310.0001.27.05.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
30.06.1999 թ. |
N 128 |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 52 հոդվածի 2 կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2 մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.99 թ. թիվ 169 որոշման 2 կետի «ե» ենթակետով, ինչպես նաև ելնելով իրավաբանական անձանց գրանցման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությունից
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սկզբնական և ընթացիկ պետական գրանցման դեպքում անկախ իրավաբանական անձի գործունեության հիմնական տեսակների մեջ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների առկայությունից ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրը իրավաբանական անձի գրանցումը իրականացնում է առանց հատուկ թույլտվություն (լիցենզիա) պահանջելու:
2. Հանձնարարել ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչությանը (պետ Տ. Մուկուչյան) սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:
Նախարար |
Ս. Մնացականյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 հունիսի 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 120990111
