«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11805165
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
4 ապրիլի 2005 թ. |
N 337-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐՈՎ ՉՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «գ» ենթակետի 8-րդ պարբերությամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված գործառույթը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 15-րդ մասին համապատասխան` ՀՀ կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման գործընթացի շրջանակներում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից 2005 թվականին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն նյութերի ներկայացման և քննարկման ընթացակարգը, ինչպես նաև այդ կապակցությամբ՝ նախարարությունում իրականացվող փաստաթղթաշրջանառությունը կանոնակարգելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով հաստատված հատկացումների գումարների` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների վերաբաշխումները, ինչպես նաև բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար գնումների անվանացանկում բյուջետային հատկացումների վերաբաշխումներով չպայմանավորված փոփոխությունները և լրացումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով հաստատված հատկացումների գումարների՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների վերաբաշխումների, ինչպես նաև նույն օրենքով հաստատված՝ բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար գնումների անվանացանկում բյուջետային հատկացումների վերաբաշխումներով չպայմանավորված փոփոխությունների և լրացումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 320-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:
Նախարար |
Վ. Խաչատրյան |