118.0437.21.12.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
21.12.1999 թ. ք. Երևան |
N 437 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ «ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ» ՀՀՀՀՍ 36 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման,
հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտը:
2. Սահմանել, որ սույն ստանդարտը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ սահմանված կազմակերպությունների վրա:
Նախարար |
Լ. Բարխուդարյան |
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 36
Ակտիվների արժեզրկում
Հաշվապահական հաշվառման սույն ստանդարտը սահմանվում է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 36-ի «Ակտիվների արժեզրկում» հիման վրա:
Սույն ստանդարտը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 36
Ակտիվների արժեզրկում
Ստանդարտը գրված Է շեղ և թավ տառերով և պետք է ընկալվի սույն փաստաթղթում ներկայացված մեկնաբանությունների հետ:
Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի տարրերից մեկը և պետք է կիրառվի հաշվապահական հաշվառման մյուս ստանդարտների և այլ իրավական ակտերի հետ համատեղ:
Նպատակը
Սույն ստանդարտի նպատակն է սահմանել այն ընթացակարգերը, որոնք կազմակերպությունը կիրառում է իր ակտիվները փոխհատուցվող գումարից ոչ մեծ գումարով հաշվառելու նպատակով: Եթե ակտիվը հաշվառվում է փոխհատուցվող գումարից ավելի մեծ գումարով, այսինքն` նրա հաշվեկշռային արժեքը գերազանցում է այն գումարը, որն ակնկալվում է փոխհատուցել ակտիվի օգտագործման կամ վաճառքի միջոցով, ապա ակտիվը բնորոշվում է որպես արժեզրկված, և ստանդարտը պահանջում է կազմակերպությունից ճանաչել արժեզրկումից կորուստ: Ստանդարտը նաև որոշակիացնում է, թե որ դեպքերում է կազմակերպությունը հակադարձում արժեզրկումից կորուստը, ինչպես նաև սահմանում է արժեզրկված ակտիվների վերաբերյալ որոշակի բացահայտումներ:
Գործողության ոլորտը
1. Սույն ստանդարտը պետք է կիրառվի բոլոր ակտիվների արժեզրկումը հաշվառելիս, բացառությամբ`
ա) պաշարների (տես ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ»),
բ) կառուցման պայմանագրերից առաջացող ակտիվների (տես ՀՀՀՀՍ 11 «Կառուցման
պայմանագրեր»),
գ) հետաձգված հարկային ակտիվների (տես ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ»),
դ) աշխատակիցների նպաստներից առաջացող ակտիվների (տես ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների
նպաստներ» ստանդարտը), և
ե) ֆինանսական ակտիվների, որոնք ներառված են ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ.
բացահայտումը և ներկայացումը» ստանդարտի գործողության ոլորտում:
2. Սույն ստանդարտը չի կիրառվում պաշարների, կառուցման պայմանագրերից առաջացող ակտիվների, հետաձգված հարկային ակտիվների, աշխատակիցների նպաստներից առաջացող ակտիվների և ՀՀՀՀՍ 32-ի գործողության ոլորտում ներառված ֆինանսական ակտիվների նկատմամբ, քանի որ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման համապատասխան ստանդարտները, որոնք կիրառելի են այդ ակտիվների նկատմամբ, արդեն պարունակում են դրանց ճանաչման և չափման հատուկ պահանջներ:
3. Ներդրումները`
ա) դուստր ընկերություններում, ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական
հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» ստանդարտում,
բ) ասոցիացված կազմակերպություններում, ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված
կազմակերպություններում ներդրումների հաշվառում» ստանդարտում, և
գ) համատեղ ձեռնարկումներում, ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 31 «Համատեղ
ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում»
ստանդարտում,
ֆինանսական ակտիվներ են, սակայն ներառված չեն ՀՀՀՀՍ 32-ի գործողության ոլորտում: Հետևաբար, սույն ստանդարտը կիրառվում է այդպիսի ներդրումների նկատմամբ:
4. Սույն ստանդարտը կիրառվում է նաև այն ակտիվների նկատմամբ, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այլ ստանդարտների, հաշվառվում են վերագնահատված արժեքով (իրական արժեք), ինչպես, օրինակ, ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի թույլատրելի այլընտրանքային մոտեցման դեպքում: Այնուամենայնիվ, որոշումը, թե արդյոք վերագնահատված ակտիվը կարող է արժեզրկված լինել, կախված է իրական արժեքը որոշելու համար օգտագործված հիմունքներից.
ա) եթե ակտիվի իրական արժեքը նրա շուկայական արժեքն է, ապա ակտիվի իրական արժեքի
և վաճառքի զուտ գնի միջև միակ տարբերությունը կազմում են ակտիվի օտարման հետ կապված
ուղղակի լրացուցիչ ծախսումները.
I. եթե օտարման ծախսումներն աննշան են, ապա վերագնահատված ակտիվի փոխհատուցվող
գումարն անխուսափելիորեն մոտ է կամ ավելի մեծ է, քան նրա վերագնահատված արժեքը
(իրական արժեք): Այս դեպքում, վերագնահատման պահանջները կիրառելուց հետո,
անհավանական է, որ վերագնահատված ակտիվն արժեզրկված լինի, և անհրաժեշտություն
չկա գնահատելու նրա փոխհատուցվող գումարը, և
II. եթե օտարման ծախսումները աննշան չեն, ապա վերագնահատված ակտիվի վաճառքի զուտ
գինն անխուսափելիորեն ավելի փոքր է, քան նրա իրական արժեքը: Հետևաբար,
վերագնահատված ակտիվն արժեզրկված կլինի, եթե նրա օգտագործման արժեքն ավելի
փոքր է, քան նրա վերագնահատված արժեքը (իրական արժեք): Այս դեպքում,
վերագնահատման պահանջները կիրառելուց հետո, կազմակերպությունը կիրառում է սույն
ստանդարտը` որոշելու համար, թե արդյոք ակտիվը կարող է արժեզրկված լինել, և
բ) եթե ակտիվի իրական արժեքը որոշվում է նրա շուկայական արժեքից տարբեր մեկ այլ
հիմունքով, ապա այդ ակտիվի վերագնահատված արժեքը (իրական արժեք) կարող է ավելի
մեծ կամ ավելի փոքր լինել, քան նրա փոխհատուցվող գումարը: Հետևաբար, վերագնահատման
պահանջները կիրառելուց հետո, կազմակերպությունը կիրառում է սույն ստանդարտը` որոշելու
համար` արդյոք ակտիվը կարող է արժեզրկված լինել, թե` ոչ:
Սահմանումներ
5. Ստորև բերված տերմինները սույն ստանդարտում օգտագործված են հետևյալ իմաստներով.
Փոխհատուցվող գումար` ակտիվի վաճառքի զուտ գնից և օգտագործման արժեքից առավելագույնը:
Օգտագործման արժեք` դրամական միջոցների գնահատված ապագա հոսքերի ներկա (զեղչված) արժեքը, որոնց առաջացումն ակնկալվում է ակտիվի շարունակական օգտագործումից և օտարումից` նրա օգտակար ծառայության վերջում:
Վաճառքի զուտ գին` այն գումարը, որը կարելի է ստանալ ակտիվի վաճառքից իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև «պարզած ձեռքի հեռավորության» գործարքում` հանած օտարման ծախսումները:
Օտարման ծախսումներ` այն լրացուցիչ ծախսումները, որոնք ուղղակիորեն վերագրվում են ակտիվի օտարմանը, բացառությամբ ֆինանսական ծախսումների և շահութահարկի գծով ծախսերի:
Արժեզրկումից կորուստ` այն գումարը, որով ակտիվի հաշվեկշռային արժեքը գերազանցում է նրա փոխհատուցվող գումարը:
Հաշվեկշռային արժեք` այն գումարը, որով ակտիվը ճանաչվում է հաշվեկշռում` կուտակված մաշվածությունը (ամորտիզացիան) և արժեզրկումից կուտակված կորուստները հանելուց հետո:
Մաշվածություն (ամորտիզացիա1))` ակտիվի մաշվող (ամորտիզացվող) գումարի պարբերական բաշխումը նրա օգտակար ծառայության ընթացքում:
Մաշվող (ամորտիզացվող) գումար` ակտիվի սկզբնական արժեքի կամ ֆինանսական հաշվետվություններում դրան փոխարինող այլ գումարի և մնացորդային արժեքի տարբերությունը:
________
1 Ոչ նյութական ակտիվի կամ գուդվիլի դեպքում «մաշվածություն» տերմինի փոխարեն սովորաբար օգտագործվում է «ամորտիզացիա» տերմինը: Երկու տերմիններն ունեն նույն իմաստը:
Օգտակար ծառայություն`
ա) այն ժամանակաշրջանը, որի ընթացքում կազմակերպությունն ակնկալում է օգտագործել
ակտիվը, կամ
բ) արտադրանքի այն քանակը կամ աշխատանքների, ծառայությունների այն ծավալը, որն
ակնկալվում է ստանալ ակտիվի միջոցով:
Դրամաստեղծ միավոր` ակտիվների փոքրագույն որոշելի (իդենտիֆիկացվող) խումբ, որը շարունակական օգտագործումից առաջացնում է դրամական միջոցների ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են այլ ակտիվներից կամ ակտիվների խմբերից առաջացող դրամական միջոցների ներհոսքերից:
Կորպորատիվ ակտիվներ` այն ակտիվները, բացառությամբ գուդվիլի, որոնք նպաստում են և քննարկվող դրամաստեղծ միավորի, և այլ դրամաստեղծ միավորների կողմից դրամական միջոցների ապագա հոսքերի առաջացմանը:
Գործող շուկա` շուկա, որտեղ գոյություն ունեն բոլոր հետևյալ պայմանները`
ա) շուկայում շրջանառվող միավորները համասեռ են.
բ) սովորաբար ցանկացած պահի հնարավոր է գտնել պատրաստակամ գնորդների ու
վաճառողների, և
գ) գների վերաբերյալ տեղեկատվությունը մատչելի է հասարակությանը:
Այն ակտիվի որոշումը, որը կարող է արժեզրկված լինել
6. 7-14 պարագրաֆները որոշակիացնում են, թե երբ պետք է որոշվի ակտիվի փոխհատուցվող գումարը: Այս պահանջներում օգտագործվում է «ակտիվ» տերմինը, սակայն այդ պահանջները հավասարապես կիրառվում են և առանձին ակտիվի, և դրամաստեղծ միավորի նկատմամբ:
7. Ակտիվն արժեզրկված է, երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը գերազանցում է նրա փոխհատուցվող գումարը: 9-11 պարագրաֆները նկարագրում են որոշ հայտանիշներ, ըստ որոնց կարող է առաջացած լինել արժեզրկումից կորուստ: Եթե այդ հայտանիշներից որևէ մեկն առկա է, կազմակերպությունից պահանջվում է կատարել փոխհատուցվող գումարի ֆորմալ գնահատում: Եթե առկա չէ արժեզրկումից պոտենցիալ կորստի որևէ հայտանիշ, սույն ստանդարտը կազմակերպությունից չի պահանջում կատարել փոխհատուցվող գումարի ֆորմալ գնահատում:
8. Կազմակերպությունը յուրաքանչյուր հաշվեկշռի ամսաթվի դրությամբ պետք է գնահատի, թե առկա է արդյոք որևէ հայտանիշ, ըստ որի ակտիվը կարող է արժեզրկված լինել: Եթե որևէ այդպիսի հայտանիշ գոյություն ունի, ապա կազմակերպությունը պետք է գնահատի ակտիվի փոխհատուցվող գումարը:
9. Գնահատելիս, թե առկա է արդյոք որևէ հայտանիշ, ըստ որի ակտիվը կարող է արժեզրկված լինել, կազմակերպությունը պետք է դիտարկի առնվազն հետևյալ հայտանիշները.
Տեղեկատվության արտաքին աղբյուրներ.
ա) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում ակտիվի շուկայական արժեքը նվազել է զգալիորեն
ավելի մեծ չափով, քան կակնկալվեր որոշակի ժամանակ անցնելու կամ սովորական
օգտագործման արդյունքում.
բ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում տեղի են ունեցել կամ մոտ ապագայում տեղի կունենան
կազմակերպության համար անբարենպաստ հետևանք ունեցող նշանակալի փոփոխություններ
այն տեխնոլոգիական, շուկայական, տնտեսական կամ իրավական միջավայրում, որտեղ գործում
է այդ կազմակերպությունը, կամ այն շուկայում, որի համար նախատեսված է տվյալ ակտիվը.
գ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում շուկայական տոկոսադրույքները կամ ներդրումների
շուկայական այլ հատույցադրույքները2 աճել են, և հավանական է, որ այդ աճը կազդի
զեղչման դրույքների վրա, որոնք կիրառվում են ակտիվի օգտագործման արժեքը հաշվարկելիս,
և էականորեն կնվազեցնի ակտիվի փոխհատուցվող գումարը.
դ) հաշվետու կազմակերպության զուտ ակտիվների հաշվեկշռային արժեքը ավելի մեծ է, քան
նրա շուկայական կապիտալացումը3
____________________
2 Հատույցադրույք` գործունեությունից ստացված շահույթը հարաբերած գործունեությունում օգտագործված ակտիվների կամ ներդրումների արժեքին (արտահայտված տոկոսներով):
3 Շուկայական կապիտալացում` ընկերության արժեքն է` որոշված որպես նրա շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի քանակի և դրանց ընթացիկ շուկայական արժեքի արտադրյալ:
Տեղեկատվության ներքին աղբյուրներ.
ե) վկայություն կա ակտիվի բարոյական մաշվածության կամ ֆիզիկական վնասվածության
վերաբերյալ.
զ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում տեղի են ունեցել կամ ակնկալվում է, որ մոտ ապագայում
տեղի կունենան կազմակերպության համար անբարենպաստ հետևանք ունեցող նշանակալի
փոփոխություններ ակտիվի ներկա կամ ակնկալվող օգտագործման աստիճանի (ինտենսիվության)
և եղանակի մեջ: Այս փոփոխությունները ներառում են ծրագրեր` ակտիվը նախապես ակնկալվող
ամսաթվից շուտ օտարելու կամ այն գործառնությունը ընդհատելու կամ վերակառուցելու
վերաբերյալ, որին պատկանում է այդ ակտիվը, և
է) ներքին հաշվետվական համակարգը վկայում է, որ ակտիվի տնտեսական ցուցանիշները ավելի
ցածր են կամ կլինեն ավելի ցածր, քան ակնկալվում էր:
10. Պարագրաֆ 9-ում ներկայացված ցանկը սպառիչ չէ: Կազմակերպությունը կարող է սահմանել այլ հայտանիշներ, որոնք ցույց են տալիս, որ ակտիվը կարող է արժեզրկված լինել, և դրանց առկայության դեպքում նույնպես կազմակերպությունից պահանջվում է որոշել ակտիվի փոխհատուցվող գումարը:
11. Ներքին հաշվետվական համակարգի վկայությունը, որը ցույց է տալիս, որ ակտիվը կարող է արժեզրկված լինել, ներառում է հետևյալի առկայությունը.
ա) ակտիվի ձեռքբերման համար դրամական միջոցների հոսքերը կամ ակտիվի շահագործման
կամ պահպանման համար դրամական միջոցների հետագա պահանջը զգալիորեն ավելի մեծ են,
քան նախահաշվով սկզբնապես ծրագրավորված էր.
բ) ակտիվից առաջացող դրամական միջոցների փաստացի զուտ հոսքերը կամ գործառնական
շահույթը զգալիորեն պակաս է, կամ փաստացի վնասը զգալիորեն ավել է, քան նախահաշվով
ծրագրավորված էր.
գ) ակտիվից առաջացող` նախահաշվով ծրագրավորված դրամական միջոցների զուտ հոսքերը
կամ գործառնական շահույթը զգալիորեն նվազեցվել են, կամ վնասը զգալիորեն ավելացվել է
(փոփոխության է ենթարկվել նախորդ նախահաշիվը), կամ
դ) ակտիվի գծով կառաջանան գործառնական վնասներ կամ դրամական միջոցների զուտ
արտահոսքեր, երբ ընթացիկ ժամանակաշրջանի ցուցանիշները միավորվեն նախահաշվով
ծրագրավորված ապագա ցուցանիշների հետ:
12. Ակտիվի փոխհատուցվող գումարը գնահատելու անհրաժեշտությունը որոշելու համար կիրառվում է էականության կոնցեպցիան: Օրինակ, եթե նախկին հաշվարկները ցույց են տալիս, որ ակտիվի փոխհատուցվող գումարը զգալիորեն ավելի մեծ է, քան նրա հաշվեկշռային արժեքը, ապա անհրաժեշտություն չկա, որ կազմակերպությունը նորից գնահատի ակտիվի փոխհատուցվող գումարը, եթե տեղի չեն ունեցել այդ տարբերությունը չեզոքացնող իրադարձություններ: Նմանապես, նախկին վերլուծությունը կարող է ցույց տալ, որ ակտիվի փոխհատուցվող գումարը զգայուն չէ պարագրաֆ 9-ում թվարկված հայտանիշների նկատմամբ:
13. Պարագրաֆ 12-ը լուսաբանող օրինակ. եթե տվյալ ժամանակաշրջանի ընթացքում շուկայական տոկոսադրույքները կամ շուկայական այլ հատույցադրույքները աճել են, ապա կազմակերպությունից չի պահանջվում կատարել ակտիվի փոխհատուցվող գումարի ֆորմալ գնահատում հետևյալ դեպքերում.
ա) եթե անհավանական է, որ նշված շուկայական դրույքների աճը կազդի ակտիվի
օգտագործման արժեքը հաշվարկելիս օգտագործված զեղչման դրույքի վրա: Օրինակ`
կարճաժամկետ տոկոսադրույքների աճը կարող է էական ազդեցություն չունենալ զեղչման
այն դրույքի վրա, որն օգտագործվել է երկար մնացորդային օգտակար ծառայություն ունեցող
ակտիվի նկատմամբ, կամ
բ) եթե հավանական է, որ նշված շուկայական դրույքների աճը կազդի ակտիվի օգտագործման
արժեքը հաշվարկելիս օգտագործված զեղչման դրույքի վրա, սակայն փոխհատուցվող գումարի
զգայունության նախկին վերլուծությունը ցույց է տալիս, որ անհավանական է, որ տեղի կունենա
փոխհատուցվող գումարի էական նվազում, քանի որ աճելու են նաև դրամական միջոցների ապագա
հոսքերը: Օրինակ, որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է ի վիճակի լինել ցույց տալ, որ իր
հասույթները ճշգրտվում են` փոխհատուցելու համար շուկայական դրույքների աճը:
14. Եթե առկա է հայտանիշ, ըստ որի ակտիվը կարող է արժեզրկված լինել, ապա դա կարող է ցույց տալ, որ մնացորդային օգտակար ծառայությունը, մաշվածության (ամորտիզացիայի) հաշվարկման մեթոդը կամ ակտիվի մնացորդային (լուծարային) արժեքը անհրաժեշտ է վերանայել և ճշգրտել` համաձայն տվյալ ակտիվի նկատմամբ կիրառվող Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտի, նույնիսկ այն դեպքերում, երբ ակտիվի գծով չեն ճանաչվում արժեզրկումից կորուստներ:
Փոխհատուցվող գումարի չափում
15. Սույն ստանդարտը փոխհատուցվող գումարը սահմանում է որպես ակտիվի վաճառքի զուտ գնից և օգտագործման արժեքից առավելագույնը: 16-56 պարագրաֆները ներկայացնում են փոխհատուցվող գումարի չափման պահանջները: Այս պահանջներում օգտագործվում է «ակտիվ» տերմինը, սակայն այդ պահանջները հավասարապես կիրառվում են և առանձին ակտիվի, և դրամաստեղծ միավորի նկատմամբ:
16. Միշտ չէ, որ անհրաժեշտ է որոշել ակտիվի` և վաճառքի զուտ գինը, և օգտագործման արժեքը: Օրինակ, եթե այս երկու գումարներից որևէ մեկը գերազանցում է ակտիվի հաշվեկշռային արժեքը, ապա ակտիվն արժեզրկված չէ, և մյուս գումարը գնահատելու անհրաժեշտություն չկա:
17. Վաճառքի զուտ գինը կարող է հնարավոր լինել որոշել, եթե նույնիսկ ակտիվը չի շրջանառվում գործող շուկայում: Այնուամենայնիվ, երբեմն հնարավոր չի լինում որոշել վաճառքի զուտ գինը` իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև «պարզած ձեռքի հեռավորության» գործարքում ակտիվի վաճառքից ստացվելիք գումարը արժանահավատորեն գնահատելու հիմունքներ չլինելու պատճառով: Այս դեպքում որպես ակտիվի փոխհատուցվող գումար կարող է ընդունվել նրա օգտագործման արժեքը:
18. Եթե հիմք չկա ենթադրելու, որ ակտիվի օգտագործման արժեքն էապես գերազանցում է նրա վաճառքի զուտ գինը, ապա որպես ակտիվի փոխհատուցվող գումար կարող է ընդունվել նրա վաճառքի զուտ գինը: Հաճախ այդպես է լինում այն ակտիվի դեպքում, որը պահվում է օտարման նպատակով: Պատճառն այն է, որ օտարման նպատակով պահվող ակտիվի օգտագործման արժեքը հիմնականում կազմված է օտարումից զուտ մուտքերից, քանի որ մինչև օտարումը ակտիվի շարունակական օգտագործումից դրամական միջոցների ապագա հոսքերը հավանաբար աննշան կլինեն:
19. Փոխհատուցվող գումարը որոշվում է առանձին ակտիվի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ակտիվը շարունակական օգտագործումից չի առաջացնում դրամական միջոցների ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են այլ ակտիվներից կամ ակտիվների խմբերից առաջացող դրամական միջոցների ներհոսքերից: Այդ դեպքում փոխհատուցվող գումարը որոշվում է այն դրամաստեղծ միավորի համար, որին պատկանում է տվյալ ակտիվը (տես 64-87 պարագրաֆները), բացառությամբ այն դեպքերի, երբ`
ա) ակտիվի վաճառքի զուտ գինն ավելի մեծ է, քան նրա հաշվեկշռային արժեքը, կամ
բ) ակտիվի օգտագործման արժեքը կարող է գնահատվել որպես նրա վաճառքի զուտ գնին
մոտ, իսկ վաճառքի զուտ գինը հնարավոր է որոշել:
20. Որոշ դեպքերում գնահատումները, միջին ցուցանիշները և կրճատ հաշվարկները կարող են փոխարինել սույն ստանդարտում լուսաբանված վաճառքի զուտ գինը կամ օգտագործման արժեքը որոշելու մանրամասն հաշվարկներին, եթե մոտավորեցումը հիմնավորված է:
Վաճառքի զուտ գին
21. Ակտիվի վաճառքի զուտ գնի լավագույն վկայությունը վաճառքի պարտավորեցնող համաձայնագրի (համաձայնագիր, ըստ որի գնորդը չի կարող հրաժարվել պայմանավորված գնով ակտիվը գնելու պարտավորությունից) գինն է «պարզած ձեռքի հեռավորության» գործարքում, որը ճշգրտվում է` հաշվի առնելով ակտիվի օտարմանը ուղղակիորեն վերագրվող լրացուցիչ ծախսումները:
22. Եթե առկա չէ վաճառքի պարտավորեցնող համաձայնագիր, սակայն ակտիվը շրջանառվում է գործող շուկայում, ապա վաճառքի զուտ գինը ակտիվի շուկայական գինն է` հանած օտարման ծախսումները: Ընդունելի շուկայական գինը սովորաբար ընթացիկ հայտագինն է (գնորդի կողմից առաջարկվող ամենաբարձր գինը): Երբ ընթացիկ հայտագինը մատչելի չէ, վաճառքի զուտ գինը գնահատելու համար որպես հիմք կարող է հանդիսանալ վերջին գործարքի գինը` այն պայմանով, որ գործարքի ամսաթվից մինչև գնահատումը կատարելու ամսաթիվը տեղի չեն ունեցել տնտեսական պայմանների զգալի փոփոխություններ:
23. Եթե ակտիվի համար չկա վաճառքի պարտավորեցնող համաձայնագիր կամ գործող շուկա, ապա վաճառքի զուտ գինը հիմնվում է այն մատչելի լավագույն տեղեկատվության վրա, որը արտացոլում է այն գումարը, որը կազմակերպությունը հաշվեկշռի ամսաթվի դրությամբ կարող էր ստանալ իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև «պարզած ձեռքի հեռավորության» գործարքում ակտիվի օտարման դիմաց` օտարման ծախսումները հանելուց հետո: Այս գումարը որոշելիս` կազմակերպությունը հաշվի է առնում արտադրության նույն ճյուղում համանման ակտիվների գծով վերջերս տեղի ունեցած գործարքների արդյունքները: Պարտադրված վաճառքը չի արտացոլում վաճառքի զուտ գինը, բացառությամբ այն դեպքերի, երբ ղեկավարությունը ստիպված է անհետաձգելի վաճառք իրականացնել: Ստիպված անհետաձգելի վաճառքի գնով գնահատվում են միայն այն ակտիվները, որոնք ենթակա են ստիպված անհետաձգելի վաճառքի:
24. Օտարման ծախսումները, բացի այն ծախսումներից, որոնք արդեն ճանաչվել են որպես պարտավորություն, վաճառքի զուտ գինը որոշելիս հանվում են: Այդպիսի ծախսումների օրինակներ են իրավաբանական ծախսումները, պետական տուրքերը և համանման գործարքների հարկերը, ակտիվը տեղափոխելու ծախսումները, ինչպես նաև այն լրացուցիչ ծախսումները, որոնք կապված են ակտիվը վաճառքի համար անհրաժեշտ վիճակի բերելու հետ: Այնուամենայնիվ, ազատման նպաստները (ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների նպաստներ» ստանդարտում) և այն ծախսումները, որոնք կապված են ակտիվի օտարմանը հաջորդող գործունեության կրճատման կամ վերակազմավորման հետ, ակտիվն օտարելու հետ կապված ուղղակի լրացուցիչ ծախսումներ չեն:
25. Որոշ դեպքերում ակտիվի օտարումը գնորդից կպահանջի ստանձնել պարտավորություն, և վաճառքի միայն մեկ (միասնական) զուտ գին առկա կլինի ակտիվի և պարտավորության համար: Պարագրաֆ 77-ը բացատրում է, թե ինչպես վարվել այդպիսի դեպքերում:
Օգտագործման արժեք
26. Ակտիվի օգտագործման արժեքի գնահատումը ներառում է հետևյալ քայլերը.
ա) դրամական միջոցների ապագա ներհոսքերի և արտահոսքերի գնահատումը, որոնք
առաջանալու են ակտիվի շարունակական օգտագործումից և նրա վերջնական օտարումից,
բ) նշված դրամական միջոցների ապագա հոսքերի նկատմամբ ընդունելի (տեղին) զեղչման
դրույքի կիրառումը:
Դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատման հիմունքները
27. Օգտագործման արժեքը չափելիս.
ա) դրամական միջոցների հոսքերի կանխատեսումները պետք է հիմնվեն պատճառաբանված
և օժանդակող ենթադրությունների վրա, որոնք ներկայացնում են ղեկավարության լավագույն
գնահատականը այն տնտեսական պայմանների վերաբերյալ, որոնք գոյություն կունենան ակտիվի
մնացորդային օգտակար ծառայության ընթացքում: Առավել մեծ կարևորություն պետք է տրվի
արտաքին վկայություններին,
բ) դրամական միջոցների հոսքերի կանխատեսումները պետք է հիմնվեն ամենավերջին
ֆինանսական նախահաշիվների (ծրագրերի) վրա, որոնք հաստատվել են ղեկավարության
կողմից: Նախահաշիվների (ծրագրերի) վրա հիմնված կանխատեսումները պետք է ընդգրկեն
առավելագույնը հինգ տարվա ժամանակաշրջան, եթե հնարավոր չէ հիմնավորել ավելի երկար
ամանակաշրջանի ընդգրկումը, և
գ) դրամական միջոցների հոսքերի կանխատեսումները, որոնք վերաբերում են ամենավերջին
ֆինանսական նախահաշիվներով (ծրագրերով) նախատեսված ժամանակաշրջաններից հետո
ընկած ժամանակաշրջաններին, պետք է գնահատվեն ֆինանսական նախահաշիվների
(ծրագրերի) վրա հիմնված կանխատեսումների էքստրապոլյացիայի միջոցով` հետագա
տարիների համար օգտագործելով կայուն կամ նվազող աճի տեմպը, եթե հնարավոր չէ
իմնավորել ավելացող աճի տեմպը: Օգտագործվող աճի տեմպը չպետք է գերազանցի
երկարաժամկետ աճի միջին տեմպին այն արտադրանքների, արտադրության ճյուղերի կամ
երկրի (երկրների) համար, որտեղ գործում է կազմակերպությունը, կամ այն շուկաների համար,
որտեղ ակտիվն օգտագործվում է, եթե հնարավոր չէ հիմնավորել ավելի բարձր տեմպ:
28. Սովորաբար մատչելի չեն հինգ տարուց ավելի երկար ժամանակաշրջանների համար կազմված դրամական միջոցների հոսքերի մանրամասն, ճշգրիտ և արժանահավատ ֆինանսական նախահաշիվներ (ծրագրեր): Այդ պատճառով ղեկավարության կողմից կատարվող դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումները հիմնվում են առավելագույնը հինգ տարվա համար կազմված ամենավերջին նախահաշիվների (ծրագրերի) վրա: Ղեկավարությունը կարող է օգտագործել դրամական միջոցների հոսքերի կանխատեսումներ, որոնք հիմնվում են հինգ տարուց ավելի երկար ժամանակաշրջանի համար կազմված ֆինանսական նախահաշիվների (ծրագրերի) վրա, եթե ղեկավարությունը վստահ է, որ այդ կանխատեսումները արժանահավատ են, և կարող է ցույց տալ դրամական միջոցների հոսքերն այդ` ավելի երկար ժամանակաշրջանի համար ճշգրիտ կերպով կանխատեսելու` անցյալի փորձի վրա հիմնված իր կարողությունները:
29. Մինչև ակտիվի օգտակար ծառայության ավարտն ընկած ժամանակաշրջանի համար դրամական հոսքերի կանխատեսումները գնահատվում են ֆինանսական նախահաշիվների (ծրագրերի) վրա հիմնված դրամական միջոցների հոսքերի կանխատեսումների էքստրապոլյացիայի միջոցով` հաջորդող տարիների համար օգտագործելով աճի տեմպը: Այս տեմպը կամ կայուն է, կամ նվազող, բացառությամբ այն դեպքերի, երբ տեմպի ավելացումը համապատասխանում է այն անկողմնակալ տեղեկատվությանը, որը վերաբերում է տվյալ արտադրանքի կամ արտադրության ճյուղի կենսաշրջանի կառուցվածքին: Հարկ եղած դեպքերում աճի տեմպը վերցվում է մեկ կամ մեկից փոքր:
30. Նպաստավոր պայմանների դեպքում հավանական է, որ շուկայում կառաջանա մրցակցություն, որը կհանգեցնի աճի սահմանափակման: Հետևաբար, կազմակերպությունների համար դժվար կլինի երկար ժամկետում (օրինակ` քսան տարում) գերազանցել փաստացի աճի միջին տեմպն այն արտադրանքների, արտադրության ճյուղերի կամ երկրի (երկրների) համար, որտեղ գործում է տվյալ կազմակերպությունը, կամ այն շուկայի համար, որտեղ օգտագործվում է տվյալ ակտիվը:
31. Ֆինանսական նախահաշիվների (ծրագրերի) տեղեկատվությունն օգտագործելիս կազմակերպությունը դիտարկում է, թե արդյոք այն արտացոլում է պատճառաբանված ու օժանդակող ենթադրություններ և ներկայացնում է արդյոք ղեկավարության լավագույն գնահատականը տնտեսական պայմանների վերաբերյալ, որոնք գոյություն կունենան ակտիվի մնացորդային օգտակար ծառայության ընթացքում:
Դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումների կառուցվածքը
32. Դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումները պետք է ներառեն`
ա) ակտիվի շարունակական օգտագործումից առաջացող դրամական միջոցների ներհոսքերի
կանխատեսումները.
բ) դրամական միջոցների արտահոսքերի կանխատեսումները, որոնք անհրաժեշտաբար
առաջանում են ակտիվի շարունակական օգտագործումից դրամական միջոցների ներհոսքեր
ապահովելու նպատակով (ներառյալ ակտիվը օգտագործման համար նախապատրաստելու
նպատակով դրամական միջոցների արտահոսքերը), և որոնք կարող են պատճառաբանված
և հետևողական հիմունքով ուղղակիորեն վերագրվել կամ բաշխվել տվյալ ակտիվին, և
գ) դրամական միջոցների զուտ հոսքերը, եթե այդպիսիք կան, որոնք ստացվելու են (կամ
վճարվելու են) ակտիվի օտարման դիմաց` նրա օգտակար ծառայության ավարտին:
33. Դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումները և զեղչման դրույքը արտացոլում են ընդհանուր սղաճով պայմանավորված գների աճի վերաբերյալ հետևողական ենթադրություններ: Հետևաբար, եթե զեղչման դրույքը ներառում է ընդհանուր սղաճով պայմանավորված գների աճի ազդեցությունը, ապա դրամական միջոցների ապագա հոսքերը գնահատվում են անվանական մեծություններով: Եթե զեղչման դրույքը չի ներառում ընդհանուր սղաճով պայմանավորված գների աճի ազդեցությունը, ապա դրամական միջոցների ապագա հոսքերը գնահատվում են իրական (ռեալ) մեծություններով (սակայն ներառում են գների ապագա յուրահատուկ աճը կամ նվազումը):
34. Դրամական միջոցների արտահոսքերի կանխատեսումները ներառում են այն ապագա վերադիր ծախսումների հետ կապված հոսքերը, որոնք կարող են պատճառաբանված և հետևողական հիմունքով բաշխվել կամ ուղղակիորեն վերագրվել տվյալ ակտիվի օգտագործմանը:
35. Երբ ակտիվը օգտագործման կամ վաճառքի համար դեռևս պատրաստ չէ, ապա դրամական միջոցների ապագա արտահոսքերի գնահատումները ներառում են դրամական միջոցների ցանկացած հետագա արտահոսքեր, որոնք ակնկալվում է, որ կառաջանան մինչև ակտիվը օգտագործման կամ վաճառքի համար պատրաստի վիճակի բերելը: Օրինակ` կառուցման ընթացքում գտնվող շինությունը կամ զարգացման ծրագիրը, որը դեռևս չի ավարտվել:
36. Կրկնահաշվարկից խուսափելու համար դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումները չեն ներառում`
ա) ակտիվներից առաջացող այն դրամական միջոցների ներհոսքերը, որոնք արդեն ներառվել են
քննարկվող ակտիվից առաջացող դրամական միջոցների ներհոսքերում (օրինակ` ֆինանսական
ակտիվները, ինչպիսիք են դեբիտորական պարտքերը), և
բ) դրամական միջոցների արտահոսքերը, որոնք վերաբերում են արդեն որպես
պարտավորություններ ճանաչված պարտականություններին (օրինակ` կրեդիտորական պարտքերը,
կենսաթոշակները կամ պահուստները):
37. Դրամական միջոցների ապագա հոսքերը պետք է գնահատվեն` հաշվի առնելով ակտիվի ընթացիկ վիճակը: Դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումները չպետք է ներառեն դրամական միջոցների գնահատված ապագա ներհոսքներն ու արտահոսքերը, որոնց առաջացումն ակնկալվում է`
ա) ապագա վերակառուցումից, որի իրականացման պարտավորությունը կազմակերպությունը
դեռևս չի ստանձնել, կամ
բ) ապագա կապիտալ բնույթի ծախսումներից, որոնք բարելավելու կամ կատարելագործելու
են ակտիվն այնպես, որ գերազանցվելու են ակտիվի` սկզբնապես գնահատված նորմատիվային
ցուցանիշները:
38. Քանի որ դրամական միջոցների ապագա հոսքերը գնահատվում են հաշվի առնելով ակտիվի ընթացիկ վիճակը, օգտագործման արժեքը չի արտացոլում`
ա) դրամական միջոցների ապագա արտահոսքերը կամ համապատասխան ծախսումների գծով
խնայողությունները (օրինակ անձնակազմի ծախսումների կրճատումները) կամ օգուտները,
որոնք ակնկալվում է, որ կառաջանան ապագա վերակառուցումից, որի իրականացման
պարտավորությունը կազմակերպությունը դեռևս չի ստանձնել,
բ) կապիտալ բնույթի ծախսումները, որոնք բարելավելու կամ կատարելագործելու են ակտիվն
այնպես, որ գերազանցվելու են ակտիվի` սկզբնապես գնահատված նորմատիվային ցուցանիշները,
կամ նշված ապագա ծախսումերից առաջացող համապատասխան ապագա օգուտները:
39. Վերակառուցումն իրենից ներկայացնում է մի ծրագիր, որը պլանավորվում և վերահսկվում է ղեկավարության կողմից և որն էապես փոխում է կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ոլորտը կամ այն եղանակը, որով վարվում է նշված գործունեությունը: ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտը տրամադրում է ուղեցույց, որը կարող է պարզաբանել, թե երբ է համարվում, որ կազմակերպությունը ստանձնել է վերակառուցման պարտավորությունը:
40. Երբ կազմակերպությունը ստանձնում է վերակառուցման պարտավորությունը, հավանական է, որ այդ վերակառուցումը կազդի որոշ ակտիվների վրա: Այն պահից, երբ կազմակերպությունը ստանձնում է վերակառուցման պարտավորությունը`
ա) օգտագործման արժեքը որոշելիս դրամական միջոցների ապագա ներհոսքերի և
արտահոսքերի գնահատումներն արտացոլում են վերակառուցման հետևանքով ծախսումների
խնայողությունները և այլ օգուտները (որոնք հիմնված են ղեկավարության կողմից
հաստատված ամենավերջին ֆինանսական նախահաշիվների (ծրագրերի) վրա),
և բ) վերակառուցման գծով դրամական միջոցների ապագա արտահոսքերի գնահատումները
կապված են ՀՀՀՀՍ 37-ի համաձայն ձևավորված վերակառուցման գծով պահուստների հետ:
Հավելված Ա-ի Օրինակ 5-ում լուսաբանվում է ապագա վերակառուցման ներգործությունը օգտագործման արժեքի հաշվարկի վրա:
41. Քանի դեռ կազմակերպությունը չի կատարում կապիտալ բնույթի ծախսումներ, որոնք բարելավում կամ կատարելագործում են ակտիվն այնպես, որ գերազանցվում են ակտիվի` սկզբնապես գնահատված նորմատիվային ցուցանիշները, դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումները չեն ներառում դրամական միջոցների գնահատված ներհոսքերը, որոնք ակնկալվում է, որ կառաջանան նշված ծախսումներից (տես Հավելված Ա-ի օրինակ 5-ը):
42. Դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումները ներառում են ապագա այն ծախսումները, որոնք անհրաժեշտ են պահպանելու կամ ամրապնդելու ակտիվի` սկզբնապես գնահատված նորմատիվային ցուցանիշները:
43. Դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումները չպետք է ներառեն`
ա) ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների ներհոսքերը կամ արտահոսքերը, և
բ) շահութահարկի գծով մուտքերը կամ վճարումները:
44. Դրամական միջոցների գնահատված ապագա հոսքերն արտացոլում են ենթադրություններ, որոնք համահունչ են զեղչման դրույքի որոշման եղանակին: Այլապես, որոշ ենթադրությունների ազդեցությունը կհաշվարկվի կրկնակի կամ կանտեսվի: Քանի որ դրամի արժեքը ժամանակի մեջ դիտարկվում է դրամական միջոցների գնահատված ապագա հոսքերը զեղչելու միջոցով, իսկ զեղչման դրույքը որոշելիս ֆինանսական գործունեությունից ներհոսքերը և արտահոսքերը արդեն հաշվի են առնվում, հետևաբար, դրամական միջոցների այդ հոսքերը չեն ներառում ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների ներհոսքերը կամ արտահոսքերը: Համապատասխանաբար, քանի որ զեղչման դրույքը որոշվում է մինչև հարկումը հիմունքով (առանց հարկերի ազդեցությունը հաշվի առնելու), դրամական միջոցների ապագա հոսքերը նույնպես գնահատվում են մինչև հարկումը հիմունքով:
45. Ակտիվի օտարման դիմաց` նրա օգտակար ծառայության ավարտին ստացվելիք (կամ վճարվելիք) դրամական միջոցների զուտ հոսքերի գնահատված մեծությունը հավասար է այն գումարին, որը կազմակերպությունն ակնկալում է ստանալ ակտիվի օտարումից` իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև «պարզած ձեռքի հեռավորության« գործարքում` օտարման գնահատված ծախսումները հանելուց հետո:
46. Ակտիվի օտարման դիմաց` նրա օգտակար ծառայության ավարտին ստացվելիք (կամ վճարվելիք) դրամական միջոցների զուտ հոսքերի գնահատումները կատարվում են նույն եղանակով, ինչ ակտիվի վաճառքի զուտ գնի գնահատումը. բացի այդ, դրամական միջոցների զուտ հոսքերը գնահատելիս`
ա) կազմակերպությունն օգտագործում է այն գները, որոնք գնահատման օրվա դրությամբ
գերակշռում են այն համանման ակտիվների համար, որոնք հասել են իրենց օգտակար
ծառայության ավարտին և շահագործվել են այնպիսի պայմաններում, որոնցում օգտագործվելու
է քննարկվող ակտիվը, և
բ) այդ գները ճշգրտվում են ինչպես ընդհանուր սղաճով պայմանավորված գների ապագա աճի,
այնպես էլ գների յուրահատուկ աճի (նվազման) ազդեցությունը հաշվի առնելով: Այնուամենայնիվ,
եթե ակտիվի շարունակական օգտագործումից առաջացող դրամական միջոցների ապագա հոսքերի
գնահատումները և զեղչման դրույքը չեն ներառում ընդհանուր սղաճի ազդեցությունը, ապա այն չի
ներառվում նաև օտարումից զուտ դրամական միջոցների հոսքերը գնահատելիս:
Արտարժույթով դրամական միջոցների ապագա հոսքերը
47. Դրամական միջոցների ապագա հոսքերը գնահատվում են այն արժույթով, որով նրանք կառաջանան, և ապա զեղչվում են` օգտագործելով նույն արժույթի համար ընդունելի (տեղին) զեղչման դրույք: Կազմակերպությունը վերահաշվարկում է ստացված ներկա (զեղչված) արժեքը` օգտագործելով հաշվեկշռի ամսաթվի դրությամբ փոխանակման փոխարժեքը (ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ստանդարտում սահմանված է որպես փակման փոխարժեք):
Զեղչման դրույք
48. Զեղչման դրույքը (դրույքները) պետք է լինի այն դրույքը (դրույքները)` առանց հաշվի առնելու հարկման ազդեցությունը, որն արտացոլում է դրամի արժեքը ժամանակի մեջ, ինչպես նաև տվյալ ակտիվին հատուկ ռիսկերի ընթացիկ շուկայական գնահատումները: Զեղչման դրույքը (դրույքները) չպետք է արտացոլի այն ռիսկերը, որոնց գծով դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումները արդեն ճշգրտվել են:
49. Դրույքը, որն արտացոլում է դրամի արժեքը ժամանակի մեջ, ինչպես նաև տվյալ ակտիվին հատուկ ռիսկերի ընթացիկ շուկայական գնահատումները, իրենից ներկայացնում է այն հատույցը, որը կպահանջեին ներդրողները, եթե նրանք կատարեին այնպիսի ներդրում, որից առաջացող դրամական միջոցների հոսքերի գումարները, ժամկետները և ռիսկը համարժեք են տվյալ ակտիվից կազմակերպության ակնկալիքներին: Այս դրույքը գնահատվում է համանման ակտիվների ընթացիկ շուկայական գործարքներից ենթադրվող դրույքի հիման վրա, կամ լիստինգ անցած կազմակերպության կապիտալի կշռված միջին արժեքի4) հիման վրա, որն ունի ակտիվների այնպիսի խումբ, որը համանման է քննարկվող ակտիվի ծառայության պոտենցիալին և ռիսկերին:
50. Այն դեպքերում, երբ ակտիվին հատուկ դրույքը ուղղակիորեն մատչելի չէ շուկայից, զեղչման դրույքը որոշելու համար կազմակերպությունն օգտագործում է փոխարինող ցուցանիշներ: Սրա նպատակն է որքան հնարավոր է համապարփակ գնահատել հետևյալի շուկայական գնահատականները`
ա) դրամի արժեքը ժամանակի մեջ` մինչև ակտիվի օգտակար ծառայության ավարտը ընկած
ժամանակաշրջանների համար, և
բ) ռիսկերը, որոնց հետևանքով դրամական միջոցների ապագա հոսքերի գումարները կամ
ժամկետները կտարբերվեն գնահատումներից:
51. Որպես առաջին քայլ, կազմակերպությունը կարող է հաշվի առնել հետևյալ դրույքները.
ա) կազմակերպության կապիտալի կշռված միջին արժեքը, որը որոշվում է այնպիսի մեթոդների
կիրառմամբ, ինչպիսին է «կապիտալ ակտիվի գնորոշման մոդելը5)»,
բ) կազմակերպության կողմից լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման դրույքը, և
գ) փոխառու միջոցների ներգրավման այլ շուկայական դրույքները:
____________________
4 Կապիտալի արժեքը որոշվում է որպես փոխառու և սեփական կապիտալի ներգրավման ծախսումների (արտահայտված տարեկան տոկոսներով) կշռված միջին: Կոչվում է նաև պահանջվող նվազագույն հատույցադրույք:
5 Կապիտալ ակտիվների գնորոշման մոդել` ակտիվների գնահատման տեսություն, որն օգտագործվում է արժեթղթերի ռիսկերի և հատույցադրույքների միջև փոխկապվածությունն ուսումնասիրելու համար: Ակտիվի կամ արժեթղթի հատույցը ոչ ռիսկային հատույցի և ռիսկի դիմաց լրացուցիչ հատույցի գումարն է:
52. Այս դրույքները ճշգրտվում են`
ա) արտացոլելու համար այն եղանակը, որով շուկան կգնահատեր դրամական միջոցների
կանխատեսված հոսքերի հետ կապված յուրահատուկ ռիսկերը, և
բ) բացառելու համար այն ռիսկերը, որոնք չեն առնչվում դրամական միջոցների կանխատեսված
հոսքերի հետ:
Հաշվի են առնվում այնպիսի ռիսկերը, ինչպիսիք են երկրի ռիսկը, արժութային ռիսկը, գնային ռիսկը և դրամական միջոցների հոսքերի ռիսկը:
53. Կրկնահաշվարկից խուսափելու համար, զեղչման դրույքը չի արտացոլում այն ռիսկերը, որոնց համար դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումները արդեն ճշգրտվել են:
54. Զեղչման դրույքն անկախ է կազմակերպության կապիտալի կառուցվածքից և այն եղանակից, որով կազմակերպությունը ֆինանսավորում է ակտիվի գնումը, քանի որ ապագա դրամական միջոցների հոսքերը, որոնք ակնկալվում է, որ կառաջանան ակտիվից, կախված չեն այն եղանակից, որով կազմակերպությունը ֆինանսավորում է ակտիվի գնումը:
55. Երբ դրույքը հաշվի է առնում հարկման ազդեցությունը, ապա այն ճշգրտվում է` բացառելու համար հարկման ազդեցությունը:
56. Կազմակերպությունը ակտիվի օգտագործման արժեքի գնահատման համար սովորաբար կիրառում է մեկ զեղչման դրույք: Այնուամենայնիվ, կազմակերպությունը կիրառում է տարբեր զեղչման դրույքներ ապագա տարբեր ժամանակաշրջանների համար, երբ օգտագործման արժեքը զգայուն է տարբեր ժամանակաշրջաններին հատուկ տարբեր ռիսկերի կամ տոկոսադրույքների ժամկետայնության կառուցվածքի նկատմամբ:
Արժեզրկումից կորստի ճանաչումն ու չափումը
57. 58-63 պարագրաֆները ներկայացնում են առանձին ակտիվի գծով արժեզրկումից կորուստների ճանաչման ու չափման պահանջները: Դրամաստեղծ միավորի արժեզրկումից կորուստների ճանաչումն ու չափումը քննարկվում են 88-93 պարագրաֆներում:
58. Ակտիվի հաշվեկշռային արժեքը պետք է նվազեցվի մինչև նրա փոխհատուցվող գումարը այն և միայն այն դեպքում, եթե ակտիվի փոխհատուցվող գումարն ավելի փոքր է նրա հաշվեկշռային արժեքից: Այդ նվազումն իրենից ներկայացնում է արժեզրկումից կորուստ:
59. Արժեզրկումից կորուստը պետք է անմիջապես ճանաչվի որպես ծախս ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, բացառությամբ այն դեպքերի, երբ ակտիվը, համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման մեկ այլ ստանդարտի, հաշվառվում է վերագնահատված արժեքով (օրինակ` համաձայն ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի թույլատրելի այլընտրանքային մոտեցման): Վերագնահատված ակտիվի արժեզրկումից ցանկացած կորուստ պետք է դիտվի որպես վերագնահատումից արժեքի նվազում` համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այդ ստանդարտի:
60. Վերագնահատված ակտիվի գծով արժեզրկումից կորուստը ճանաչվում է որպես ծախս ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում: Այնուամենայնիվ, վերագնահատված ակտիվի գծով արժեզրկումից կորուստը ճանաչվում է ուղղակիորեն որպես ակտիվի վերագնահատումից արժեքի աճի նվազում այն չափով, որքանով արժեզրկումից կորուստը չի գերազանցում այդ նույն ակտիվի վերագնահատումից արժեքի աճը:
61. Երբ արժեզրկումից կորստի գնահատված գումարն ավելի մեծ է, քան նույն ակտիվի հաշվեկշռային արժեքը, ապա կազմակերպությունը պետք է ճանաչի պարտավորություն այն և միայն այն դեպքում, եթե դա պահանջվում է Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման մեկ այլ ստանդարտով:
62. Արժեզրկումից կորստի ճանաչումից հետո ապագա ժամանակաշրջանների համար ակտիվի գծով մաշվածության (ամորտիզացիայի) հաշվեգրումը պետք է ճշգրտվի` ակտիվի վերանայված հաշվեկշռային արժեքի և մնացորդային արժեքի (եթե այդպիսին գոյություն ունի) տարբերությունը նրա մնացորդային օգտակար ծառայության ընթացքում պարբերաբար բաշխելու նպատակով:
63. Եթե արժեզրկումից կորուստը ճանաչված է, ապա դրա հետ կապված հետաձգված հարկային ակտիվները կամ պարտավորությունները որոշվում են համաձայն ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի` համեմատելով ակտիվի վերանայված հաշվեկշռային արժեքը նրա հարկային բազայի հետ (տես Հավելված Ա, օրինակ 3):
Դրամաստեղծ միավորներ
64. 65-93 պարագրաֆները ներկայացնում են դրամաստեղծ միավորի որոշման պահանջները, որին պատկանում է տվյալ ակտիվը, ինչպես նաև դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքի որոշման և արժեզրկումից կորստի ճանաչման պահանջները:
Այն դրամաստեղծ միավորի որոշումը, որին պատկանում է ակտիվը
65. Եթե առկա է որևէ հայտանիշ, ըստ որի ակտիվը կարող է արժեզրկված լինել, ապա փոխհատուցվող գումարը պետք է գնահատվի առանձին ակտիվի համար: Եթե հնարավոր չէ գնահատել առանձին ակտիվի փոխհատուցվող գումարը, կազմակերպությունը պետք է որոշի այն դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը, որին պատկանում է տվյալ ակտիվը (ակտիվի դրամաստեղծ միավոր):
66. Առանձին ակտիվի փոխհատուցվող գումարը չի կարող որոշվել, եթե`
ա) ակտիվի օգտագործման արժեքը չի կարող գնահատվել որպես ակտիվի վաճառքի զուտ
գնին մոտ (օրինակ, երբ ակտիվի շարունակական օգտագործումից առաջացող դրամական
միջոցների ապագա հոսքերը չեն կարող գնահատվել որպես աննշան), և
բ) ակտիվը շարունակական օգտագործումից չի առաջացնում դրամական միջոցների այնպիսի
ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են այլ ակտիվների շարունակական օգտագործումից
առաջացած դրամական միջոցների ներհոսքերից: Այդպիսի դեպքերում օգտագործման արժեքը,
հետևաբար նաև փոխհատուցվող գումարը, կարող են որոշվել միայն ակտիվի դրամաստեղծ
միավորի գծով:
Օրինակ. Հանքարդյունահանող կազմակերպությունն ունի սեփական երկաթգիծ` իր գործունեությանը օժանդակելու համար: Սեփական երկաթգիծը կարող է վաճառվել միայն ջարդոնի արժեքով, և այդ երկաթգիծը շարունակական օգտագործումից չի առաջացնում դրամական միջոցների այնպիսի ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են հանքի այլ ակտիվներից առաջացող դրամական միջոցների ներհոսքերից:
Սեփական երկաթգծի փոխհատուցվող գումարը հնարավոր չէ գնահատել, քանի որ սեփական երկաթգծի օգտագործման արժեքը չի կարող որոշվել, և, հավանաբար, այն տարբեր է ջարդոնի արժեքից: Հետևաբար, կազմակերպությունը գնահատում է փոխհատուցվող գումարը այն դրամաստեղծ միավորի գծով, որին պատկանում է սեփական երկաթգիծը, այն է` հանքն ամբողջությամբ: |
67. Ինչպես սահմանված է պարագրաֆ 5-ում, ակտիվի դրամաստեղծ միավորը ակտիվների այն փոքրագույն խումբն է, որը ներառում է այդ ակտիվը և որը շարունակական օգտագործումից առաջացնում է դրամական միջոցների այնպիսի ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են այլ ակտիվներից կամ ակտիվների խմբերից առաջացող դրամական միջոցների ներհոսքերից: Ակտիվի դրամաստեղծ միավորի որոշումը հիմնվում է դատողությունների վրա: Եթե առանձին ակտիվի փոխհատուցվող գումարը չի կարող որոշվել, կազմակերպությունը որոշում է ակտիվների այն փոքրագույն խմբավորումը, որը շարունակական օգտագործումից առաջացնում է դրամական միջոցների մեծապես անկախ ներհոսքեր:
Օրինակ. Ավտոբուսային ընկերությունը ծառայություններ է մատուցում` համաձայն քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, որը պահանջում է նվազագույն սպասարկում հինգ առանձին երթուղիներից յուրաքանչյուրում: Յուրաքանչյուր երթուղուն տրամադրված ակտիվները և յուրաքանչյուր երթուղուց առաջացող դրամական միջոցների հոսքերը կարող են որոշվել առանձին-առանձին: Երթուղիներից մեկն աշխատում է զգալի վնասով:
Քանի որ կազմակերպությունը չունի ավտոբուսային երթուղիներից որևէ մեկը կրճատելու այլընտրանքային հնարավորություն, շարունակական օգտագործումից դրամական միջոցների այն որոշելի ներհոսքերի նվազագույն մակարդակը, որոնք մեծապես անկախ են այլ ակտիվներից կամ ակտիվների խմբերից առաջացող դրամական միջոցների ներհոսքերից, իրենից ներկայացնում է հինգ երթուղիներից միասին առաջացող դրամական միջոցների ներհոսքերը: Յուրաքանչյուր երթուղու գծով դրամաստեղծ միավորն իրենից ներկայացնում է ավտոբուսային ընկերությունն ամբողջությամբ: |
68. Շարունակական օգտագործումից հաշվետու կազմակերպության դրամական միջոցների ներհոսքերը դրամական միջոցների և դրանց համարժեքների ներհոսքեր են, որոնք ստացվում են այլ կողմերից: Որոշելու համար, թե արդյոք ակտիվից (կամ ակտիվների խմբից) առաջացող դրամական միջոցների ներհոսքերը մեծապես անկախ են այլ ակտիվներից (կամ ակտիվների խմբերից) առաջացող դրամական միջոցների ներհոսքերից, կազմակերպությունը քննարկում է տարբեր գործոններ, ներառյալ, թե ինչպես է ղեկավարությունը կառավարում կազմակերպության գործառնությունները (ինչպես օրինակ, ըստ առարկայա-արտադրական մասնագիտացման, ձեռնարկատիրական գործունեության ոլորտների, առանձին տարածքների, շրջանների կամ տարածաշրջանների կամ մեկ այլ ձևով) կամ ինչպես է ղեկավարությունը որոշումներ կայացնում կազմակերպության ակտիվների և գործառնությունների շարունակականության կամ օտարման վերաբերյալ: Հավելված Ա-ի օրինակ 1-ում բերված են դրամաստեղծ միավորի որոշման օրինակներ:
69. Եթե ակտիվի կամ ակտիվների խմբի միջոցով արտադրված արտադրանքի համար գոյություն ունի գործող շուկա, ապա այդ ակտիվը կամ ակտիվների խումբը պետք է դիտարկվի որպես դրամաստեղծ միավոր, եթե նույնիսկ այդ արտադրանքն ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվում է ներքին նպատակների համար: Եթե դա այդպես է, ապա պետք է օգտագործվի ղեկավարության` արտադրանքի ապագա շուկայական գների լավագույն գնահատականը`
ա) երբ, այդ դրամաստեղծ միավորի օգտագործման արժեքը որոշելու համար, գնահատվում են
դրամական միջոցների այն ապագա ներհոսքերը, որոնք վերաբերում են այդ արտադրանքի`
ներքին նպատակների համար օգտագործմանը, և
բ) երբ, հաշվետու կազմակերպության այլ դրամաստեղծ միավորների օգտագործման արժեքը
որոշելու համար, գնահատվում են դրամական միջոցների այն ապագա արտահոսքերը, որոնք
վերաբերում են այդ արտադրանքի` ներքին նպատակների համար օգտագործմանը:
70. Եթե նույնիսկ ակտիվի կամ ակտիվների խմբի միջոցով արտադրված արտադրանքն ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվում է հաշվետու կազմակերպության այլ ստորաբաժանումների կողմից (օրինակ` կիսապատրաստուքները արտադրական գործընթացի միջանկյալ փուլերում), ապա այդ ակտիվը կամ ակտիվների խումբը կազմում է առանձին դրամաստեղծ միավոր, եթե կազմակերպությունը կարող է վաճառել այդ արտադրանքը գործող շուկայում: Պատճառն այն է, որ նշված ակտիվը կամ ակտիվների խումբը կարող է շարունակական օգտագործումից առաջացնել դրամական միջոցների ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են այլ ակտիվներից կամ ակտիվների խմբերից առաջացող դրամական միջոցների ներհոսքերից: Դրամական հոսքեր առաջացնող նման միավորին վերաբերող ֆինանսական նախահաշիվների (ծրագրերի) վրա հիմնված տեղեկատվությունն օգտագործելիս կազմակերպությունը ճշգրտում է այդ տեղեկատվությունը, եթե ներքին փոխանցման գները չեն արտացոլում դրամաստեղծ միավորի միջոցով արտադրված արտադրանքի ապագա շուկայական գների վերաբերյալ ղեկավարության լավագույն գնահատականը:
71. Նույն ակտիվի կամ նմանատիպ ակտիվների դրամաստեղծ միավորը պետք է որոշվի հետևողականորեն` մի ժամանակաշրջանից մյուսը, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունը հիմնավորված է:
72. Եթե կազմակերպությունը որոշում է, որ տվյալ ակտիվը պատկանում է մեկ այլ դրամաստեղծ միավորի, որը տարբերվում է նախորդ ժամանակաշրջանների համար որոշված միավորից, կամ որ փոփոխության են ենթարկվել դրամաստեղծ միավորում համախմբված ակտիվների տիպերը, ապա պարագրաֆ 117-ը պահանջում է դրամաստեղծ միավորի վերաբերյալ որոշ բացահայտումներ, եթե վերջինիս գծով ճանաչվում կամ հակադարձվում է արժեզրկումից կորուստ, որը էական է հաշվետու կազմակերպության համար:
Դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը ԵՎ հաշվեկշռային արժեքը
73. Դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը դրամաստեղծ միավորի վաճառքի զուտ գնից և օգտագործման արժեքից առավելագույնն է: Դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը որոշելու նպատակով առանձին ակտիվի համար 16-56 պարագրաֆներում շարադրված պահանջները կիրառելի են նաև դրամաստեղծ միավորի համար:
74. Դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքը պետք է որոշվի այն եղանակին համահունչ, որով որոշվում է դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը:
75. Դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքը`
ա) ներառում է միայն այն ակտիվների հաշվեկշռային արժեքը, որոնք կարող են
պատճառաբանված և հետևողական հիմունքով ուղղակիորեն վերագրվել կամ բաշխվել
համապատասխան դրամաստեղծ միավորին և որոնք առաջացնելու են դրամական միջոցների
ապագա ներհոսքեր, որոնք գնահատվում են դրամաստեղծ միավորի օգտագործման արժեքը
որոշելիս, և
բ) չի ներառում որևէ ճանաչված պարտավորության հաշվեկշռային արժեքը, բացառությամբ
այն դեպքերի, երբ դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը հնարավոր չէ որոշել
առանց նշված պարտավորությունը հաշվի առնելու:
Պատճառն այն է, որ դրամաստեղծ միավորի վաճառքի զուտ գինը և օգտագործման արժեքը որոշվում են` չներառելով դրամական միջոցների այն հոսքերը, որոնք վերաբերում են դրամաստեղծ միավորի մաս չկազմող ակտիվներին, ինչպես նաև այն պարտավորություններին, որոնք արդեն ճանաչվել են ֆինանսական հաշվետվություններում (տես 24-36 պարագրաֆները):
76. Երբ ակտիվները խմբավորվում են փոխհատուցվելիության գնահատման համար, կարևոր է դրամաստեղծ միավորի մեջ ներառել բոլոր ակտիվները, որոնք շարունակական օգտագործումից առաջացնում են տվյալ դրամաստեղծ միավորի փոխհատուցմանը ուղղված դրամական միջոցների ներհոսքեր: Հակառակ դեպքում դրամաստեղծ միավորը կարող է թվալ ամբողջությամբ փոխհատուցելի, այնինչ իրականում առկա է արժեզրկումից կորուստ: Որոշ դեպքերում, չնայած որոշակի ակտիվներ նպաստում են դրամաստեղծ միավորից դրամական միջոցների ապագա գնահատված հոսքերի առաջացմանը, նրանք չեն կարող պատճառաբանված և հետևողական հիմունքով բաշխվել տվյալ դրամաստեղծ միավորին: Դա կարող է տեղի ունենալ գուդվիլի կամ կորպորատիվ ակտիվի (օրինակ` գլխավոր գրասենյակի ակտիվները) դեպքում: 79-87 պարագրաֆները բացատրում են, թե ինչպես վարվել այդ ակտիվների հետ դրամաստեղծ միավորի արժեզրկված լինելը ստուգելիս:
77. Հնարավոր է, որ դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը որոշելու համար անհրաժեշտ լինի հաշվի առնել որոշակի, արդեն ճանաչված պարտավորություններ: Դա կարող է տեղի ունենալ, եթե դրամաստեղծ միավորի օտարումը գնորդից պահանջի ստանձնել որոշակի պարտավորություն: Այս դեպքում դրամաստեղծ միավորի վաճառքի զուտ գինը (կամ դրամական միջոցների գնահատված հոսքերը նրա վերջնական օտարումից) դրամաստեղծ միավորի ակտիվների գնահատված վաճառքի գինն է այդ պարտավորության հետ միասին` հանած օտարման ծախսումները: Դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքի և փոխհատուցվող գումարի միջև իմաստալի համեմատություն կատարելու համար պարտավորության հաշվեկշռային արժեքը հանվում է դրամաստեղծ միավորի օգտագործման արժեքը և հաշվեկշռային արժեքը որոշելիս:
Օրինակ. Կազմակերպությունը հանք է շահագործում մի երկրում, որի օրենսդրությամբ պահանջվում է, որ տարածքը վերականգնվի հանքի շահագործման աշխատանքներն ավարտելուց հետո: Վերականգնման ծախսումները ներառում են վերնաշերտի վերականգնումը, որը հեռացվում է հանքի շահագործման աշխատանքներն սկսելուց առաջ: Վերնաշերտը վերականգնելու ծախսումների գծով պահուստը ճանաչվում է, երբ այդ վերնաշերտը հեռացվում է: Պահուստավորված գումարը ներառվում է հանքի ինքնարժեքի մեջ և ամորտիզացվում է հանքի օգտակար ծառայության ընթացքում: Վերականգնման աշխատանքների գծով պահուստի հաշվեկշռային արժեքը կազմում է 500 միավոր, որը հավասար է վերականգնման ծախսումների ներկա արժեքին:
Կազմակերպությունը ստուգում է հանքի արժեզրկված լինելը: Հանքի դրամաստեղծ միավորն իրենից ներկայացնում է հանքն ամբողջությամբ: Կազմակերպությունը մի շարք առաջարկներ է ստացել հանքը մոտավորապես 800 միավորով վաճառելու վերաբերյալ: Այս գնի մեջ հաշվի է առնված գնորդի կողմից վերնաշերտը վերականգնելու պարտականության ստանձնումը: Հանքի օտարման ծախսումներն աննշան են: Հանքի օգտագործման արժեքը կազմում է մոտավորապես 1.200 միավոր` չներառելով վերականգնման ծախսումները: Հանքի հաշվեկշռային արժեքը կազմում է 1.000 միավոր:
Դրամական հոսքեր առաջացնող միավորի վաճառքի զուտ գինը կազմում է 800 միավոր: Այս գումարում հաշվի են առնված վերականգնման ծախսումները, որոնք արդեն պահուստավորվել են: Որպես հետևանք, դրամաստեղծ միավորի օգտագործման արժեքը որոշվում է վերականգնման ծախսումները հաշվի առնելուց հետո և գնահատվում է 700 միավորի չափով (1200-ից հանած 500): Դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքը կազմում է 500 միավոր, որն իրենից ներկայացնում է հանքի հաշվեկշռային արժեքը (1.000)` հանած վերականգնման ծախսումների գծով պահուստի հաշվեկշռային արժեքը (500):
|
78. Գործնական նկատառումներից ելնելով` դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը երբեմն որոշվում է այն ակտիվները հաշվի առնելուց հետո, որոնք դրամաստեղծ միավորի մաս չեն կազմում (օրինակ` դեբիտորական պարտքերը կամ այլ ֆինանսական ակտիվները), կամ այն պարտավորությունները հաշվի առնելուց հետո, որոնք արդեն ճանաչված են եղել ֆինանսական հաշվետվություններում (օրինակ, կրեդիտորական պարտքերը, կենսաթոշակները և այլ պահուստները): Այդպիսի դեպքերում դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքն աճում է նշված ակտիվների հաշվեկշռային արժեքի և նվազում է նշված պարտավորությունների հաշվեկշռային արժեքի չափով:
Գուդվիլ
79. Ձեռք բերումից առաջացող գուդվիլն իրենից ներկայացնում է վճարում, որը կատարում է ձեռք բերողը ապագա տնտեսական օգուտներ քաղելու ակնկալիքով: Ապագա տնտեսական օգուտները կարող են հանդիսանալ ձեռք բերված որոշելի ակտիվների սիներգիզմի (երևույթ գործնական պրակտիկայում, երբ ընդհանուր արդյունքը գերազանցում է առանձին արդյունքների գումարից) արդյունք, կամ այն ակտիվների արդյունք, որոնք առանձին-առանձին չեն բավարարում ֆինանսական հաշվետվություններում ճանաչման չափանիշներին: Գուդվիլը չի առաջացնում դրամական միջոցների հոսքեր անկախ այլ ակտիվներից կամ ակտիվների խմբերից, և հետևաբար, գուդվիլի` որպես առանձին ակտիվի փոխհատուցվող գումարը հնարավոր չէ որոշել: Որպես հետևանք, եթե առկա է որևէ հայտանիշ, ըստ որի գուդվիլը կարող է արժեզրկված լինել, ապա որոշվում է այն դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը, որին պատկանում է գուդվիլը: Այնուհետև այդ գումարը համեմատվում է տվյալ դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքի հետ, իսկ արժեզրկումից ցանկացած կորուստ ճանաչվում է համաձայն պարագրաֆ 88-ի:
80. Դրամաստեղծ միավորի արժեզրկված լինելը ստուգելիս կազմակերպությունը պետք է որոշի, թե արդյոք ֆինանսական հաշվետվություններում ճանաչվել է տվյալ դրամաստեղծ միավորին վերաբերող (մասամբ կամ ամբողջությամբ) գուդվիլ: Եթե դա այդպես է, ապա կազմակերպությունը պետք է`
ա) անցկացնի «վարից վեր» ստուգում, այսինքն, կազմակերպությունը պետք է`
I. որոշի, թե արդյոք գուդվիլի հաշվեկշռային արժեքը կարող է պատճառաբանված և
հետևողական հիմունքով բաշխվել քննարկվող դրամաստեղծ միավորին, և
II. ապա համեմատի քննարկվող դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը նրա
հաշվեկշռային արժեքի հետ (ներառյալ այդ միավորին բաշխված գուդվիլի հաշվեկշռային
արժեքը, եթե այդպիսին գոյություն ունի) և ճանաչի արժեզրկումից կորուստ պարագրաֆ
88-ի պահանջների համաձայն:
Կազմակերպությունը պետք է անցկացնի «վարից վեր» ստուգման երկրորդ փուլը, նույնիսկ եթե գուդվիլի հաշվեկշռային արժեքը հնարավոր չէ պատճառաբանված և հետևողական հիմունքով բաշխել քննարկվող դրամաստեղծ միավորին, և
բ) եթե «վարից վեր» ստուգումն անցկացնելիս կազմակերպությունը չի կարող գուդվիլի
հաշվեկշռային արժեքը պատճառաբանված և հետևողական հիմունքով բաշխել քննարկվող
դրամաստեղծ միավորին, ապա այն պետք է նաև անցկացնի «վերից վար» ստուգումը,
այսինքն, կազմակերպությունը պետք է`
I. որոշի այն փոքրագույն դրամաստեղծ միավորը, որը ներառում է քննարկվող
դրամաստեղծ միավորը և որին պատճառաբանված և հետևողական հիմունքով կարող
է բաշխվել գուդվիլի հաշվեկշռային արժեքը (ավելի խոշոր դրամաստեղծ միավոր), և
II. ապա համեմատի այս` ավելի խոշոր դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը
նրա հաշվեկշռային արժեքի հետ (ներառյալ այդ միավորին բաշխված գուդվիլի
հաշվեկշռային արժեքը) և ճանաչի արժեզրկումից կորուստ պարագրաֆ 88-ի
պահանջների համաձայն:
81. Ամեն դեպքում, երբ ստուգվում է դրամաստեղծ միավորի արժեզրկված լինելը, կազմակերպությունը հաշվի է առնում ցանկացած գուդվիլ, որը առնչվում է տվյալ դրամաստեղծ միավորից առաջացող դրամական միջոցների ապագա հոսքերի հետ: Եթե գուդվիլը կարող է բաշխվել պատճառաբանված և հետևողական հիմունքով, ապա կազմակերպությունը կիրառելու է միայն «վարից վեր» ստուգումը: Եթե գուդվիլը հնարավոր չէ բաշխել պատճառաբանված և հետևողական հիմունքով, ապա կազմակերպությունը պետք է կիրառի և «վարից վեր», և «վերից վար» ստուգումները (տես Հավելված Ա-ի օրինակ 7-ը):
82. «Վարից վեր» ստուգումը ապահովում է, որ կազմակերպությունը ճանաչի արժեզրկումից կորուստը, որը գոյություն ունի դրամաստեղծ միավորի գծով, ներառյալ գուդվիլը, որը կարող է բաշխվել պատճառաբանված և հետևողական հիմունքով: Այն դեպքերում, երբ կիրառելի չէ գուդվիլի` պատճառաբանված և հետևողական հիմունքով բաշխումը, «վարից վեր« և «վերից վար« ստուգումների համակցումը ապահովում է, որ կազմակերպությունը ճանաչի`
ա) նախ` արժեզրկումից կորուստը, որը գոյություն ունի դրամաստեղծ միավորի գծով` հաշվի
չառնելով գուդվիլը, և
բ) ապա` արժեզրկումից կորուստը, որը գոյություն ունի գուդվիլի գծով: Քանի որ բոլոր այն
ակտիվների նկատմամբ, որոնք կարող են արժեզրկված լինել, կազմակերպությունն առաջին
հերթին կիրառում է «վարից վեր» ստուգումը, հետևաբար, «վերից վար» ստուգման արդյունքում
ավելի խոշոր դրամաստեղծ միավորի համար որոշված արժեզրկումից կորուստը վերաբերում է
միայն ավելի խոշոր դրամաստեղծ միավորին բաշխված գուդվիլին:
83. Երբ կիրառվում է «վերից վար» ստուգումը, կազմակերպությունը ֆորմալ որոշում է ավելի խոշոր դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը, բացառությամբ այն դեպքերի, երբ համոզիչ վկայություն կա, որ առկա չէ ավելի խոշոր միավորի արժեզրկման ռիսկ (տես պարագրաֆ 12-ը):
Կորպորատիվ ակտիվներ
84. Կորպորատիվ ակտիվները ներառում են կազմակերպության ընդհանուր նշանակության ակտիվները, ինչպիսիք են կազմակերպության գլխավոր գրասենյակի կամ ստորաբաժանման (ընդհանուր նշանակության) շենքը, տվյալների էլեկտրոնային մշակման (ՏԷՄ) սարքավորումները կամ գիտահետազոտական կենտրոնը: Կազմակերպության կառուցվածքը պայմանավորում է, թե արդյոք ակտիվը բավարարում է սույն ստանդարտում տրված կորպորատիվ ակտիվների սահմանմանը տվյալ դրամաստեղծ միավորի համար: Կորպորատիվ ակտիվների առանցքային առանձնահատկությունն այն է, որ նրանք այլ ակտիվներից կամ ակտիվների խմբերից անկախ չեն առաջացնում դրամական միջոցների ներհոսքեր, և որ նրանց հաշվեկշռային արժեքը չի կարող ամբողջությամբ վերագրվել քննարկվող դրամաստեղծ միավորին:
85. Քանի որ կորպորատիվ ակտիվները դրամական միջոցների անկախ ներհոսքեր չեն առաջացնում, առանձին կորպորատիվ ակտիվի փոխհատուցվող գումարը հնարավոր չէ որոշել, բացառությամբ այն դեպքերի, երբ ղեկավարությունը որոշել է օտարել այդ ակտիվը: Որպես հետևանք, եթե առկա է որևէ հայտանիշ, ըստ որի կորպորատիվ ակտիվը կարող է արժեզրկված լինել, փոխհատուցվող գումարը որոշվում է այն դրամաստեղծ միավորի համար, որին պատկանում է տվյալ կորպորատիվ ակտիվը` համեմատելով այն նույն դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքի հետ, և ապա ճանաչվում է արժեզրկումից կորուստը պարագրաֆ 88-ի պահանջների համաձայն:
86. Դրամաստեղծ միավորի արժեզրկված լինելը ստուգելիս կազմակերպությունը պետք է որոշի բոլոր այն կորպորատիվ ակտիվները, որոնք վերաբերում են (մասամբ կամ ամբողջովին) քննարկվող դրամաստեղծ միավորին: Ապա որոշված յուրաքանչյուր կորպորատիվ ակտիվի համար կազմակերպությունը պետք է կիրառի պարագրաֆ 80-ը, այսինքն`
ա) եթե կորպորատիվ ակտիվի հաշվեկշռային արժեքը կարող է պատճառաբանված և
հետևողական հիմունքով բաշխվել քննարկվող դրամաստեղծ միավորին, կազմակերպությունը
պետք է կիրառի միայն «վարից վեր» ստուգումը, և
բ) եթե կորպորատիվ ակտիվի հաշվեկշռային արժեքը չի կարող պատճառաբանված և
ետևողական հիմունքով բաշխվել քննարկվող դրամաստեղծ միավորին, կազմակերպությունը
պետք է կիրառի և «վարից վեր», և «վերից վար» ստուգումները:
87. Հավելված Ա-ում (օրինակ 8) բերված է կորպորատիվ ակտիվների վերաբերյալ օրինակ:
Դրամաստեղծ միավորի գծով արժեզրկումից կորուստ
88. Դրամաստեղծ միավորի գծով արժեզրկումից կորուստը պետք է ճանաչվի այն և միայն այն դեպքում, եթե նրա փոխհատուցվող գումարն ավելի փոքր է հաշվեկշռային արժեքից: Դրամաստեղծ միավորի գծով արժեզրկումից կորուստը, այդ միավորի ակտիվների հաշվեկշռային արժեքը նվազեցնելու նպատակով, պետք է բաշխվի հետևյալ հերթականությամբ`
ա) նախ` դրամաստեղծ միավորին բաշխված գուդվիլին (եթե այդպիսին գոյություն ունի), և բ) ապա` դրամաստեղծ միավորի այլ ակտիվներին` համամասնական հիմունքով` հիմք
ընդունելով այդ միավորի յուրաքանչյուր ակտիվի հաշվեկշռային արժեքը:
Հաշվեկշռային արժեքի այդ նվազեցումները պետք է դիտվեն որպես առանձին ակտիվների
գծով արժեզրկումից կորուստ և ճանաչվեն պարագրաֆ 59-ի համաձայն:
89. Արժեզրկումից կորուստները պարագրաֆ 88-ի համաձայն բաշխելիս` ակտիվի հաշվեկշռային արժեքը նվազեցման արդյունքում չպետք է փոքր լինի, քան հետևյալ մեծություններից առավելագույնը`
ա) նրա վաճառքի զուտ գինը (եթե այն հնարավոր է որոշել),
բ) նրա օգտագործման արժեքը (եթե այն հնարավոր է որոշել), և
գ) զրո:
Արժեզրկումից կորստի գումարը, որն այլապես բաշխվելու էր այդ ակտիվին, պետք է համամասնական հիմունքով բաշխվի միավորի այլ ակտիվներին:
90. Գուդվիլի բնույթից ելնելով` դրամաստեղծ միավորին բաշխված գուդվիլի հաշվեկշռային արժեքը նվազեցվում է նախքան միավորի այլ ակտիվների հաշվեկշռային արժեքի նվազեցումը:
91. Եթե դրամաստեղծ միավորի յուրաքանչյուր առանձին ակտիվի փոխհատուցվող գումարը գնահատելու գործնական եղանակ չկա, սույն ստանդարտը պահանջում է, որ արժեզրկումից կորուստը բաշխվի այդ միավորի ակտիվների միջև, բացառությամբ գուդվիլի, քանի որ դրամաստեղծ միավորի բոլոր ակտիվները գործում են միասին:
92. Եթե հնարավոր չէ որոշել առանձին ակտիվի փոխհատուցվող գումարը (տես պարագրաֆ 66-ը), ապա`
ա) այդ ակտիվի գծով ճանաչվում է արժեզրկումից կորուստ, եթե վերջինիս հաշվեկշռային
արժեքն ավելի մեծ է, քան նրա վաճառքի զուտ գնից և 88-89 պարագրաֆներում
ներկայացված բաշխման ընթացակարգերի արդյունքներից առավելագույնը, և
բ) այդ ակտիվի գծով չի ճանաչվում արժեզրկումից կորուստ, եթե դրան վերաբերող
դրամաստեղծ միավորը արժեզրկված չէ: Այս մոտեցումը կիրառվում է նույնիսկ այն
ժամանակ, երբ ակտիվի վաճառքի զուտ գինն ավելի ցածր է, քան նրա հաշվեկշռային արժեքը:
Օրինակ. Մեքենան ֆիզիկապես վնասվել է, սակայն դեռևս աշխատում է, բայց ոչ այնպես, ինչպես նախկինում: Մեքենայի վաճառքի զուտ գինն ավելի ցածր է, քան նրա հաշվեկշռային արժեքը: Մեքենան շարունակական օգտագործումից չի առաջացնում դրամական միջոցների անկախ ներհոսքեր: Ակտիվների որոշելի փոքրագույն խումբը, որը ներառում է մեքենան և շարունակական օգտագործումից առաջացնում է դրամական միջոցների ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են այլ ակտիվներից առաջացող դրամական միջոցների ներհոսքերից, այն հոսքային գիծն է, որին պատկանում է մեքենան: Հոսքային գծի փոխհատուցվող գումարը ցույց է տալիս, որ այն, ամբողջությամբ վերցված, արժեզրկված չէ:
Ենթադրություն 1. ղեկավարության կողմից հաստատված նախահաշիվները (ծրագրերը) չեն արտացոլում վերջինիս կողմից մեքենան նորով փոխարինելու պարտականություն:
Մեքենայի փոխհատուցվող գումարն առանձին հնարավոր չէ գնահատել, քանի որ մեքենայի օգտագործման արժեքը`
ա) կարող է տարբեր լինել նրա վաճառքի զուտ գնից, և
բ) կարող է որոշվել միայն այն դրամաստեղծ միավորի համար, որին պատկանում է այդ մեքենան (հոսքային գիծը): Հոսքային գիծն արժեզրկված չէ, հետևաբար, մեքենայի գծով արժեզրկումից կորուստ չի ճանաչվում: Այնուամենայնիվ, կարող է անհրաժեշտ լինի, որ կազմակերպությունը վերանայի մեքենայի մաշվածության ժամկետը կամ մաշվածության հաշվարկման մեթոդը: Հավանաբար, կպահանջվի մաշվածության ավելի կարճ ժամկետ կամ արագացված մաշվածության հաշվարկման մեթոդ` արտացոլելու համար մեքենայի ակնկալվող մնացորդային օգտակար ծառայությունը կամ կազմակերպության կողմից տնտեսական օգուտների սպառման կառուցվածքը:
Ենթադրություն 2. ղեկավարության կողմից հաստատված նախահաշիվները (ծրագրերը) արտացոլում են վերջինիս կողմից մեքենան նորով փոխարինելու և այն մոտ ապագայում վաճառելու պարտականություն: Մինչև օտարումը մեքենայի շարունակական օգտագործումից առաջացող դրամական միջոցների հոսքերը գնահատվում են որպես աննշան:
Մեքենայի օգտագործման արժեքը կարող է գնահատվել որպես նրա վաճառքի զուտ գնին մոտ: Հետևաբար, մեքենայի փոխհատուցվող գումարը հնարավոր է որոշել, իսկ այն դրամաստեղծ միավորը (հոսքային գիծ), որին պատկանում է մեքենան, չի քննարկվում: Քանի որ մեքենայի վաճառքի զուտ գինն ավելի ցածր է, քան նրա հաշվեկշռային արժեքը, մեքենայի գծով ճանաչվում է արժեզրկումից կորուստ: |
93. 88 և 89 պարագրաֆների պահանջները կիրառելուց հետո դրամաստեղծ միավորի գծով արժեզրկումից կորստի որևէ մնացած գումարի գծով ճանաչվում է պարտավորություն այն և միայն այն դեպքում, եթե դա պահանջվում է Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներով:
Արժեզրկումից կորստի հակադարձումը
94. 95-101 պարագրաֆները ներկայացնում են ակտիվի կամ դրամաստեղծ միավորի գծով նախորդ տարիներին ճանաչված արժեզրկումից կորստի հակադարձման պահանջները: Այս պահանջներում օգտագործվում է «ակտիվ»տերմինը, սակայն դրանք հավասարապես կիրառվում են և առանձին ակտիվի, և դրամաստեղծ միավորի նկատմամբ: Առանձին ակտիվի համար լրացուցիչ պահանջները ներկայացված են 102-106 պարագրաֆներում, դրամաստեղծ միավորի համար` 107-108 պարագրաֆներում, իսկ գուդվիլի համար` 109-112 պարագրաֆներում:
95. Կազմակերպությունը յուրաքանչյուր հաշվեկշռի ամսաթվի դրությամբ պետք է գնահատի, թե առկա է արդյոք որևէ հայտանիշ, ըստ որի ակտիվի գծով նախորդ տարիներին ճանաչված արժեզրկումից կորուստը հնարավոր է, որ այլևս գոյություն չունի կամ նվազել է: Եթե որևէ այդպիսի հայտանիշ գոյություն ունի, ապա կազմակերպությունը պետք է գնահատի ակտիվի փոխհատուցվող գումարը:
96. Գնահատելիս, թե առկա է արդյոք որևէ հայտանիշ, ըստ որի ակտիվի գծով նախորդ տարիներին ճանաչված արժեզրկումից կորուստը հնարավոր է, որ այլևս գոյություն չունի կամ նվազել է, կազմակերպությունը պետք է դիտարկի առնվազն հետևյալ հայտանիշները.
Տեղեկատվության արտաքին աղբյուրներ.
ա) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում ակտիվի շուկայական արժեքը զգալիորեն աճել է,
բ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում տեղի են ունեցել կամ մոտ ապագայում տեղի կունենան
կազմակերպության համար բարենպաստ հետևանք ունեցող նշանակալի փոփոխություններ այն
տեխնոլոգիական, շուկայական, տնտեսական կամ իրավական միջավայրում, որտեղ գործում է այդ
կազմակերպությունը, կամ այն շուկայում, որի համար նախատեսված է տվյալ ակտիվը,
գ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում շուկայական տոկոսադրույքները կամ ներդրումների
շուկայական այլ հատույցադրույքները նվազել են, և հավանական է, որ այդ նվազումը կազդի
զեղչման դրույքների վրա, որոնք կիրառվում են ակտիվի օգտագործման արժեքը հաշվարկելիս
և էականորեն կմեծացնի ակտիվի փոխհատուցվող գումարը,
Տեղեկատվության ներքին աղբյուրներ.
դ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում տեղի են ունեցել կամ ակնկալվում է, որ մոտ
ապագայում տեղի կունենան կազմակերպության համար բարենպաստ հետևանք ունեցող
նշանակալի փոփոխություններ ակտիվի ներկա կամ ակնկալվող օգտագործման աստիճանի
(ինտենսիվության) և եղանակի մեջ: Այս փոփոխությունները ներառում են կապիտալ բնույթի
ծախսումներ, որոնք բարելավելու կամ կատարելագործելու են ակտիվն այնպես, որ գերազանցվեն
ակտիվի` սկզբնապես գնահատված տնտեսական ցուցանիշները, կամ այն գործառնությունը
ընդհատելու կամ վերակառուցելու պարտականությունը, որին պատկանում է այդ ակտիվը, և
ե) ներքին հաշվետվական համակարգը վկայում է, որ ակտիվի տնտեսական ցուցանիշները ավելի
բարձր են կամ կլինեն ավելի բարձր, քան ակնկալվում էր:
97. Արժեզրկումից կորստի հնարավոր նվազման հայտանիշները, որոնք ներկայացված են պարագրաֆ 96-ում, հիմնականում ճշտությամբ արտացոլում են պարագրաֆ 9-ում ներկայացված արժեզրկումից պոտենցիալ կորստի հայտանիշները: Նախորդ տարիներին ակտիվի գծով ճանաչված արժեզրկումից կորուստը հակադարձելու և ակտիվի փոխհատուցվող գումարը որոշելու անհրաժեշտությունը որոշելիս կիրառվում է էականության կոնցեպցիան:
98. Եթե առկա է հայտանիշ, ըստ որի ակտիվի գծով ճանաչված արժեզրկումից կորուստը հնարավոր է, որ այլևս գոյություն չունի կամ նվազել է, ապա դա կարող է ցույց տալ, որ մնացորդային օգտակար ծառայությունը, մաշվածության (ամորտիզացիայի) հաշվարկման մեթոդը կամ ակտիվի մնացորդային (լուծարային) արժեքն անհրաժեշտ է վերանայել և ճշգրտել` համաձայն տվյալ ակտիվի նկատմամբ կիրառվող Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտի, նույնիսկ այն դեպքերում, երբ ակտիվի գծով ճանաչված արժեզրկումից կորուստը չի հակադարձվում:
99. Ակտիվի գծով նախորդ տարիներին ճանաչված արժեզրկումից կորուստը պետք է հակադարձվի այն և միայն այն դեպքում, եթե, սկսած այն պահից, երբ վերջին անգամ ճանաչվել էր արժեզրկումից կորուստ կամ հակադարձվել էր արժեզրկումից կորուստը, տեղի են ունեցել փոփոխություններ ակտիվի փոխհատուցվող գումարը որոշելիս օգտագործված գնահատականներում: Եթե դա այդպես է, ապա ակտիվի հաշվեկշռային արժեքը պետք է ավելացվի մինչև նրա փոխհատուցվող գումարը: Այս ավելացումն իրենից ներկայացնում է արժեզրկումից կորստի հակադարձում:
100. Արժեզրկումից կորստի հակադարձումն արտացոլում է ակտիվի գնահատված պոտենցիալի աճը` կամ վաճառքի, կամ օգտագործման տեսակետից` սկսած այն ամսաթվից, երբ տվյալ ակտիվի գծով կազմակերպությունը վերջին անգամ ճանաչել է արժեզրկումից կորուստ: Կազմակերպությունից պահանջվում է որոշել գնահատականների փոփոխությունները, որոնք հանգեցնում են գնահատված պոտենցիալի աճին: Գնահատականների փոփոխությունների օրինակներ են`
ա) փոխհատուցվող գումարի հաշվարկման հիմունքի փոփոխությունը (այսինքն` փոխհատուցվող
գումարի հիմքում ընկած է վաճառքի զուտ գինը, թե` օգտագործման արժեքը),
բ) փոխհատուցվող գումարի հիմքում օգտագործման արժեքը ընկած լինելու դեպքում`
դրամական միջոցների ապագա գնահատված հոսքերի գումարների կամ ժամկետների կամ
զեղչման դրույքի փոփոխությունները, կամ
գ) փոխհատուցվող գումարի հիմքում վաճառքի զուտ գինը ընկած լինելու դեպքում`
վաճառքի զուտ գնի բաղադրիչների գնահատականների փոփոխությունները:
101. Ակտիվի օգտագործման արժեքը կարող է դառնալ ավելի մեծ, քան նրա հաշվեկշռային արժեքը պարզապես այն պատճառով, որ դրամական միջոցների ապագա ներհոսքերի ներկա (զեղչված) արժեքն աճում է այդ հոսքերի մոտեցմանը համընթաց: Այնուամենայնիվ, ակտիվի պոտենցիալը չի աճել: Հետևաբար, միայն ժամանակ անցնելու պատճառով (երբեմն կոչվում է զեղչի «ազդեցության թուլացում», երբ ակտիվի փոխհատուցվող գումարը դառնում է ավելի մեծ, քան նրա հաշվեկշռային արժեքը, արժեզրկումից կորստի հակադարձում չի կատարվում:
Առանձին ակտիվի գծով արժեզրկումից կորստի հակադարձումը
102. Արժեզրկումից կորստի հակադարձման հետևանքով ակտիվի ավելացած հաշվեկշռային արժեքը չպետք է գերազանցի այն հաշվեկշռային արժեքը, որը որոշված կլիներ (առանց համապատասխան ամորտիզացիայի կամ մաշվածության), եթե նախորդ տարիներին այդ ակտիվի գծով ճանաչված չլիներ արժեզրկումից կորուստ:
103. Ակտիվի հաշվեկշռային արժեքի ցանկացած ավելացում, որը գերազանցում է այն հաշվեկշռային արժեքը, որը որոշված կլիներ (առանց համապատասխան ամորտիզացիայի կամ մաշվածության), եթե նախորդ տարիներին այդ ակտիվի գծով ճանաչված չլիներ արժեզրկումից կորուստ, իրենից ներկայացնում է վերագնահատում: Նման վերագնահատումը հաշվառելիս կազմակերպությունը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այն ստանդարտը, որը կիրառելի է տվյալ ակտիվի նկատմամբ:
104. Ակտիվի գծով արժեզրկումից կորստի հակադարձումը պետք է անմիջապես ճանաչվի որպես եկամուտ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, բացառությամբ այն դեպքերի, երբ ակտիվը, համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման մեկ այլ ստանդարտի, հաշվառվում է վերագնահատված արժեքով (օրինակ` համաձայն ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի թույլատրելի այլընտրանքային մոտեցման): Վերագնահատված ակտիվի արժեզրկումից կորստի ցանկացած հակադարձում պետք է դիտվի որպես վերագնահատումից արժեքի աճ` համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այդ ստանդարտի:
105. Վերագնահատված ակտիվի գծով արժեզրկումից կորստի հակադարձումը ուղղակիորեն կրեդիտագրվում է սեփական կապիտալի` ակտիվների վերագնահատումից արժեքի աճը հաշվառող հոդվածին: Այնուամենայնիվ, այն չափով, որով նույն վերագնահատված ակտիվի գծով արժեզրկումից կորուստը նախկինում ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվել է որպես ծախս, արժեզրկումից կորստի հակադարձումը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում է որպես եկամուտ:
106. Արժեզրկումից կորստի հակադարձումը ճանաչելուց հետո ապագա ժամանակաշրջանների համար ակտիվի գծով մաշվածության (ամորտիզացիայի) հաշվեգրումը պետք է ճշգրտվի` ակտիվի վերանայված հաշվեկշռային արժեքի և մնացորդային արժեքի (եթե այդպիսին գոյություն ունի) տարբերությունը նրա մնացորդային օգտակար ծառայության ընթացքում պարբերաբար բաշխելու նպատակով:
Դրամաստեղծ միավորի գծով արժեզրկումից կորստի հակադարձումը
107. Դրամաստեղծ միավորի գծով արժեզրկումից կորստի հակադարձումը, այդ միավորի ակտիվների հաշվեկշռային արժեքն ավելացնելու նպատակով, պետք է բաշխվի հետևյալ հերթականությամբ`
ա) նախ` ակտիվներին, բացի գուդվիլից` համամասնական հիմունքով` հիմք ընդունելով այդ
միավորի յուրաքանչյուր ակտիվի հաշվեկշռային արժեքը, և
բ) ապա` դրամաստեղծ միավորին բաշխված գուդվիլին (եթե այդպիսին գոյություն ունի),
եթե բավարարվում են պարագրաֆ 109-ի պահանջները:
Հաշվեկշռային արժեքների այդ ավելացումները պետք է դիտվեն որպես առանձին ակտիվների գծով արժեզրկումից կորստի հակադարձում և ճանաչվեն պարագրաֆ 104-ի համաձայն:
108. Դրամաստեղծ միավորի գծով արժեզրկումից կորստի հակադարձումը պարագրաֆ 107-ի համաձայն բաշխելիս ակտիվի հաշվեկշռային արժեքը չպետք է մեծ լինի, քան հետևյալ մեծություններից նվազագույնը`
ա) նրա փոխհատուցվող գումարը (եթե այն հնարավոր է որոշել), և
բ) հաշվեկշռային արժեքը, որը որոշված կլիներ (առանց համապատասխան մաշվածության
կամ ամորտիզացիայի), եթե այդ ակտիվի գծով նախորդ տարիներին ճանաչված չլիներ
արժեզրկումից կորուստ:
Արժեզրկումից կորստի հակադարձման գումարը, որն այլապես բաշխվելու էր այդ ակտիվին, պետք է համամասնական հիմունքով բաշխվի միավորի այլ ակտիվներին:
Գուդվիլի գծով արժեզրկումից կորուստների հակադարձումը
109. Որպես պարագրաֆ 99-ի պահանջների բացառություն, գուդվիլի գծով ճանաչված արժեզրկումից կորուստը չպետք է հակադարձվի հետագա ժամանակաշրջանում, բացառությամբ, երբ`
ա) արժեզրկումից կորստի պատճառ է հանդիսացել բացառիկ բնույթի յուրահատուկ արտաքին
իրադարձություն, որի կրկնվելն ապագայում չի ակնկալվում, և բ) հետագայում տեղի են ունեցել արտաքին իրադարձություններ, որոնք վերացրել են այդիրադարձության ազդեցությունը:
110. ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտը արգելում է ներստեղծված գուդվիլի ճանաչումը: Գուդվիլի փոխհատուցվող գումարի հետագա որևէ ավելացում հավանաբար իրենից ներկայացնելու է ներստեղծված գուդվիլի աճ, բացառությամբ այն դեպքերի, երբ ավելացումը ակնհայտորեն վերաբերում է բացառիկ բնույթի յուրահատուկ արտաքին իրադարձության ազդեցության վերացմանը:
111. Սույն ստանդարտը չի թույլատրում գուդվիլի գծով արժեզրկումից կորստի հակադարձում` որպես գնահատականների փոփոխության հետևանք (օրինակ` զեղչման դրույքի կամ այն դրամաստեղծ միավորից առաջացող դրամական միջոցների ապագա հոսքերի գումարների կամ ժամկետների փոփոխությունը, որին վերաբերում է գուդվիլը):
112. Յուրահատուկ արտաքին իրադարձությունը այնպիսի իրադարձություն է, որը դուրս է կազմակերպության հսկողությունից: Բացառիկ բնույթի յուրահատուկ արտաքին իրադարձության օրինակ է պետության կողմից այնպիսի կարգավորող իրավական ակտի ընդունումը, որի հետևանքով զգալիորեն կրճատվում է կազմակերպության գործառնական գործունեությունը, կամ կրճատվում է այն գործունեության շահութաբերությունը, որին վերաբերում է գուդվիլը:
Բացահայտում
113. Ակտիվների յուրաքանչյուր դասի գծով ֆինանսական հաշվետվություններում պետք է բացահայտվեն`
ա) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում տվյալ ժամանակաշրջանի ընթացքում
անաչված արժեզրկումից կորուստների գումարը, ինչպես նաև ֆինանսական արդյունքների
մասին հաշվետվության տողային հոդվածը (հոդվածները), որտեղ ներառված են արժեզրկումից
կորուստները,
բ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում տվյալ ժամանակաշրջանի ընթացքում
ճանաչված արժեզրկումից կորուստների հակադարձման գումարը, ինչպես նաև ֆինանսական
արդյունքների մասին հաշվետվության տողային հոդվածը (հոդվածները), որտեղ ներառված են
արժեզրկումից կորուստների հակադարձումները,
գ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված
արժեզրկումից կորուստների գումարը, և
դ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված
արժեզրկումից կորուստների հակադարձումների գումարը:
114. Ակտիվների դասն իրենից ներկայացնում է համանման բնույթի և կազմակերպության գործունեության մեջ համանման նպատակների համար օգտագործվող ակտիվների խմբավորում:
115. 113 պարագրաֆում պահանջվող տեղեկատվությունը կարող է ներկայացվել ակտիվների դասի գծով բացահայտվող այլ տեղեկատվության հետ: Օրինակ, նման տեղեկատվությունը կարող է ներառվել հաշվետու ժամանակաշրջանի սկզբում և վերջում հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի համեմատության մեջ, ինչպես պահանջվում է ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում:
116. Կազմակերպությունը, որը կիրառում է ՀՀՀՀՍ 14 «Հաշվետվություններ ըստ սեգմենտների» ստանդարտը, հիմք ընդունելով կազմակերպության` սեգմենտային հաշվետվություն ներկայացնելու հիմնական ձևը (ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 14-ում), յուրաքանչյուր հաշվետու սեգմենտի գծով պետք է բացահայտի`
ա) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում ֆինանսական արդյունքերի մասին
հաշվետվությունում և ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված
արժեզրկումից կորուստների գումարը, և
բ) տվյալ ժամանակաշրջանի ընթացքում ֆինանսական արդյունքերի մասին
հաշվետվությունում և ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված
արժեզրկումից կորուստների հակադարձման գումարը:
117. Եթե տվյալ ժամանակաշրջանի ընթացքում առանձին ակտիվի կամ դրամաստեղծ միավորի գծով ճանաչվել կամ հակադարձվել է արժեզրկումից կորուստ, որն էական է հաշվետու կազմակերպության ամբողջական ֆինանսական հաշվետվությունների համար, ապա կազմակերպությունը պետք է բացահայտի`
ա) այն իրադարձությունները և հանգամանքները, որոնք հանգեցրել են արժեզրկումից
կորուստների ճանաչմանը կամ հակադարձմանը,
բ) ճանաչված կամ հակադարձված արժեզրկումից կորուստների գումարը,
գ) առանձին ակտիվի գծով`
I. ակտիվի բնույթը, և
II. հաշվետու սեգմենտը, որին պատկանում է տվյալ ակտիվը` հիմք ընդունելով
կազմակերպության` սեգմենտային հաշվետվություն ներկայացնելու հիմնական ձևը
(ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 14-ում, եթե կազմակերպությունը կիրառում է ՀՀՀՀՍ 14-ը),
դ) դրամաստեղծ միավորի գծով`
I. դրամաստեղծ միավորի նկարագրությունը (ինչպես օրինակ, թե արդյոք այն իրենից
ներկայացում է առարկայա-արտադրական մասնագիտացում, գործարան, ձեռնարկատիրական
գործունեության ոլորտ, աշխարհագրական տարածք, հաշվետու սեգմենտ, ինչպես սահմանված
է ՀՀՀՀՍ 14-ում, և այլն)
II. ճանաչված կամ հակադարձված արժեզրկումից կորստի գումարն ըստ ակտիվների դասերի
և հաշվետու սեգմենտների` հիմք ընդունելով կազմակերպության սեգմենտային հաշվետվություն
ներկայացնելու հիմնական ձևը (ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 14-ում, եթե կազմակերպությունը
կիրառում է ՀՀՀՀՍ 14-ը), և
III. եթե դրամաստեղծ միավորի որոշման համար ակտիվների խմբավորումը փոփոխությունների
է ենթարկվել սկսած այն պահից, երբ կատարվել էր դրամաստեղծ միավորի փոխհատուցվող
գումարի նախորդ գնահատումը, կազմակերպությունը պետք է նկարագրի ակտիվների ընթացիկ
և նախորդ խմբավորման եղանակները, ինչպես նաև դրամաստեղծ միավորի որոշման եղանակը
փոփոխելու պատճառները,
ե) արդյոք ակտիվի (դրամաստեղծ միավորի) փոխհատուցվող գումարն իրենից ներկայացնում է
նրա վաճառքի զուտ գինը, թե օգտագործման արժեքը,
զ) եթե փոխհատուցվող գումարն իրենից ներկայացնում է նրա վաճառքի զուտ գինը, պետք է
նկարագրվի այն հիմունքը, որն օգտագործվել է` որոշելու համար վաճառքի զուտ գինը (ինչպես
օրինակ, թե արդյոք վաճառքի զուտ գինը որոշվել է գործող շուկայի հիման վրա, թե մեկ այլ
եղանակով), և
է) եթե փոխհատուցվող գումարն իրենից ներկայացնում է նրա օգտագործման արժեքը, պետք է
նկարագրվի զեղչման դրույքը (դրույքները), որը կիրառվել է օգտագործման արժեքի ընթացիկ
և նախորդ գնահատումներում:
118. Եթե տվյալ ժամանակաշրջանի ընթացքում ճանաչված (հակադարձված) արժեզրկումից կորուստներն ամբողջությամբ վերցրած էական են հաշվետու կազմակերպության ամբողջական ֆինանսական հաշվետվությունների համար, ապա կազմակերպությունը պետք է բացահայտի հակիրճ նկարագրությունը`
ա) այն ակտիվների հիմնական դասերի, որոնց վրա ազդեցություն են թողել արժեզրկումից
կորուստները (արժեզրկումից կորուստների հակադարձումները) և որոնց գծով որևէ
տեղեկատվություն չի բացահայտվել պարագրաֆ 117-ի համաձայն,
և բ) այն հիմնական իրադարձությունների և հանգամանքների, որոնք հանգեցրել են
արժեզրկումից կորուստների ճանաչմանը (հակադարձմանը) և որոնց գծով որևէ
տեղեկատվություն չի բացահայտվել պարագրաֆ 117-ի համաձայն:
119. Կազմակերպությունը խրախուսվում է` բացահայտելու այն ելակետային ենթադրությունները, որոնք օգտագործվել են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակտիվների (դրամաստեղծ միավորների) փոխհատուցվող գումարները որոշելու համար:
Անցումային դրույթներ
120. Սույն ստանդարտը պետք է կիրառվի միայն առաջընթաց հիմունքով: Արժեզրկումից կորուստները (արժեզրկումից կորուստների հակադարձումները), որոնք առաջանում են Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման սույն ստանդարտի ընդունման արդյունքում, պետք է ճանաչվեն` համապատասխան սույն ստանդարտին (այսինքն` ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, բացառությամբ այն դեպքերի, երբ ակտիվը հաշվառվում է վերագնահատված արժեքով: Վերագնահատված ակտիվի գծով արժեզրկումից կորուստը (արժեզրկումից կորստի հակադարձումը) պետք է դիտարկվի որպես վերագնահատումից արժեքի նվազում (աճ)):
121. Նախքան սույն ստանդարտի ընդունումը, Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման տարբեր ստանդարտներ ներառում էին պահանջներ, որոնք ընդհանուր գծերով նման են սույն ստանդարտում տեղ գտած արժեզրկումից կորուստների ճանաչման և հակադարձման պահանջներին: Այնուամենայնիվ, նախորդ գնահատումների համեմատությամբ փոփոխություններ կարող են ի հայտ գալ, քանի որ սույն ստնադարտում մանրամասնորեն ներկայացվում է, թե ինչպես պետք է չափել փոխհատուցվող գումարը և ինչպես վարվել ակտիվի դրամաստեղծ միավորի հետ: Դժվար կլիներ հետընթաց որոշել, թե ինչպիսին կլիներ փոխհատուցվող գումարի հաշվարկը: Հետևաբար, սույն ստանդարտի ընդունման պահին կազմակերպությունը չպետք է կիրառի ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտով նախատեսված հիմնական կամ թույլատրելի այլընտրանքային մոտեցումը, որոնք կիրառվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության այլ փոփոխությունների նկատմամբ:
ՈՒժի մեջ մտնելը
122. Սույն հաշվապահական հաշվառման ստանդարտը գործողության մեջ է դրվում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՎԵԼՎԱԾ Ա.
ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ՕՐԻՆԱԿՆԵՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Պարագրաֆներ
ՕՐԻՆԱԿ 1. | ԴՐԱՄԱՍՏԵՂԾ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ | Ա1-Ա22 |
Ա. Մանրածախ խանութների ցանց | Ա1-Ա4 | |
Բ. Արտադրական գործընթացում միջանկյալ արտադրանք թողարկող արտադրամաս | Ա5-Ա10 | |
Գ. Մի տեսակի արտադրանք թողարկող կազմակերպություն | Ա11-Ա16 | |
Դ. Ամսագրերի հրատարակչություն | Ա17-Ա19 | |
Ե. Կիսով չափ երրորդ կողմին վարձակալության տրված և կիսով չափ սեփական կարիքների համար օգտագործվող շենք | Ա20-Ա22 | |
ՕՐԻՆԱԿ 2. | ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ ԵՎ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԻՑ ԿՈՐՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄ | Ա23-Ա32 |
ՕՐԻՆԱԿ 3. | ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ | Ա33-Ա37 |
Ա. Արժեզրկումից կորստի ճանաչման ազդեցությունը հետաձգված հարկերի վրա | Ա33-Ա35 | |
Բ. Արժեզրկումից կորստի ճանաչումը ստեղծում է հետաձգված հարկային ակտիվ | Ա36-Ա37 | |
ՕՐԻՆԱԿ 4. | ԱՐԺԵԶՐԿՈՒՄԻՑ ԿՈՐՍՏԻ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄԸ | Ա38-Ա43 |
ՕՐԻՆԱԿ 5. | ԱՊԱԳԱ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ | Ա44-Ա53 |
ՕՐԻՆԱԿ 6. | ԱՊԱԳԱ ԿԱՊԻՏԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԾԱԽՍՈՒՄՆԵՐ | Ա54-Ա61 |
ՕՐԻՆԱԿ 7. | «ՎԱՐԻՑ ՎԵՐ» ԵՎ «ՎԵՐԻՑ ՎԱՐ» ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԳՈՒԴՎԻԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ | Ա62-Ա71 |
Ա. Գուդվիլը հնարավոր է բաշխել պատճառաբանված և հետևողական հիմունքով | Ա64-Ա66 | |
Բ. Գուդվիլը հնարավոր չէ բաշխել պատճառաբանված և հետևողական հիմունքով | Ա67-Ա71 | |
ՕՐԻՆԱԿ 8. | ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ | Ա72-Ա83 |
Հավելված Ա.
Լուսաբանող օրինակներ
Սույն հավելվածը բացառապես ցուցադրական բնույթ է կրում և ստանդարտի մաս չի կազմում: Հավելվածի նպատակն է ցույց տալ ստանդարտի գործնական կիրառումը` դրա իմաստը պարզ դարձնելու համար:
Սույն հավելվածի բոլոր օրինակներում ենթադրվում է, որ քննարկվող կազմակերպությունները որևէ այլ գործարք չեն կատարում, բացի դրանցում նկարագրվածներից:
Օրինակ 1. Դրամաստեղծ միավորների որոշումը
Սույն օրինակի նպատակն է`
ա) ցույց տալ, թե տարբեր իրավիճակներում ինչպես են որոշվում դրամաստեղծ միավորները, և
բ) ի հայտ բերել որոշակի գործոններ, որոնք կազմակերպությունը կարող է հաշվի առնել այն
դրամաստեղծ միավորը որոշելիս, որին պատկանում է ակտիվը:
Ա. Մանրածախ խանութների ցանց
Նախնական տվյալներ
Ա1. X խանութը պատկանում է մանրածախ առևտրային խանութների M ցանցին: X-ն իր բոլոր մեծածախ գնումները կատարում է M-ի գնումների կենտրոնի միջոցով: Գնագոյացման, շուկայավարության, գովազդի և կադրային քաղաքականությունը (բացի X-ի գանձապահների և վաճառքով զբաղվող անձանց աշխատանքի ընդունումից) սահմանվում է M-ի կողմից: M-ը նաև ունի 5 այլ խանութներ նույն քաղաքում, որտեղ տեղակայված է X-ը (թեև այլ թաղամասերում), և 20 ուրիշ խանութներ այլ քաղաքներում: Բոլոր խանութները կառավարվում են նույն այն եղանակով, որով կառավարվում է X-ը: X-ը և 4 այլ խանութներ գնվել են 5 տարի առաջ, և գնման ժամանակ ճանաչվել է գուդվիլ:
Որն է X-ի համար դրամաստեղծ միավորը (X-ի դրամաստեղծ միավորը):
Վերլուծություններ
Ա2. X-ի դրամաստեղծ միավորը որոշելիս կազմակերպությունը հաշվի է առնում, օրինակ, թե արդյոք`
ա) կազմակերպության ներքին հաշվետվական համակարգը կազմակերպված է այնպես, որ
գործունեության արդյունքները չափվեն խանութ առ խանութ հիմունքով, և
բ) ձեռնարկատիրական գործունեությունը ղեկավարվում է շահույթի հաշվարկման խանութ
առ խանութ հիմունքով կամ ըստ շրջանի (քաղաքի):
Ա3. M-ի բոլոր խանութները տեղակայված են տարբեր թաղամասերում և հավանաբար ունեն հաճախորդների տարբեր խմբեր: Այսպես, չնայած X-ը կառավարվում է կորպորատիվ մակարդակով, X-ն առաջացնում է դրամական միջոցների այնպիսի ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են M-ի մյուս խանութների ներհոսքերից: Հետևաբար, հավանական է, որ X-ը դրամաստեղծ միավոր է:
Ա4. Եթե գուդվիլի հաշվեկշռային արժեքը կարող է պատճառաբանված և հետևողական հիմունքներով վերագրվել X-ի դրամաստեղծ միավորին, ապա M-ը կիրառում է «վարից վեր» ստուգումը, որը նկարագրված է ՀՀՀՀՍ 36-ի պարագրաֆ 80-ում: Եթե գուդվիլի հաշվեկշռային արժեքը չի կարող պատճառաբանված և հետևողական հիմունքներով վերագրվել X-ի դրամաստեղծ միավորին, ապա M-ը կիրառում է «վարից վեր» «վերից վար» ստուգումները:
Բ. Արտադրական գործընթացում միջանկյալ արտադրանք թողարկող արտադրամաս
Նախնական տվյալներ
Ա5. Y արտադրամասի` պատրաստի արտադրանք թողարկելու համար օգտագործվող հումքի զգալի ծավալն իրենից ներկայացնում է միջանկյալ արտադրանք` ստացված նույն կազմակերպության X արտադրամասից: X-ի արտադրանքը փոխանցվում է Y-ին հաշվարկային գնով, որը ներառում է X-ի բոլոր վերադիրները: Y-ի պատրաստի արտադրանքի 80 տոկոսը վաճառվում է հաշվետու կազմակերպությունից դուրս գտնվող հաճախորդներին: X-ի պատրաստի արտադրանքի 60 տոկոսը վաճառվում է Y-ին, իսկ մնացած 40 տոկոսը վաճառվում է հաշվետու կազմակերպությունից դուրս գտնվող հաճախորդներին:
Հետևյալ դեպքերից յուրաքանչյուրում որոնք են X-ի և Y-ի համար դրամաստեղծ միավորները:
Դեպք 1. X-ը` Y-ին փոխանցած իր արտադրանքը կարող էր վաճառել գործող շուկայում:
Ներքին փոխանցման գներն ավելի բարձր են, քան շուկայական գները:
Դեպք 2. Այն արտադրանքի համար, որը X-ը վաճառում է Y-ին, չկա գործող շուկա:
Վերլուծություններ
Դեպք 1.
Ա6. X-ը կարող է վաճառել իր արտադրանքը գործող շուկայում և, այդպիսով, շարունակական օգտագործումից առաջացնել դրամական միջոցների այնպիսի ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են Y-ից առաջացող դրամական միջոցների ներհոսքերից: Հետևաբար, X-ն առանձին դրամաստեղծ միավոր է` չնայած այն հանգամանքին, որ նրա արտադրանքի մի մասն օգտագործվում է Y-ի կողմից (տես ՀՀՀՀՍ 36-ի պարագրաֆ 69-ը):
Ա7. Y-ն իր արտադրանքի 80 տոկոսը վաճառում է հաշվետու կազմակերպությունից դուրս գտնվող հաճախորդներին: Հետևաբար, Y-ի շարունակական օգտագործումից դրամական միջոցների ներհոսքերը կարող են դիտարկվել որպես մեծապես անկախ: Այսինքն` Y-ը նույնպես առանձին դրամաստեղծ միավոր է:
Ա8. Ներքին փոխանցման գները չեն արտացոլում X-ի արտադրանքի շուկայական գները: Հետևաբար, և X-ի, և Y-ի օգտագործման արժեքը որոշելիս կազմակերպությունը ճշգրտում է ֆինանսական նախահաշիվները (ծրագրերը)` արտացոլելու համար ղեկավարության` ապագա շուկայական գների լավագույն գնահատականը X-ի արտադրանքի գների համար, որոնք օգտագործվում են ներքին նպատակներով (տես ՀՀՀՀՍ 36-ի պարագրաֆ 69-ը):
Դեպք 2.
Ա9. Յուրաքանչյուր արտադրամասի փոխհատուցվող գումարը չի կարող գնահատվել մյուս արտադրամասի փոխհատուցվող գումարից անկախ, քանի որ`
ա) X-ի արտադրանքի մեծ մասն օգտագործվում է ներքին նպատակներով և չի կարող վաճառվել
գործող շուկայում: Այսպիսով, X-ի դրամական միջոցների ներհոսքերը կախված են Y-ի
արտադրանքի նկատմամբ պահանջարկից: Հետևաբար, չի կարելի համարել, որ X-ը առաջացնում
է դրամական միջոցների ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են Y-ից առաջացողներից, և
բ) երկու արտադրամասերը կառավարվում են միասին:
Ա10. Որպես հետևանք, X-ը և Y-ը միասին իրենցից ներկայացնում են ակտիվների փոքրագույն խումբ, որը շարունակական օգտագործումից առաջացնում է դրամական միջոցների ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են:
Գ. Մի տեսակի արտադրանք թողարկող կազմակերպություն
Նախնական տվյալներ
Ա11. M կազմակերպությունն արտադրում է մի տեսակի արտադրանք և ունի A, B, C գործարանները: Գործարաններից յուրաքանչյուրը գտնվում է տարբեր աշխարհամասերում: A-ն արտադրում է մի բաղադրիչ, որը հավաքվում է կամ B-ում, կամ C-ում: B-ի և C-ի միասնական հզորությունն ամբողջությամբ չի օգտագործվում: M-ի արտադրանքը վաճառվում է ողջ աշխարհում կամ B-ից, կամ C-ից: Օրինակ` B-ի արտադրանքը կարող է վաճառվել C-ի մայրցամաքում, եթե արտադրանքը կարող է C-ից ավելի արագ առաքվել, քան B-ից: B-ի և C-ի բեռնվածության մակարդակները կախված են երկու տարածքների միջև վաճառքների բաշխումից:
Հետևյալ դեպքերից յուրաքանչյուրում որոնք են դրամաստեղծ միավորները A-ի, B-ի և C-ի համար:
Դեպք 1. A-ի արտադրանքի համար առկա է գործող շուկա:
Դեպք 2. A-ի արտադրանքի համար առկա չէ գործող շուկա:
Վերլուծություններ
Դեպք 1.
Ա12. A-ն առանձին դրամաստեղծ միավոր է, քանի որ նրա արտադրանքի համար առկա է գործող շուկա (տես օրինակ Բ` «Արտադրական գործընթացում միջանկյալ արտադրանք թողարկող արտադրամաս», դեպք 1):
Ա13. Չնայած B-ի և C-ի կողմից հավաքված արտադրանքի համար առկա է գործող շուկա` B-ի և C-ի համար դրամական միջոցների ներհոսքերը կախված են երկու տարածքների միջև արտադրանքի բաշխումից: B-ի և C-ի համար ապագա դրամական միջոցների ներհոսքերը չեն կարող որոշվել առանձին-առանձին: Հետևաբար, B-ն ու C-ն միասին իրենցից ներկայացնում են ակտիվների որոշելի փոքրագույն խումբ, որը շարունակական օգտագործումից առաջացնում է դրամական միջոցների ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են:
Ա14. A դրամաստեղծ միավորի և B գումարած C դրամաստեղծ միավորի օգտագործման արժեքները որոշելիս` M-ը ճշգրտում է ֆինանսական նախահաշիվները (ծրագրերը)` արտացոլելու համար A-ի արտադրանքի ապագա շուկայական գների իր լավագույն գնահատականը (տես ՀՀՀՀՍ 36-ի պարագրաֆ 69-ը):
Դեպք 2.
Ա15. Յուրաքանչյուր գործարանի փոխհատուցվող գումարը չի կարող գնահատվել մյուս երկու գործարանների փոխհատուցվող գումարներից անկախ, քանի որ`
ա) A-ի արտադրանքի համար առկա չէ գործող շուկա: Հետևաբար, A-ի դրամական միջոցների
հոսքերը կախված են B-ի և C-ի վերջնական արտադրանքի վաճառքից, և
բ) չնայած B-ի և C-ի կողմից հավաքված արտադրանքի համար առկա է գործող շուկա` դրամական
միջոցների հոսքերը B-ի և C-ի համար կախված են երկու տարածքների միջև արտադրանքի
բաշխումից: B-ի և C-ի համար ապագա դրամական միջոցների հոսքերը չեն կարող որոշվել
առանձին-առանձին:
Ա16. Որպես հետևանք, A-ն, B-ն և C-ն միասին (այսինքն` M-ը որպես մեկ ամբողջություն) իրենցից ներկայացնում են ակտիվների որոշելի փոքրագույն խումբ, որը շարունակական օգտագործումից առաջացնում է դրամական միջոցների ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են:
Դ. Ամսագրերի հրատարակչություն
Նախնական տվյալներ
Ա17. Հրատարակչությանը պատկանում է 150 անուն ամսագիր, որոնցից 70-ը գնված են, իսկ մյուս 80-ը ստեղծվել են հրատարակչության կողմից: Գնված ամսագրի անվան համար վճարված գինը ճանաչվել է որպես ոչ նյութական ակտիվ: Ամսագիր ստեղծելու և գոյություն ունեցող ամսագրերը պահպանելու ծախսումները ճանաչվում են որպես ծախս դրանց առաջացման պահին: ՈՒղղակի վաճառքից և գովազդից առաջացող դրամական միջոցների ներհոսքերը կարելի է որոշել յուրաքանչյուր անուն ամսագրի համար: Յուրաքանչյուր անուն ամսագիր կառավարվում է ըստ հաճախորդների առանձին սեգմենտների: Տվյալ անուն ամսագրի համար գովազդից եկամտի մակարդակը կախված է հաճախորդների այն սեգմենտում գոյություն ունեցող անուն ամսագրերի ցանկից, որին վերաբերում է տվյալ անուն ամսագիրը: Ղեկավարության քաղաքականությունն է հրաժարվել հնացած անուններից նախքան դրանց կենսունակության ավարտը և անմիջապես դրանք փոխարինել նոր անուն ամսագրերով` հաճախորդների նույն սեգմենտի համար:
Որն է առանձին անուն ամսագրի դրամաստեղծ միավորը:
Վերլուծություններ
Ա18. Առանձին անուն ամսագրի փոխհատուցվող գումարը հնարավոր է գնահատել: Նույնիսկ այն դեպքում, եթե տվյալ անուն ամսագրից գովազդի եկամուտների մակարդակի վրա որոշակի ազդեցություն են գործում հաճախորդների տվյալ սեգմենտի այլ անուն ամսագրերը, ուղղակի վաճառքից և գովազդից առաջացող դրամական միջոցների ներհոսքերը որոշելի են յուրաքանչյուր անուն ամսագրի համար: Բացի այդ, չնայած անուն ամսագրերը կառավարվում են ըստ հաճախորդների սեգմենտների` ամսագրի անունից հրաժարվելու որոշումները կայացվում են յուրաքանչյուր անուն ամսագրի համար առանձին:
Ա19. Հետևաբար, առանձին անուն ամսագրերն առաջացնում են դրամական միջոցների ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են մյուսներից առաջացողներից, և յուրաքանչյուր անուն ամսագիր իրենից ներկայացնում է առանձին դրամաստեղծ միավոր:
Ե. Կիսով չափ երրորդ կողմին վարձակալության տրված ԵՎ կիսով չափ սեփական
Նախնական տվյալներ
Ա 20. M-ն արտադրական կազմակերպություն է: Նրա գլխավոր վարչական շենքը նախկինում ամբողջովին օգտագործվում էր ներքին կարիքների համար: Կրճատումներից հետո շենքի կեսն օգտագործվում է ներքին կարիքների համար, իսկ մյուս կեսը վարձով տրվել է երրորդ կողմին: Վարձակալության պայմանագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով:
Որն է շենքի դրամաստեղծ միավորը:
Վերլուծություններ
Ա 21. Շենքի սկզբնական նպատակն է ծառայել որպես կորպորատիվ ակտիվ` նպաստելով M-ի արտադրական գործունեությանը: Հետևաբար, չի կարող դիտարկվել, որ շենքը որպես մեկ ամբողջություն առաջացնում է դրամական միջոցների այնպիսի ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են կազմակերպության` որպես մեկ ամբողջություն, դրամական միջոցների հոսքերից: Այսպիսով, շենքի դրամաստեղծ միավորը M կազմակերպությունն է` որպես մեկ ամբողջություն:
Ա 22. Շենքը չի պահվում որպես ներդրում: Հետևաբար, նպատակահարմար չէր լինելու որոշել շենքի օգտագործման արժեքը` հիմք ընդունելով ապագա շուկայական վարձավճարների կանխատեսումները:
Օրինակ 2. Օգտագործման արժեքի հաշվարկ ԵՎ արժեզրկումից կորստի
Այս օրինակում հարկային հետևանքներն անտեսված են:
Նախնական տվյալներ ԵՎ օգտագործման արժեքի հաշվարկ
Ա 23. 20X0 թվականի վերջում T կազմակերպությունը ձեռք է բերում M կազմակերպությանը` վճարելով 10.000 միավոր: M-ն ունի արտադրական գործարաններ երեք երկրներում: Միավորված գործունեությունների կանխատեսվող օգտակար ծառայությունը 15 տարի է:
Աղյուսակ 1. Տվյալները 20X0 թվականի վերջի դրությամբ
20X0թ. վերջը |
Գնման գնի բաշխումը |
Որոշելի ակտիվների իրական արժեքը |
Գուդվիլ1 |
A երկրում գործունեություն |
3.000 |
2.000 |
1.000 |
B երկրում գործունեություն |
2.000 |
1.500 |
500 |
C երկրում գործունեություն |
5.000 |
3.500 |
1.500 |
________________________________________________________ | |||
Ընդամենը |
10.000 |
7.000 |
3.000 |
________________________________________________________ |
____________________
1Յուրաքանչյուր երկրում ծավալված գործունեությունն իրենից ներկայացնում է դրամաստեղծ այն փոքրագույն միավորը, որին գուդվիլը կարող է բաշխվել պատճառաբանված և հետևողական հիմունքով (բաշխման հիմքում ընկած է յուրաքանչյուր երկրում գործունեության գնման գինը, որը որոշված է գնման համաձայնագրով):
Ա 24. A երկրում գտնվող ակտիվների համար T-ն օգտագործում է մաշվածության և ամորտիզացիայի հաշվարկման գծային մեթոդը: Ծառայության ժամկետը 15 տարի է, և մնացորդային արժեք չի նախատեսվում:
Ա 25. 20X4 թվականին A երկրում ձևավորվում է նոր կառավարություն, որի օրենսդրական փոփոխությունների հետևանքով զգալիորեն սահմանափակում է T-ի հիմնական արտադրանքի արտահանումը: Որպես հետևանք, տեսանելի ապագայում T-ի արտադրությունը կկրճատվի 40 տոկոսով:
Ա 26. Արտահանման զգալի կրճատումը և արդյունքում առաջացած արտադրության անկումը պահանջում են, որ T-ն գնահատի A երկրում իր գործունեության գուդվիլի և զուտ ակտիվների փոխհատուցվող գումարը: A երկրում գործունեության որոշելի ակտիվների և գուդվիլի գծով դրամաստեղծ միավորն իրենից ներկայացնում է A երկրում գործունեությունը, քանի որ առանձին ակտիվների գծով հնարավոր չէ որոշել դրամական միջոցների անկախ ներհոսքեր:
Ա 27. A երկրի դրամաստեղծ միավորի զուտ վաճառքի գինը հնարավոր չէ որոշել, քանի որ գոյություն չունի այդ միավորի բոլոր ակտիվները գնել ցանկացող գնորդ:
Ա 28. A երկրի դրամաստեղծ միավորի օգտագործման արժեքը որոշելու համար (տես աղյուսակ 2) T-ն`
ա) նախապատրաստում է դրամական միջոցների հոսքերի կանխատեսումներ, ղեկավարության
կողմից հաստատված` հաջորդ հինգ տարիների համար (20X4-20X9 թվականներ) ամենավերջին
ֆինանսական նախահաշիվների (ծրագրերի) հիման վրա,
բ) գնահատում է դրամական միջոցների հետագա հոսքերը (20X10-20X15 թվականներ)` աճի
նվազող տեմպի հիման վրա: 20X10 թվականի աճի տեմպը գնահատվում է 3 տոկոսի չափով:
Այս տեմպն ավելի ցածր է, քան շուկայի երկարաժամկետ աճի միջին տեմպը A երկրում, և
գ) ընտրում է 15 տոկոս զեղչման դրույք (առանց հաշվի առնելու հարկման ազդեցությունը),
որն արտացոլում է ժամանակի մեջ դրամի արժեքի և A երկրի դրամաստեղծ միավորին հատուկ
ռիսկերի ընթացիկ շուկայական գնահատականը: Արժեզրկումից կորստի ճանաչումը և չափումը
Ա 29. A երկրի դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը կազմում է 1.360 միավոր, այսինքն` A երկրի դրամաստեղծ միավորի վաճառքի զուտ գնից (որը հնարավոր չէ որոշել) և նրա օգտագործման արժեքից (1.360) առավելագույնը:
Ա 30. A երկրի դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը T-ն համեմատում է նրա հաշվեկշռային արժեքի հետ (տես աղյուսակ 3):
Ա 31. T-ն անմիջապես ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչում է արժեզրկումից կորուստ` 840 միավորի չափով: Գուդվիլի հաշվեկշռային արժեքը, որը վերաբերում է A երկրում գործունեությանը, հավասարեցվում է զրոյի` նախքան A երկրի դրամաստեղծ միավորի այլ որոշելի ակտիվների հաշվեկշռային արժեքի նվազեցումը (տես ՀՀՀՀՍ 36-ի պարագրաֆ 88-ը):
Ա 32. Հարկային հետևանքները հաշվառվում են առանձին` համաձայն ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի (տես օրինակ 3-ի Ա-ն):
Աղյուսակ 2. 20X4 թվականի վերջի դրությամբ A երկրի դրամաստեղծ միավորի օգտագործման արժեքի հաշվարկը.
Տարեթիվ |
Երկարաժամկետ |
Դրամական |
15 % զեղչման |
Դրամական |
20X5 (N=1) |
230)(1) |
0,86957 |
200 | |
20X6 | 253(1) | 0,75614 | 191 | |
20X7 | 273(1) | 0,65752 | 180 | |
20X8 | 290(1) | 0,57175 | 166 | |
20X9 | 304(1) | 0,49718 | 151 | |
20X10 | 3% | 313(2) | 0,43233 | 135 |
20X11 | - 2% | 307(2) | 0,37594 | 115 |
20X12 | - 6% | 289(2) | 0,32690 | 94 |
20X13 | - 15% | 245(2) | 0,28426 | 70 |
20X14 | - 25% | 184(2) | 0,24719 | 45 |
20X15 | - 67% | 61(2) | 0,21494 | 13 |
Օգտագործման արժեք |
1.360 |
____________________
(1) Հիմնված է ղեկավարության դրամական միջոցների զուտ հոսքերի կանխատեսումների լավագույն գնահատականի վրա (40 տոկոսով կրճատումից հետո):
(2) Հիմնված է նախորդ տարվա դրամական միջոցների հոսքերի էքստրապոլյացիայի վրա` օգտագործելով աճի նվազող տեմպերը:
(3) Ներկա արժեքի գործակիցը հաշվարկված է որպես k = 1/(1 + a)n, որտեղ a-ն զեղչման դրույքն է, իսկ n-ը` զեղչման ժամանակահատվածը:
Աղյուսակ 3. 20X4թ. վերջի դրությամբ A երկրի դրամաստեղծ միավորի արժեզրկումից կորուստների հաշվարկը և բաշխումը
20X4 թ. վերջ |
Գուդվիլ |
Որոշելի ակտիվներ |
Ընդամենը |
Սկզբնական արժեք |
1.000 |
2.000 |
3.000 |
Կուտակված մաշվածություն/ամորտիզացիա (20X1-20X4) |
(267) |
(533) |
(800) |
Հաշվեկշռային արժեք |
733 |
1.467 |
2.200 |
Արժեզրկումից կորուստ |
(733) |
(107) |
(840) |
Հաշվեկշռային արժեքն արժեզրկումից կորուստ ճանաչելուց հետո |
0 |
1.360 |
1.360 |
Օրինակ 3. Հետաձգված հարկերի վրա ազդեցությունը
Ա. Արժեզրկումից կորստի ճանաչման ազդեցությունը հետաձգված հարկերի վրա
T կազմակերպության համար օգտագործված են օրինակ 2-ում ներկայացված տվյալները և այս օրինակում ներկայացված լրացուցիչ տվյալները:
Ա 33. 20X4 թ. վերջի դրությամբ A երկրի դրամաստեղծ միավորի որոշելի ակտիվների հարկային բազան կազմում է 1.100 միավոր: Արժեզրկումից կորուստները հարկման նպատակով չեն նվազեցվում: Շահութահարկի դրույքը 40 տոկոս է:
Ա 34. A երկրի դրամաստեղծ միավորի ակտիվների գծով արժեզրկումից կորստի ճանաչումը կրճատում է այդ ակտիվներին վերաբերող հարկվող ժամանակավոր տարբերությունը: Համապատասխանաբար, կրճատվում է հետաձգված հարկային պարտավորությունը:
20X4 թ. վերջին |
Նախքան որոշելի |
Արժեզրկումից |
Որոշելի ակտիվների |
Որոշելի ակտիվների հաշվեկշռային արժեք (օրինակ 2) |
1.467 | (107) | 1.360 |
Որոշելի ակտիվների հարկային բազա |
1.100 ______ |
- ______ |
1.100 ______ |
Հարկվող ժամանակավոր տարբերություն |
367 ______ |
(107) ______ |
260 ______ |
Հետաձգված հարկային պարտավորություն` 40 % |
146 ______ |
(42) ______ |
104 ______ |
Ա 35. Համաձայն ՀՀՀՀՍ 12-ի` ի սկզբանե գուդվիլին վերաբերող և ոչ մի հետաձգված հարկ չի ճանաչվում: Հետևաբար, գուդվիլին վերաբերող արժեզրկումից կորուստը չի առաջացնում հետաձգված հարկերի ճշգրտում:
Բ. Արժեզրկումից կորստի ճանաչումը ստեղծում է հետաձգված հարկային ակտիվ
Ա 36. Կազմակերպությունն ունի ակտիվ, որի հաշվեկշռային արժեքը 1.000 միավոր է: Նրա փոխհատուցվող գումարը 650 միավոր է: Շահութահարկի դրույքը 30 տոկոս է, իսկ ակտիվի հարկային բազան` 800 միավոր: Արժեզրկումից կորուստը հարկային նպատակներով չի նվազեցվում: Արժեզրկումից կորստի հետևանքները հետևյալն են.
Նախքան |
Արժեզրկման |
Արժեզրկումից | |
Հաշվեկշռային արժեք |
1.000 |
(350) |
650 |
Հարկային բազա | 800 _____ |
- _____ |
800 _____ |
Հարկվող (նվազեցվող) ժամանակավոր տարբերություն |
200 _______ |
(350) _______ |
(150) _____ |
Հետաձգված հարկային պարտավորություն (ակտիվ)` 30 % |
60 _______ |
(105) _______ |
(45) _____ |
Ա 37. Համաձայն ՀՀՀՀՍ 12-ի` կազմակերպությունը հետաձգված հարկային ակտիվ ճանաչում է այն չափով, որքանով որ հավանական է, որ գոյություն է ունենալու հարկվող շահույթ, որի դիմաց կարող է օգտագործվել նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունը:
Օրինակ 4. Արժեզրկումից կորստի հակադարձում
T կազմակերպության համար օգտագործված են օրինակ 2-ում ներկայացված տվյալները և այս օրինակում ներկայացված լրացուցիչ տվյալները: Այս օրինակում հարկային հետևանքներն անտեսված են:
Նախնական տվյալներ
Ա 38. 20X6 թ. A երկրում դեռևս նույն կառավարությունն է, սակայն ձեռնարկատիրական գործունեության պայմանները բարելավվում են: Արտահանումը կարգավորող օրենսդրության ազդեցությունը T-ի արտադրության վրա պակաս բացասական եղավ, քան նախապես ակնկալվում էր ղեկավարության կողմից: Որպես արդյունք, ղեկավարությունը գնահատում է, որ արտադրությունը կաճի 30 տոկոսով: Նման բարենպաստ փոփոխությունը պահանջում է, որ T-ն կրկին գնահատի A երկրում գործունեության զուտ ակտիվների փոխհատուցվող գումարը (տես ՀՀՀՀՍ 36-ի 95-96 պարագրաֆները): A երկրում գործունեության զուտ ակտիվների համար դրամաստեղծ միավորը մնում է նույնը:
Ա 39. Օրինակ 2-ում նկարագրված հաշվարկներին համանման կատարված հաշվարկը ցույց է տալիս, որ A երկրի դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարն այժմ կազմում է 1.710 միավոր:
Արժեզրկումից կորստի հակադարձումը
Ա 40. T-ն համեմատում է A երկրի դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարը նրա զուտ հաշվեկշռային արժեքի հետ:
Աղյուսակ 1. 20X6թ. դրությամբ A երկրի դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքի հաշվարկը
20X4 թ. վերջին (օրինակ 2) |
Գուդվիլ |
Որոշելի ակտիվներ |
Ընդամենը |
Սկզբնական արժեք |
1.000 |
2.000 |
3.000 |
Կուտակված մաշվածություն/ ամորտիզացիա (4 տարվա համար) |
(267) | (533) | (800) |
Արժեզրկումից կորուստ | (733) ______ |
(107) ______ |
(840) _____ |
Հաշվեկշռային արժեքն արժեզրկումից կորստի ճանաչումից հետո |
0 ______ |
1.360 ______ |
1.360 _____ |
20X6 թ. վերջին | |||
Լրացուցիչ մաշվածություն (2 տարվա համար)(1) | - ______ |
(247) ______ |
(247) _____ |
Հաշվեկշռային արժեք | 0 ______ |
1.113 ______ |
1.113 _____ |
Փոխհատուցվող գումար | 1.710 ______ | ||
Փոխհատուցվող գումարի գերազանցումը հաշվեկշռային արժեքի նկատմամբ |
597 ______ |
(1) 20X4 թ. վերջում արժեզրկումից կորստի ճանաչումից հետո T-ն վերանայում է A երկրում որոշելի ակտիվների գծով մաշվածության հաշվարկման դրույքը (տարեկան 133,3-ից մինչև տարեկան 123,7)` հիմք ընդունելով վերանայված հաշվեկշռային արժեքը և մնացորդային օգտակար ծառայությունը (11 տարի):
Ա 41. Արժեզրկումից կորուստը վերջին անգամ ճանաչելուց հետո բարենպաստ փոփոխություն է տեղի ունեցել այն գնահատականներում, որոնք օգտագործվել են որոշելու համար A երկրի զուտ ակտիվների փոխհատուցվող գումարը: Հետևաբար, ըստ ՀՀՀՀՍ 36-ի պարագրաֆ 99-ի, T-ն ճանաչում է 20X4 թվականին ճանաչված արժեզրկումից կորստի հակադարձումը:
Ա 42. Ըստ ՀՀՀՀՍ 36-ի 107-108 պարագրաֆների` T-ն մեծացնում է A երկրի որոշելի ակտիվների հաշվեկշռային արժեքը 87 միավորով (տես աղյուսակ 3), այսինքն` մինչև փոխհատուցվող գումարից (1.710) և որոշելի ակտիվների ամորտիզացված սկզբնական արժեքից (1.200) նվազագույնը (տես աղյուսակ 2): Այս ավելացումն անմիջապես ճանաչվում է որպես եկամուտ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:
Ա 43. Ըստ ՀՀՀՀՍ 36-ի պարագրաֆ 109-ի` գուդվիլի գծով արժեզրկումից կորուստը չի հակադարձվում, քանի որ այն արտաքին իրադարձությունը, որը հանգեցրել է գուդվիլի գծով արժեզրկումից կորստի ճանաչմանը, չի չեզոքացել: Օրենսդրությունը, որը զգալի չափով սահմանափակում է T-ի արտադրանքի արտահանումը, դեռևս ուժի մեջ է, թեև նրա ազդեցությունն այնքան մեծ չէ, որքան ակնկալվում էր:
Աղյուսակ 2. 20X6 թ. վերջի դրությամբ A երկրի որոշելի ակտիվների ամորտիզացված սկզբնական արժեքի6 որոշումը
____________________
6 Ամորտիզացված սկզբնական արժեք` սկզբնական արժեքի և դրա հիման վրա հաշվարկված կուտակված մաշվածության (ամորտիզացիայի) տարբերությունը:
20X6 թ. վերջին |
Որոշելի ակտիվներ |
Սկզբնական արժեք |
2.000 |
Կուտակված մաշվածություն (133.3 x 6 տարի) |
(800) |
Ամորտիզացված սկզբնական արժեք |
1.200 |
Հաշվեկշռային արժեք (աղյուսակ 1) |
1.113 |
Տարբերություն |
87 |
Աղյուսակ 3. 20X6 թ. վերջի դրությամբ A երկրի ակտիվների հաշվեկշռային արժեքը
20X6 թ. վերջին |
Գուդվիլ |
Որոշելի ակտիվներ |
Ընդամենը |
Համախառն հաշվեկշռային արժեք |
1.000 |
2.000 |
3.000 |
Կուտակված ամորտիզացիա |
(267) |
(780) |
(1.047) |
Արժեզրկումից կուտակված կորուստ |
(733) |
(107) |
(840) |
Հաշվեկշռային արժեք |
0 |
1.113 |
1.113 |
Արժեզրկումից կորստի հակադարձում |
0 |
87 |
87 |
Հաշվեկշռային արժեքն արժեզրկումից |
0 |
1.200 |
1.200 |
Օրինակ 5. Ապագա վերակառուցում
Այս օրինակում հարկային հետևանքներն անտեսված են
Նախնական տվյալներ
Ա 44. 20X0 թ. վերջի դրությամբ K կազմակերպությունը ստուգում է գործարանի արժեզրկված լինելը: Գործարանը դրամաստեղծ միավոր է: Գործարանի ակտիվները հաշվառվում են ամորտիզացված սկզբնական արժեքով: Գործարանի հաշվեկշռային արժեքը 3.000 միավոր է, իսկ մնացորդային օգտակար ծառայությունը` 10 տարի:
Ա 45. Գործարանն այնքան մասնագիտացված է, որ նրա վաճառքի զուտ գինը որոշել հնարավոր չէ: Հետևաբար, գործարանի փոխհատուցվող գումարն իրենից ներկայացնում է նրա օգտագործման արժեքը: Օգտագործման արժեքը հաշվարկվում է կիրառելով 14 տոկոս զեղչման դրույք` առանց հաշվի առնելու հարկերի ազդեցությունը:
Ա 46. Ղեկավարության կողմից հաստատված նախահաշիվներն արտացոլում են, որ`
ա) 20X3 թ. վերջի դրությամբ գործարանը վերակառուցվելու է, որի նպատակով կատարվելու են
100 միավոր գնահատված ծախսումներ: Քանի որ K-ն դեռևս պարտավորված չէ իրականացնելու
վերակառուցումը, ապագա վերակառուցման ծախսումների գծով պահուստ չի ճանաչվել, և
բ) նշված վերակառուցումից առաջանալու են ապագա օգուտներ` դրամական միջոցների ապագա
արտահոսքերի կրճատման միջոցով:
Ա 47. 20X2 թ. վերջի դրությամբ K-ն ստանձնում է վերակառուցում իրականացնելու պարտականությունը: Ծախսումները շարունակում են գնահատվել 100 միավոր, և ճանաչվում է համապատասխան պահուստ: Գործարանից առաջացող դրամական միջոցների ապագա գնահատված հոսքերը, որոնք արտացոլվել են ղեկավարության կողմից հաստատված ամենավերջին նախահաշիվներում, տրված են Ա51 պարագրաֆում, իսկ զեղչման ընթացիկ դրույքը նույնն է, ինչ 20X0 թ. վերջի դրությամբ:
Ա 48. 20X3 թ. վերջի դրությամբ կազմակերպությունը փաստացի կատարել է 100 միավոր վերակառուցման ծախսումներ և վճարել դրանց դիմաց: Գործարանից առաջացող դրամական միջոցների ապագա գնահատված հոսքերը, որոնք արտացոլվել են ղեկավարության կողմից հաստատված ամենավերջին նախահաշիվներում, և զեղչման ընթացիկ դրույքը դարձյալ նույնն են, ինչ 20X2թ. վերջի դրությամբ գնահատվածներինը:
20X0 թ. վերջի դրությամբ
Աղյուսակ 1. Գործարանի օգտագործման արժեքի հաշվարկը 20X0 թ. վերջի դրությամբ
Տարեթիվ |
Դրամական միջոցների ապագա հոսքեր |
14 տոկոսով զեղչված |
20X1 |
300 |
263 |
20X2 |
280 |
215 |
20X3 |
420(1) |
283 |
20X4 |
520(2) |
308 |
20X5 |
350(2) |
182 |
20X6 |
420(2) |
191 |
20X7 |
480(2) |
192 |
20X8 |
480(2) |
168 |
20X9 |
460(2) |
141 |
20X10 |
400(2) |
108 |
Օգտագործման արժեք |
_______ |
(1) Չի ներառում ղեկավարության նախահաշիվներում արտացոլված վերակառուցման գնահատված ծախսումները:
(2) Չի ներառում գնահատված օգուտները, որոնք ակնկալվում են ղեկավարության նախահաշիվներում արտացոլված վերակառուցման արդյունքում:
Ա 49. Գործարանի փոխհատուցվող գումարը (օգտագործման արժեքը) ավելի փոքր է, քան նրա հաշվեկշռային արժեքը: Հետևաբար, K-ն ճանաչում է գործարանի գծով արժեզրկումից կորուստ:
Աղյուսակ 2. Գործարանի գծով արժեզրկումից կորստի հաշվարկը 20X0 թ. վերջի դրությամբ
Գործարան | |
Հաշվեկշռային արժեքը նախքան արժեզրկումից կորստի ճանաչումը |
3.000 |
Փոխհատուցվող գումարը (աղյուսակ 1) |
2.051 |
Արժեզրկումից կորուստ |
(949) |
Հաշվեկշռային արժեքն արժեզրկումից կորստի ճանաչումից հետո |
2.051 |
20X1 թ. վերջի դրությամբ
Ա 50. Տեղի չի ունենում որևէ դեպք, որ պահանջի կրկին գնահատել գործարանի փոխհատուցվող գումարը: Հետևաբար, չի պահանջվում նաև կատարել փոխհատուցվող գումարի հաշվարկ:
20X2 թ. վերջի դրությամբ
Ա 51. Այժմ կազմակերպությունը պարտավորված է իրականացնելու վերակառուցումը: Հետևաբար, գործարանի օգտագործման արժեքը որոշելիս, այդ վերակառուցումից ակնկալվող օգուտները հաշվի են առնվում դրամական միջոցների հոսքերի կանխատեսման ժամանակ: Դա հանգեցնում է դրամական միջոցների գնահատված այն հոսքերի աճին, որոնք օգտագործվել են 20X0 թ. վերջի դրությամբ օգտագործման արժեքը որոշելիս: Համաձայն ՀՀՀՀՍ 36-ի 95-96 պարագրաֆների` 20X2 թ. վերջի դրությամբ կրկին որոշվում է գործարանի փոխհատուցվող գումարը:
Աղյուսակ 3. Գործարանի օգտագործման արժեքի հաշվարկը 20X2 թ. վերջի դրությամբ
Տարեթիվ |
Դրամական միջոցների ապագա |
14 տոկոսով |
20X3 |
420(1) |
368 |
20X4 |
570(2) |
439 |
20X5 |
380(2) |
256 |
20X6 |
450(2) |
266 |
20X7 |
510(2) |
265 |
20X8 |
510(2) |
232 |
20X9 |
480(2) |
192 |
20X10 |
410(2) |
144 |
Օգտագործման արժեք |
_______ |
____________________
(1) Չի ներառում վերակառուցման գնահատված ծախսումները, քանի որ պարտավորությունն արդեն ճանաչվել է:
(2) Ներառում է գնահատված օգուտները, որոնք ակնկալվում են ղեկավարության նախահաշիվներում արտացոլված վերակառուցման արդյունքում:
Ա 52. Գործարանի փոխհատուցվող գումարն (օգտագործման արժեքը) ավելի մեծ է, քան նրա հաշվեկշռային արժեքը (տես աղյուսակ 4): Հետևաբար, K-ն հակադարձում է արժեզրկումից կորուստը, որը ճանաչվել էր գործարանի համար 20X0 թ. վերջի դրությամբ:
Աղյուսակ 4. 20X2 թ. վերջի դրությամբ արժեզրկումից կորստի հակադարձման հաշվարկը
Գործարան | |
20X0 թ. վերջի դրությամբ հաշվեկշռային արժեքը (աղյուսակ 2) 20X2 թ. վերջի դրությամբ |
2.051 |
Հաշվարկված մաշվածության գումարը (20X1 թ. և 20X2 թ. համար` աղյուսակ 5) |
(410) |
Հաշվեկշռային արժեքը նախքան արժեզրկումից կորստի հակադարձումը |
1.641 |
Փոխհատուցվող գումարը (աղյուսակ 3) |
2.162 |
Արժեզրկումից կորստի հակադարձում |
521 |
Հաշվեկշռային արժեքը արժեզրկումից կորստի հակադարձումից հետո |
2.162 |
Ամորտիզացված սկզբնական արժեքը (աղյուսակ 5) |
2.400(1) |
____________________
(1) Այս հակադարձումը չի հանգեցնում գործարանի այնպիսի հաշվեկշռային արժեքի, որը կգերազանցեր ամորտիզացված սկզբնական արժեքը: Հետևաբար, ճանաչվում է արժեզրկումից կորստի լրիվ հակադարձում (տես ստանդարտի 102 պարագրաֆը):
20X3 թ. վերջի դրությամբ
Ա 53. Վերակառուցման գծով ծախսումների դիմաց վճարման ժամանակ առկա է 100 միավոր դրամական միջոցների արտահոսք: Չնայած որ տեղի է ունեցել դրամական միջոցների արտահոսք` 20X2 թ. վերջի դրությամբ օգտագործման արժեքը որոշելիս օգտագործված գնահատված դրամական միջոցների ապագա հոսքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Հետևաբար, 20X3 թ. վերջի դրությամբ գործարանի փոխհատուցվող գումարը չի հաշվարկվում:
Աղյուսակ 5. Գործարանի հաշվեկշռային արժեքի ամփոփ տեղեկանք
Տարեվերջ |
Ամորտիզացված |
Փոխհատուցվող |
Ճշգրտված |
Արժեզրկումից կորուստ |
Հաշվեկշռային |
20X0 |
3.000 |
2.051 |
0 |
(949) |
2.051 |
20X1 |
2.700 |
չի հաշվարկվում(1) |
(205) |
0 |
1.846 |
20X2 |
2.400 |
2.162 |
(205) |
521 |
2.162 |
20X3 |
2.100 |
չի հաշվարկվում(1) |
(270) |
0 |
1.892 |
____________________
(1) Չի հաշվարկվում, քանի որ առկա չէ որևէ հայտանիշ, ըստ որի արժեզրկումից կորուստը կարող է ավելացած կամ նվազած լինել:
Օրինակ 6. Ապագա կապիտալ բնույթի ծախսումներ
Այս օրինակում հարկային հետևանքներն անտեսված են:
Նախնական տվյալներ
Ա 54. 20X0 թ. վերջի դրությամբ F կազմակերպությունը ստուգում է ինքնաթիռի արժեզրկված լինելը: Ինքնաթիռը դրամաստեղծ միավոր է: Այն հաշվառվում է ամորտիզացված սկզբնական արժեքով, իսկ հաշվեկշռային արժեքը կազմում է 150.000 միավոր: Նրա գնահատված մնացորդային օգտակար ծառայությունը 10 տարի է:
Ա 55. Այս օրինակում ենթադրվում է, որ ինքնաթիռի վաճառքի զուտ գինը հնարավոր չէ որոշել: Հետևաբար, ինքնաթիռի փոխհատուցվող գումարը նրա օգտագործման արժեքն է: Օգտագործման արժեքը հաշվարկվում է կիրառելով 14 տոկոս զեղչման դրույք` առանց հաշվի առնելու հարկերի ազդեցությունը:
Ա 56. Ղեկավարության կողմից հաստատված նախահաշիվներն արտացոլում են, որ`
ա) 20X4 թ. ինքնաթիռի շարժիչն արդիականացնելու համար կատարվելու են 25.000 միավոր
կապիտալ բնույթի ծախսումներ, և
բ) նշված կապիտալ բնույթի ծախսումները բարելավելու են ինքնաթիռի տնտեսական ցուցանիշները`
վառելիքի ծախսը կրճատելու միջոցով:
Ա 57. 20X4 թ. վերջի դրությամբ արդիականացման ծախսումներն արդեն կատարվել են: Ինքնաթիռի դրամական միջոցների ապագա գնահատված հոսքերը, որոնք արտացոլվել են ղեկավարության կողմից հաստատված ամենավերջին նախահաշիվներում, տրված են Ա60 պարագրաֆում, իսկ ընթացիկ զեղչման դրույքը նույնն է, ինչ 20X0 թ. վերջի դրությամբ:
20X0 թ. վերջի դրությամբ
Աղյուսակ 1. Ինքնաթիռի օգտագործման արժեքի հաշվարկը 20X0 թ. վերջի դրությամբ
Տարեթիվ |
Դրամական միջոցների ապագա հոսքեր |
14 տոկոսով զեղչված |
20X1 |
22.165 |
19.443 |
20X2 |
21.450 |
16.505 |
20X3 |
20.550 |
13.871 |
20X4 |
24.725(1) |
14.639 |
20X5 |
25.325(2) |
13.153 |
20X6 |
24.825(2) |
11.310 |
20X7 |
24.123(2) |
9.640 |
20X8 |
25.533(2) |
8.951 |
20X9 |
24.234(2) |
7.452 |
20X10 |
22.850(2) |
6.164 |
Օգտագործման արժեք |
________ |
____________________
(1) Չի ներառում ղեկավարության նախահաշիվներում արտացոլված արդիականացման գնահատված ծախսումները:
(2) Չի ներառում գնահատված օգուտները, որոնք ակնկալվում են ղեկավարության նախահաշիվներում արտացոլված շարժիչի արդիականացման արդյունքում:
Ա 58. Ինքնաթիռի հաշվեկշռային արժեքն ավելի փոքր է, քան նրա փոխհատուցվող գումարը (օգտագործման արժեքը): Հետևաբար, F-ը ճանաչում է ինքնաթիռի գծով արժեզրկումից կորուստ:
Աղյուսակ 2. Արժեզրկումից կորստի հաշվարկը 20X0 թ. վերջի դրությամբ
Ինքնաթիռ | |
Հաշվեկշռային արժեքը նախքան արժեզրկումից կորստի ճանաչումը |
150.000 |
Փոխհատուցվող գումարը (աղյուսակ 1) |
121.128 |
Արժեզրկումից կորուստ |
(28.872) |
Հաշվեկշռային արժեքը արժեզրկումից կորստի ճանաչումից հետո |
121.128 |
20X1-20X3 թվականներ
Ա 59. Տեղի չի ունենում որևէ դեպք, որ պահանջի կրկին գնահատել ինքնաթիռի փոխհատուցվող գումարը: Հետևաբար, չի պահանջվում նաև անցկացնել փոխհատուցվող գումարի հաշվարկ:
20X4 թ. վերջի դրությամբ
Ա 60. Կապիտալ բնույթի ծախսումները կատարվել են: Հետևաբար, ինքնաթիռի օգտագործման արժեքը որոշելիս, շարժիչի արդիականացումից ակնկալվող ապագա օգուտները հաշվի են առնվում դրամական միջոցների հոսքերի կանխատեսման ժամանակ: Դա հանգեցնում է դրամական միջոցների գնահատված այն ապագա հոսքերի աճին, որոնք օգտագործվել են 20X0 թ. վերջի դրությամբ օգտագործման արժեքը որոշելիս: Որպես հետևանք, համաձայն ՀՀՀՀՍ 36-ի 95-96 պարագրաֆների, 20X4 թ. վերջի դրությամբ վերահաշվարկվում է ինքնաթիռի փոխհատուցվող գումարը:
Աղյուսակ 3. Ինքնաթիռի օգտագործման արժեքի հաշվարկը 20X4 թ. վերջի դրությամբ
Տարեթիվ |
Դրամական միջոցների ապագա հոսքեր(1) |
14 տոկոսով զեղչված |
20X5 |
30.321 |
26.597 |
20X6 |
32.750 |
25.200 |
20X7 |
31.721 |
21.411 |
20X8 |
31.950 |
18.917 |
20X9 |
33.100 |
17.191 |
20X10 |
27.999 |
12.756 |
Օգտագործման արժեք |
_________ |
____________________
(1) Ներառում է գնահատված օգուտները, որոնք ակնկալվում են ղեկավարության նախահաշիվներում արտացոլված շարժիչի արդիականացման արդյունքում:
Ա 61. Ինքնաթիռի փոխհատուցվող գումարն (օգտագործման արժեքը) ավելի մեծ է, քան նրա հաշվեկշռային արժեքը և ամորտիզացված սկզբնական արժեքը (տես աղյուսակ 4): Հետևաբար, F-ը հակադարձում է արժեզրկումից կորուստը, որը ճանաչվել է 20X0 թ. վերջի դրությամբ, այնպես, որ ինքնաթիռը հաշվառվի ամորտիզացված սկզբնական արժեքով:
Աղյուսակ 4. Արժեզրկումից կորուստների հակադարձման հաշվարկը 20X4 թ. վերջի դրությամբ
Ինքնաթիռ | |
20X0 թ. վերջի դրությամբ հաշվեկշռային արժեքը (աղյուսակ 2)
20X4 թ. վերջի դրությամբ |
121.128 |
Հաշվարկված մաշվածության գումարը (20X1 և 20X2 թթ. համար` աղյուսակ 5) |
(48.452) |
Արդիականացման ծախսումներ |
25.000 |
Հաշվեկշռային արժեքը նախքան արժեզրկումից կորստի հակադարձումը |
97.676 |
Փոխհատուցվող գումարը (աղյուսակ 3) |
122.072 |
Արժեզրկումից կորստի հակադարձում |
17.324 |
Հաշվեկշռային արժեքը արժեզրկումից կորստի հակադարձումից հետո |
115.000 |
Ամորտիզացված սկզբնական արժեքը (աղյուսակ 5) |
115.000(1) |
____________________
(1) Ինքնաթիռի օգտագործման արժեքը գերազանցում է նրա այն հաշվեկշռային արժեքը, որը կստացվեր, եթե այն հաշվառվեր ամորտիզացված սկզբնական արժեքով: Հետևաբար, հակադարձումը սահմանափակվում է այն գումարով, որը չի հանգեցնում ինքնաթիռի այնպիսի հաշվեկշռային արժեքի, որը կգերազանցեր նրա ամորտիզացված սկզբնական արժեքը (տես ստանդարտի 102 պարագրաֆը):
Աղյուսակ 5. Ինքնաթիռի հաշվեկշռային արժեքի ամփոփ տեղեկանք
Տարեթիվ |
Ամորտիզացված |
Փոխհատուցվող |
Ճշգրտված |
Արժեզրկումից |
Հաշվեկշռային |
20X0 |
150.000 |
121.128 |
0 |
(28.872) |
121.128 |
20X1 |
135.000 |
չի հաշվարկվում(1) |
(12.113) |
0 |
109.015 |
20X2 |
120.000 |
չի հաշվարկվում(1) |
(12.113) |
0 |
96.902 |
20X3 |
105.000 |
չի հաշվարկվում(1) |
(12.113) |
0 |
84.789 |
20X4 |
90.000 |
|
(12.113) |
||
արդիակա- նացում |
25.000 |
- |
|||
115.000 |
122.072 |
(12.113) |
17.324 |
115.000 | |
20X5 |
95.833 |
չի հաշվարկվում(1) |
(19.167) |
0 |
95.833 |
(1) Չի հաշվարկվում, քանի որ առկա չէ որևէ հայտանիշ, ըստ որի արժեզրկումից կորուստը կարող է ավելացած կամ նվազած լինել:
Օրինակ 7. «Վարից վեր» ԵՎ «վերից վար» ստուգումների կիրառումը գուդվիլի նկատմամբ
Այս օրինակում հարկային հետևանքներն անտեսված են:
Ա 62. 20X0 թ. վերջի դրությամբ M կազմակերպությունը ձեռք է բերում Z կազմակերպության 100 տոկոսը` վճարելով 3000 միավոր: Z-ն ունի երեք դրամաստեղծ միավոր` A, B և C, որոնց զուտ իրական արժեքները կազմում են համապատասխանաբար 1200, 800 և 400 միավոր: M-ը ճանաչում է 600 միավոր (3000 հանած 2400) գուդվիլ, որը վերաբերում է Z-ին:
Ա 63. 20X5 թ. վերջի դրությամբ A-ն զգալի վնասներ է կրում: Նրա փոխհատուցվող գումարը գնահատվում է 1400 միավոր: Ստորև ներկայացված են հաշվեկշռային արժեքները.
Աղյուսակ 1. Հաշվեկշռային արժեքները 20X5 թ. վերջի դրությամբ
20X5 թ. վերջի դրությամբ |
A |
B |
C |
Գուդվիլ |
Ընդամենը |
Զուտ հաշվեկշռային արժեք |
1.300 |
1.200 |
800 |
450 |
3.750 |
Ա. Գուդվիլը հնարավոր է բաշխել պատճառաբանված և հետևողական հիմունքով
Ա 64. Z-ի ձեռք բերման ամսաթվի դրությամբ A-ի, B-ի և C-ի զուտ իրական արժեքները դիտվում են որպես պատճառաբանված հիմունք գուդվիլը A-ին, B-ին և C-ին համամասնորեն բաշխելու համար:
Աղյուսակ 2. Գուդվիլի բաշխումը 20X5 թ. վերջի դրությամբ
A |
B |
C |
Ընդամենը | |
20X0 թ. վերջի դրությամբ | ||||
Զուտ իրական արժեքներ |
1.200 |
800 |
400 |
2.400 |
Համամասնություն |
50 % |
33 % |
17 % |
100 % |
20X5 թ. վերջի դրությամբ | ||||
Զուտ հաշվեկշռային արժեք (մինչև գուդվիլի բաշխումը) |
1.300 | 1.200 | 800 | 3.300 |
Գուդվիլի բաշխումը (վերը նշված համամասնության օգտագործմամբ) |
225 |
150 |
75 |
450 |
Զուտ հաշվեկշռային արժեք (գուդվիլի բաշխումից հետո) |
1.525 |
1.350 |
875 |
3.750 |
Ա 65. ՀՀՀՀՍ 36-ի պարագրաֆ 80-ի «ա» կետում ներկայացված «վարից վեր» ստուգմանը համապատասխան գուդվիլի հաշվեկշռային արժեքը բաշխելուց հետո M-ը համեմատում է A-ի փոխհատուցվող գումարը նրա հաշվեկշռային արժեքի հետ:
Աղյուսակ 3. «Վարից վեր» ստուգման կիրառությունը
20X5 թ. վերջի դրությամբ | A |
Հաշվեկշռային արժեքը գուդվիլի բաշխումից հետո | 1.525 |
Փոխհատուցվող գումարը | 1.400 ______ |
Արժեզրկումից կորուստը | 125 ______ |
Ա 66. M-ը ճանաչում է A-ի գծով արժեզրկումից կորուստ` 125 միավոր: Արժեզրկումից կորուստը ամբողջությամբ բաշխվում է գուդվիլին` համաձայն ՀՀՀՀՍ 36-ի պարագրաֆ 88-ի:
Բ. Գուդվիլը հնարավոր չէ բաշխել պատճառաբանված և հետևողական հիմունքով
Ա 67. Z-ի ձեռք բերման արդյունքում առաջացած գուդվիլը A-ի, B-ի և C-ի միջև բաշխելու պատճառաբանված եղանակ գոյություն չունի: 20X5 թ. վերջի դրությամբ Z-ի փոխհատուցվող գումարը գնահատվում է 3500 միավոր:
Ա 68. Համաձայն ՀՀՀՀՍ 36-ի պարագրաֆ 80-ի «ա» կետի` 20X5 թ. վերջի դրությամբ M-ը նախ կիրառում է «վարից վեր» ստուգումը: Այն համեմատում է A-ի փոխհատուցվող գումարը նրա հաշվեկշռային արժեքի հետ` չներառելով գուդվիլը:
Աղյուսակ 4. «Վարից վեր» ստուգման կիրառությունը
20X5 -ի վերջի դրությամբ | A |
Հաշվեկշռային արժեքը | 1.300 |
Փոխհատուցվող գումարը | 1.400 ______ |
Արժեզրկումից կորուստը | 0 ______ |
Ա 69. Այսպիսով, «վարից վեր» ստուգման անցկացման արդյունքում A-ի գծով արժեզրկումից կորուստ չի ճանաչվում:
Ա 70. Քանի որ գուդվիլը չի կարող բաշխվել A-ին պատճառաբանված և հետևողական հիմունքով, M-ը անց է կացնում նաև «վերից վար» ստուգումը` համաձայն ՀՀՀՀՍ 36-ի 80 պարագրաֆի «բ» կետի: Այն համեմատում է Z-ի` որպես մեկ ամբողջության հաշվեկշռային արժեքը նրա փոխհատուցվող գումարի հետ (Z-ը որպես մեկ ամբողջություն փոքրագույն դրամաստեղծ միավոր է, որը ներառում է A-ն և որին պատճառաբանված և հետևողական հիմունքով կարող է բաշխվել գուդվիլը):
Աղյուսակ 5. «Վերից վար» ստուգման կիրառությունը
20X5 թ. վերջի դրությամբ |
A |
B |
C |
Գուդվիլ |
Z |
Հաշվեկշռային արժեք |
1.300 |
1.200 |
800 |
450 |
3.750 |
«Վարից վեր» ստուգման արդյունքում առաջացող արժեզրկումից կորուստը |
0 |
- |
- |
- |
0 |
________________________________ | |||||
Հաշվեկշռային արժեքը «վարից վեր» ստուգումից հետո |
1.300 |
1.200 |
800 |
450 |
3.750 |
________________________________ | |||||
Փոխհատուցվող գումարը |
3.500 | ||||
«Վերից վար» ստուգման արդյունքում առաջացող արժեզրկումից կորուստը |
(250) |
Ա 71. Հետևաբար, M-ը ճանաչում է արժեզրկումից կորուստ` 250 միավոր, որը և ամբողջությամբ բաշխում է գուդվիլին` համաձայն ՀՀՀՀՍ 36-ի 88 պարագրաֆի:
Օրինակ 8. Կորպորատիվ ակտիվների բաշխում
Այս օրինակում հարկային հետևանքներն անտեսված են: Նախնական տվյալներ
Ա 72. M կազմակերպությունն ունի դրամաստեղծ երեք միավոր` A-ն, B-ն և C-ն: Տեղի են ունեցել անբարենպաստ փոփոխություններ այն տեխնոլոգիական միջավայրում, որում գործում է M-ը: Հետևաբար, M-ը ստուգում է իր երեք դրամաստեղծ միավորներից յուրաքանչյուրի արժեզրկված լինելը: 20X0 թ. վերջի դրությամբ A-ի, B-ի և C-ի հաշվեկշռային արժեքները կազմում են համապատասխանաբար 100, 150 և 200 միավոր:
Ա 73. Գործառնությունները ղեկավարվում են գլխամասային գրասենյակից: Գլխամասային գրասենյակի ակտիվների հաշվեկշռային արժեքը 200 միավոր է, այդ թվում գլխամասային գրասենյակի շենքը` 150 միավոր, իսկ գիտահետազոտական կենտրոնը` 50 միավոր: Դրամաստեղծ միավորների համապատասխան հաշվեկշռային արժեքները իրենցից ներկայացնում են այն համամասնության պատճառաբանված հիմքը, ըստ որի գլխամասային գրասենյակի շենքը տրամադրվում է յուրաքանչյուր դրամաստեղծ միավորին: Գիտահետազոտական կենտրոնի հաշվեկշռային արժեքը հնարավոր չէ պատճառաբանված հիմունքով բաշխել առանձին դրամաստեղծ միավորներին:
Ա 74. A դրամաստեղծ միավորի գնահատված մնացորդային օգտակար ծառայությունը 10 տարի է: B-ի, C-ի և գլխամասային գրասենյակի ակտիվների մնացորդային օգտակար ծառայությունը 20 տարի է: Գլխամասային գրասենյակի ակտիվներն ամորտիզացվում են գծային մեթոդով:
Ա 75. Չկա հիմունք, որով հնարավոր լինի հաշվարկել դրամաստեղծ միավորների վաճառքի զուտ գները: Հետևաբար, յուրաքանչյուր դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարի հիմքում ընկած է նրա օգտագործման արժեքը: Օգտագործման արժեքը հաշվարկվում է կիրառելով 15 տոկոս զեղչման դրույք` առանց հաշվի առնելու հարկերի ազդեցությունը:
Կորպորատիվ ակտիվների որոշումը
Ա 76. Ըստ ՀՀՀՀՍ 36-ի 86 պարագրաֆի դրույթների` M-ը նախ որոշում է բոլոր այն կորպորատիվ ակտիվները, որոնք վերաբերում են քննարկվող առանձին դրամաստեղծ միավորներին: Կորպորատիվ ակտիվները գլխամասային գրասենյակի շենքն ու գիտահետազոտական կենտրոնն են:
Ա 77. Այնուհետև M-ը որոշում է, թե ինչպես վարվել կորպորատիվ ակտիվներից յուրաքանչյուրի հետ.
ա) գլխամասային գրասենյակի շենքի հաշվեկշռային արժեքը կարող է պատճառաբանված
և հետևողական հիմունքով բաշխվել քննարկվող դրամաստեղծ միավորներին: Հետևաբար,
անհրաժեշտ է անցկացնել միայն «վարից վեր» ստուգումը, և
բ) գիտահետազոտական կենտրոնի հաշվեկշռային արժեքը հնարավոր չէ պատճառաբանված
և հետևողական հիմունքով բաշխել քննարկվող առանձին դրամաստեղծ միավորներին:
Հետևաբար, բացի «վարից վեր« ստուգումից, անհրաժեշտ է անցկացնել նաև «վերից վար»
ստուգում: Կորպորատիվ ակտիվների բաշխումը
Ա 78. Գլխամասային գրասենյակի շենքի հաշվեկշռային արժեքը բաշխվում է յուրաքանչյուր առանձին դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքին: Կիրառվում է կշռված բաշխման հիմունքը, քանի որ A դրամաստեղծ միավորի գնահատված մնացորդային օգտակար ծառայությունը 10 տարի է, իսկ B և C դրամաստեղծ միավորների գնահատված մնացորդային օգտակար ծառայությունը` 20 տարի:
Աղյուսակ 1. Գլխամասային գրասենյակի շենքի հաշվեկշռային արժեքի կշռված բաշխման հաշվարկը
20X0 թ. վերջի դրությամբ |
A |
B |
C |
Ընդամենը |
Հաշվեկշռային արժեք |
100 |
150 |
200 |
450 |
Օգտակար ծառայություն |
10 տարի |
20 տարի |
20 տարի |
|
Օգտակար ծառայության հիման վրա կշռման գործակիցը |
1 |
2 |
2 |
|
Կշռումից հետո հաշվեկշռային արժեքը |
100 |
300 |
400 |
800 |
Շենքի արժեքի համամասնական |
12% |
38% |
50% |
100% |
բաշխումը |
(100/800) |
(300/800) |
(400/800) |
|
Շենքի հաշվեկշռային արժեքի բաշխումը (վերը նշված համամասնության հիման վրա) |
19 |
56 |
75 |
(150) |
Հաշվեկշռային արժեքը (շենքի արժեքի բաշխումից հետո) |
119 |
206 |
275 |
600 |
Փոխհատուցվող գումարի որոշումը
Ա 79. «Վարից վեր» ստուգումը պահանջում է յուրաքանչյուր առանձին դրամաստեղծ միավորի փոխհատուցվող գումարի հաշվարկ: «Վերից վար» ստուգումը պահանջում է հաշվարկել M-ի` որպես մեկ ամբողջության, փոխհատուցվող գումարը (փոքրագույն դրամաստեղծ միավորը, որը ներառում է գիտահետազոտական կենտրոնը):
Աղյուսակ 2. 20X0 թ. վերջի դրությամբ A-ի, B-ի, C-ի և M-ի օգտագործման արժեքի հաշվարկը.
A | B | C | M | |||||
Տարեթիվ |
Դրամական |
Զեղչված 15%-ով |
Դրամական միջոցների ապագա հոսքեր |
Զեղչված 15%-ով |
Դրամական |
Զեղչված |
Դրամական |
Զեղչված |
1 |
18 |
16 |
9 |
8 |
10 |
9 |
39 |
34 |
2 |
31 |
23 |
16 |
12 |
20 |
15 |
72 |
54 |
3 |
37 |
24 |
24 |
16 |
34 |
22 |
105 |
69 |
4 |
42 |
24 |
29 |
17 |
44 |
25 |
128 |
73 |
5 |
47 |
24 |
32 |
16 |
51 |
25 |
143 |
71 |
6 |
52 |
22 |
33 |
14 |
56 |
24 |
155 |
67 |
7 |
55 |
21 |
34 |
13 |
60 |
22 |
162 |
61 |
8 |
55 |
18 |
35 |
11 |
63 |
21 |
166 |
54 |
9 |
53 |
15 |
35 |
10 |
65 |
18 |
167 |
48 |
10 |
48 |
12 |
35 |
9 |
66 |
16 |
169 |
42 |
11 |
|
|
36 |
8 |
66 |
14 |
132 |
28 |
12 |
|
|
35 |
7 |
66 |
12 |
131 |
25 |
13 |
|
|
35 |
6 |
66 |
11 |
131 |
21 |
14 |
|
|
33 |
5 |
65 |
9 |
128 |
18 |
15 |
|
|
30 |
4 |
62 |
8 |
122 |
15 |
16 |
|
|
26 |
3 |
60 |
6 |
115 |
12 |
17 |
|
|
22 |
2 |
57 |
5 |
108 |
10 |
18 |
|
|
18 |
1 |
51 |
4 |
97 |
8 |
19 |
|
|
14 |
1 |
43 |
3 |
85 |
6 |
20 |
|
|
10 |
1 |
35 |
2 |
71 |
4 |
Օգտագործման |
|
_______ |
|
____ |
_____ |
____ |
____________________
(1) Ենթադրվում է, որ գիտահետազոտական կենտրոնը կազմակերպության` որպես մեկ ամբողջության համար առաջացնում է դրամական միջոցների լրացուցիչ ապագա հոսքեր: Հետևաբար, յուրաքանչյուր առանձին դրամաստեղծ միավորի օգտագործման արժեքների հանրագումարն ավելի պակաս է, քան կազմակերպության` որպես մեկ ամբողջության, օգտագործման արժեքը: Դրամական միջոցների լրացուցիչ հոսքերը չեն կարող վերագրվել գլխամասային գրասենյակի շենքին:
Արժեզրկումից կորուստների հաշվարկը
Ա 80. Ըստ «վարից վեր» ստուգման` M-ը յուրաքանչյուր դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքը (շենքի հաշվեկշռային արժեքը բաշխելուց հետո) համեմատում է նրա փոխհատուցվող գումարի հետ:
Աղյուսակ 3. «Վարից վեր» ստուգման կիրառությունը
20X0թ. վերջի դրությամբ |
A |
B |
C |
Հաշվեկշռային արժեքը (շենքի արժեքի բաշխումից հետո) (աղյուսակ 1) |
119 | 206 | 275 |
Փոխհատուցվող գումարը (աղյուսակ 2) |
199 |
164 |
271 |
Արժեզրկումից կորուստ |
0 |
(42) |
(4) |
Ա 81. Հաջորդ քայլը արժեզրկումից կորուստների բաշխումն է դրամաստեղծ միավորների ակտիվների և գլխամասային գրասենյակի շենքի միջև:
Աղյուսակ 4. Արժեզրկումից կորստի բաշխումը B և C դրամաստեղծ միավորներին
Դրամաստեղծ միավոր |
B |
C |
Գլխամասային գրասենյակի շենքին |
(12) (42x56/206) |
(1) (4x75/275) |
Դրամաստեղծ միավորի ակտիվներին |
(30) (42x150/206) |
(3) (4x200/275) |
(42) | (4) |
Ա 82. Ըստ «վերից վար» ստուգման, քանի որ գիտահետազոտական կենտրոնի արժեքը հնարավոր չէ պատճառաբանված և հետևողական հիմունքով բաշխել A, B և C դրամաստեղծ միավորների միջև, M-ը համեմատում է այն փոքրագույն դրամաստեղծ միավորի հաշվեկշռային արժեքը, որին կարող է բաշխվել գիտահետազոտական կենտրոնի հաշվեկշռային արժեքը (այսինքն` M-ը որպես մեկ ամբողջություն), նրա փոխհատուցվող գումարի հետ:
Աղյուսակ 5. «Վերից վար» ստուգման կիրառությունը
20X0 թ. վերջի դրությամբ |
A |
B |
C |
Շենք |
Գիտահետա- |
M |
Հաշվեկշռային արժեք |
100 |
150 |
200 |
150 |
50 |
650 |
«Վարից վեր» ստուգումից առաջացող արժեզրկումից կորուստ |
- |
(30) |
(3) |
(13) |
- |
(46) |
Հաշվեկշռային արժեքը «վարից վեր» ստուգումից հետո |
100 |
120 |
197 |
137 |
50 |
604 |
Փոխհատուցվող գումարը (աղյուսակ 2) |
720 | |||||
«Վերից վար» ստուգումից առաջացող արժեզրկումից կորուստ |
0 |
Ա 83. Հետևաբար, «վերից վար» ստուգման կիրառումից չի առաջանում արժեզրկումից լրացուցիչ կորուստ: Ճանաչվում է միայն 46 միավոր արժեզրկումից կորուստ` «վարից վեր» ստուգումը կիրառելու արդյունքում: