«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11605391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
26 օգոստոսի 2005 թ. |
N 262-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» թիվ 1465-Ն որոշման պահանջներով`
1. Հաստատել «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության ծախսումների գնահատման ֆորմատը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետով հաստատված ծախսումների գնահատման ֆորմատի հետ մեկտեղ ներկայացվում են`
ա/ ընկերության կառուցվածքը (ստորաբաժանումները, նշելով դրանց հասցեները և յուրաքանչյուրի կողմից մատուցվող ծառայությունների տեսակները),
բ/ տեղեկություններ ընկերության ծախսերի վերաբերյալ (վիճակագրական հաշվետվություն 1-ՏԳ և ծախսերի կառուցվածքն ըստ ստորաբաժանումների),
գ/ ընկերության տարեկան վերջին հաշվապահական հաշվեկշիռը և հաշվետվությունները վերստուգող հանձնաժողովի եզրակացությամբ,
դ/ տեղեկություններ 2005 թվականին և առաջիկա 2 տարիներին կատարվելիք ներդրումների մասին, մանրամասն նշելով դրանց նպատակը (ուղղվածությունն ըստ մատուցվող ծառայության տեսակների), տնտեսական նպատակահարմարության հաշվարկը, հետգնման ժամկետը, փոխառու միջոցների հաշվին կատարելու դեպքում` դրանց վերադարձման ժամկետները և տոկոսները,
ե/ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության սահմանված կարգով հաստատված 2005 թվականի և առաջիկա 2 տարիների եկամուտների և ծախսերի նախահաշիվները, ինչպես նաև շահույթի բաշխման ուղղությունները:
ՀՀ տրանսպորտի և կապի |
Ա. Մանուկյան |
Հավելված |
«ԱՐՄԵՆԹԵԼ» ՀՁ» ՓԲԸ-Ի ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՖՈՐՄԱՏ
Տեղեկատվություն Ծառայության վերաբերյալ ____________________
ՄՈՒՏՔԵՐ
Բաշխելի ծախսեր | Համատեղ ծախսեր | Ընդհանուր ծախսեր | ||||||||||
Մուտ- քեր |
Հաշ- վետու տարի (դրամ) |
Պլանա- վորվող տարի (դրամ) |
Մուտքեր | Հաշվետու տարի (դրամ) | Պլանա- վորվող տարի (դրամ) |
Մուտքեր | Հաշվետու տարի (դրամ) | Պլանա- վորվող տարի (դրամ) | ||||
Ընդա- մենը |
Բաշխելի Համատեղ Ծախսեր | Բաշխելի Ընդհանուր Ծախսեր | ||||||||||
Ընդա-մենը | բաշխ- ված |
Ընդա- մենը |
բաշխ- ված |
Ընդա- մենը |
բաշխ- ված |
Ընդա- մենը |
բաշխ- ված | |||||
մուտք 1 | մուտք 1 | մուտք 1 | ||||||||||
մուտք 2 | մուտք 2 | մուտք 2 | ||||||||||
մուտք 3 | մուտք 3 | մուտք 3 | ||||||||||
մուտք 4 | մուտք 4 | մուտք 4 | ||||||||||
մուտք 5 | Բաշխվա- ծության հիմքը |
Բաշխվա- ծության հիմքը |
ԵԼՔԵՐ
|
|
ՀՀ տրանսպորտի և կապի |
Վ. Մարության |