկու շրջաններում որոշվում է արտադրական գործընթացի կայունությամբ, տեխնոլոգիական և սանիտարատեխնիկական սարքավորումների շահագործման պայմաններում:
6.2. Տեղամասերը, չափման օրը և ժամը ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել աշխատատեղերում միկրոկլիմայի վրա ազդող հիգիենիկ այլ ցուցանիշները (տեխնոլոգիական գործընթացի փուլերը, ջեռուցման և օդափոխանակության համակարգերի գործունեությունը և այլն): Միկրոկլիմայի ցուցանիշների չափումները հերթափոխի ընթացքում կատարվում են 3 անգամից ոչ պակաս (հերթափոխի սկզբում, կեսում և վերջում):
6.3. Չափումները կատարվում են աշխատատեղերում: Եթե աշխատատեղեր են համարվում արտադրական սենքի մի քանի տեղամասերը, ապա չափումները կատարվում են դրանցից յուրաքանչյուրում:
6.4. Ջերմատվության, սառեցման կամ խոնավության տեղային աղբյուրների առկայության դեպքում (տաքացնող ագրեգատներ, պատուհաններ, դռան բացվածքներ, դարպասներ, բաց լոգնոցներ և այլն) չափումները կատարվում են յուրաքանչյուր աշխատատեղում՝ աղբյուրից նվազագույն և առավելագույն հեռավորության կետերում:
6.5. Մեծ խտությամբ աշխատատեղերով սենքերում ջերմատվության, սառեցման կամ խոնավության անջատման տեղային աղբյուրների բացակայության ժամանակ օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության և շարժման արագության չափման տեղերը պետք է տեղաբաշխվեն սենքի մակերեսով հավասարաչափ՝ 6-րդ աղյուսակին համապատասխան:
Աղյուսակ 6
Օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության և օդի շարժման արագության չափումների տեղամասերի նվազագույն քանակը
Սենքի մակերես, մ2 |
Չափման տեղերի քանակ |
Մինչև 100 |
4 |
100-ից մինչև 400 |
8 |
400-ից բարձր |
Տեղերի քանակը որոշվում է դրանց միջև հեռավորությամբ, |
6.6. Նստած դիրքում աշխատելիս օդի ջերմաստիճանը և օդի շարժման արագությունը չափվում է հատակից 0,1 և 1,0 մ բարձրության վրա, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ հատակից կամ աշխատանքային հարթակից՝ 1 մ բարձրության վրա: Կանգնած դիրքում աշխատելիս օդի ջերմաստիճանը և օդի շարժման արագությունը չափվում է 0,1 և 1,5 մ բարձրության վրա, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ 1,5 մ բարձրության վրա:
6.7. Ջերմային ճառագայթման աղբյուրների առկայության դեպքում աշխատատեղում ջերմային ճառագայթումը չափվում է յուրաքանչյուր աղբյուրից՝ սարքի ընդունիչը տեղադրելով ընկնող հոսքին ուղղահայաց: Չափումները պետք է կատարել հատակից կամ աշխատանքային հարթակից 0,5, 1,0 և 1,5 մ բարձրության վրա:
6.8. Մակերեսների ջերմաստիճանը չափվում է այն դեպքում, երբ աշխատատեղերը դրանցից հեռու են երկու մետրից ոչ ավելի: Յուրաքանչյուր մակերեսի ջերմաստիճանը չափվում է կետ 6.6-ով նշված օդի ջերմաստիճանի չափման նման:
6.9. Աշխատատեղում ջերմային ջառագայթման և օդային հոսքերի առկայության դեպքում օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության չափումները կատարվում են ասպիրացիոն խոնավաչափով, իսկ ճառագայթային ջերմության և օդային հոսքերի բացակայության դեպքում օդի ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը չափվում են ջերմային ճառագայթումից և օդի շարժման արագության ազդեցությունից չպաշտպանված խոնավաչափով:
6.10. Օդի շարժման արագությունը չափվում է անեմոմետրով: Օդի շարժման արագության փոքր մեծությունները (0,5մ/վրկ-ից փոքր), հատկապես տարբեր ուղղվածության հոսքերի առկայության դեպքում, կարելի է չափել ջերմաէլեկտրաանեմոմետրով և ջերմային ճառագայթումից պաշտպանված գլանային և գնդային կատատերմոմետրով:
6.11. Մակերեսների ջեմաստիճանը չափվում է կոնտակտային կամ հեռակառավարման սարքերով:
6.12. Ջերմային ճառագայթման ինտենսիվությունը չափվում է կիսագնդին մոտ տվիչի տեսանելիության անկյունը (1600C-ից ոչ պակաս) ապահովող և սպեկտրի տեսանելի ու ինֆրակարմիր մասերում զգայուն սարքերով:
6.13. Չափման և չափիչ սարքերի թույլատրելի սխալի տոկոսները պետք է համապատասխանեն աղյուսակ 5-ի պահանջներին:
Աղյուսակ 7
Պահանջներ չափիչ սարքերի նկատմամբ
Ցուցանիշի անվանումը |
Չափման միջակայք |
Սահմանային շեղում |
Օդի ջերմաստիճանը ըստ չոր ջերմաչափի, 0C |
30-ից միչև 50 |
+ 0.2 |
Օդի ջերմաստիճանը ըստ թաց ջերմաչափի, 0C |
0-ից միչև 50 |
+ 0.2 |
Մակերեսների ջերմաստիճանը, 0 C |
0-ից միչև 50 |
+ 0.5 |
Օդի հարաբերական խոնավություն, % |
0-ից միչև 90 |
+ 5.0 |
Օդի շարժման արագություն, մ/վ |
0-ից միչև 0.5 |
+ 0.05 |
Ջերմային ճառագայթման ինտենսիվություն, Վտ/մ2 |
10-ից միչև 350 |
+ 5.0 |
6.14. Աշխատատեղերում միկրոկլիմայի չափման արդյունքները ձևակերպվում են սահմանված կարգով: