«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
30 օգոստոսի 2006 թ. |
N 224-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ` ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՊԱՏՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հարկային և պարտադիր այլ վճարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարզեցված ընթացակարգը հաստատելու մասին» N 471-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան.
Հաստատել փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող` այդ թվում նաև պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |
Հավելված |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ` ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՊԱՏՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից գրանցվող` այդ թվում նաև պատվիրված նամակների (այսուհետ` նամակների) ընդունման ժամանակ փոստային բաժանմունքի օպերատորը ստուգում է ուղարկողի և ստացողի հասցեների լրացման և փոստային դասիչի ճշտությունը:
1.1. Ծրարի ներքևի աջ անկյունում լրացվում է ստացողի հասցեն, իսկ վերևի ձախ անկյունում՝ ուղարկողի հասցեն:
1.2. Ծրարի հասցեագրումը պետք է կատարվի ընթեռնելի և ամբողջությամբ` առանց
կրճատումների:
1.3. Ծրարի վրա ուղարկողի կողմից ստացողի հասցեն լրացնելիս պետք է նշվի տվյալ հասցեն սպասարկող փոստային բաժանմունքի փոստային դասիչը:
2. Փոստային բաժանմունքի օպերատորը ընդունելով նամակը կշռում և գանձում է հասույթը` սահմանված սակագներին համապատասխան:
3. Նամակի վրա փակցվում է գանձված հասույթին համապատասխան փոստային վճարումը հաստատող փոստային վճարման պետական նշանը, ինչը մարվում է օրացուցային կնիքով, նշվում է նամակի հերթական համարը և քաղաքացուն տրվում անդորրագիր համակարգչից կամ Ձ-1 տետրից (Ձևը կցվում է):
4. Փոստային բաժանմունքի օպերատորը ընդունած նամակները սահմանված կարգով` նամակագրական պարկերով, ուղարկում է փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոն` գրանցում կատարելով ձև 11 ռեեստրում (Ձևը կցվում է):
5. Փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոնի տեսակավորման բաժնի աշխատակիցը բացելով ստացված նամակագրական պարկերը առանձնացնում է նամակները, տեսակավորում ըստ փոստային հասցեների և ուղարկում համապատասխան փոստային բաժանմունքներ՝ գրանցում կատարելով ձև 11 ռեեստրում:
6. Փոստային բաժանմունքի օպերատորը փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոնից ստանալով նամակագրական պարկերը, բացում է դրանք, նամակները համեմատում ձև 11 ռեեստրի գրառումների հետ, որից հետո գրանցում է կատարում ըստ փոստատարներին պատկանող տարածքի Գ-8 գրքում (Ձևը կցվում է):
7. Փոստատարը, ստանալով Գ-8 գիրքը, իրականացնում է նամակների հանձնումը հասցեատերերին:
8. Հասցեատերը ստանալով նամակը Գ-8 գրքի համապատասխան վանդակում ստորագրում է և կատարում հատուկ նշումներ (ամիս, ամսաթիվ և այլն):
9. Հասցեատիրոջ բացակայության` տանը չլինելու դեպքում, փոստատարը Գ-8 գիրքը նամակներով վերադարձնում է փոստային բաժանմունք` հաջորդ օրը առաքելու համար: Հաջորդ օրը հասցեատիրոջ բացակայությունը կրկնվելու դեպքում, փոստատարը փոստային բաժանորդային պահարանում կամ փոստային բաժանորդային արկղում հասցեատիրոջը թողնում է ծանուցագիր` փոստային բաժանմունք ներկայանալու և նամակը ստանալու նպատակով: Փոստային բաժանմունքում 30 օր պահելուց հետո նամակը սույն ընթացակարգի համաձայն վերադարձվում է ուղարկողին` չհանձնելու պատճառի մասին համապատասխան նշում կատարելով CN 15 բլանկում (Ձևը կցվում է):
10. Նամակի սխալ հասցեագրման, հասցեատիրոջ` այլ բնակավայր մեկնելու կամ ուրիշ հանգամանքների պատճառով, որոնք բացառում են փոստային կապի ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` փոստային կապի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարումը, սույն ընթացակարգի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի հունիսի 20-ի N 195-Ն հրամանով սահմանված հսկիչ ժամկետների համաձայն նամակը վերադարձվում է ուղարկողին` չհանձնելու պատճառի մասին համապատասխան նշում կատարելով CN 15 բլանկում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
Ձև |
100 անդորրագիր
ԱՆԴՈՐՐԱԳՐԱՅԻՆ
ՏԵՏՐ N___
գրանցումով և գնահատումով
առաքանիների համար
________________________________
(փոստային բաժանմունքի անվանումը)
________________________________
սկիզբ «____» __________________ ավարտ «____» ________________ |
| |||||||||||||||
-------------------------------------------------------------- | |||||||||||||||
|
Ձև
Ձև 11
ՌԵԵՍՏՐ թիվ _________ Ուղարկվող առաքանիների համար |
| ||
Որտեղից _________________________________ |
օրացուցային | ||
Ուր _____________________________________ |
|||
Պարկ. թիվը ________________________________ |
|
Լրացուցիչ վճարի առաքանիներ |
_____________ |
____________ դրամ ____________ լումա |
(քանակը) |
Դրամական փոխադրություններ __________________________________________
______________________________________________________________

Պաշտոնները ____________________________
և ստորագրութ. ____________________________ |
| ||
|
օրացուցային |
Ձև
Գ-8
/կազմը/
ՀԱՆՁՆՎՈՂ ԱՌԱՔԱՆՈՒ
(պատվիրված, կառավարական) և ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԻ
Գ Ի Ր Ք
__________________________________
(կապի ձեռնարկության անվանումը)
Սկիզբ «_____»__________________200 թ.
Ավարտ «_____»__________________200 թ.
/էջը/
N |
Առաքանու տեսակ |
Տրվող թիվ |
Հանձնման |
Ում է |
Ստացողի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև
CN 15
Առավելագույն չափսերը 52 x 52 մմ, վարդագույն/ Maximum size 52 x 52 mm, colour pink (PANTONE ® process coated EURO DE 141-6 C) |